Կոռուպցիոն գործարքներն Ադրբեջանում
Հոդվածի առանցքում
- Bombardier Inc-ը կանգնած է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի արգելափակման վտանգի առաջ: Պատճառը երկաթգծային նախագծում կոռուպցիոն գործարքի մասին տեղեկության տարածումն է: Այդ տեղեկությամբ նամակը վերջին զարգացումն է 340 մլն դոլարանոց գործարքի շուրջ սկսված հետաքննության գործում:
Ուշադրությանն արժանի
Bombardier Inc-ը կանգնած է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի արգելափակման վտանգի առաջ: Պատճառը երկաթգծային նախագծում կոռուպցիոն գործարքի մասին տեղեկության տարածումն է:
Այդ տեղեկությամբ նամակը վերջին զարգացումն է 340 մլն դոլարանոց գործարքի շուրջ սկսված հետաքննության գործում: Bombardier Inc-ը այդ գումարը ստացել է 2013-ին Ադրբեջանով Ասիան և Եվրոպան կապող երկաթուղային միջանցքի 500 կիլոմետրանոց հատվածի ազդանշանային սարքերի մատակարարման համար:
Նամակը ստացվել է բանկի փոխնախագահից, դրանում կա բացատրություն, թե ինչու ենթադրյալ մեղադրանքներից հետո որևէ կարգապահական պատիժ չպետք է ձեռնարկվի անձի կամ ընկերության դեմ:
Bombardier-ը հայտարարել է, որ համաձայն չէ նամակում նշված մեղադրանքների հետ, որոնք վերաբերում են աուդիտի հետաձգմանը կամ դրան խոչընդոտելուն: Մոնրեալից աշխատող ընկերության մամուլի խոսնակն ասում է, որ դրանք նախնական եզրակացություններ են և ոչ պաշտոնական մեղադրանքներ:
Համաշխարհային բանկը հայտարարել է՝ լուրջ է վերաբերում խարդախության և կոռուպցիայի մեղադրանքներին, սակայն հրաժարվել է մեկնաբանել ընթացիկ հետաքննությունը:
Երկրի խոշորագույն կոռուպցիոն գործերից մեկով Շվեդիան բողոքարկող հայց է ներկայացրել 2017-ին՝ Bombardier-ի շվեդական մասնաճյուղում կաշառակերության մեղադրանքով ռուս աշխատակցի արդարացման վճռից հետո: Գործում ներքաշված էր նաև Ադրբեջանի երկաթուղու պաշտոնյաներից մեկը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Write a comment
Ամենաընթերցվածը
No posts where found
ԱՊՀ
- The National Interest Ռուսաստանի զորավարժությունը՝ ՆԱՏՕ-ի դեմ պատերազմի սցենարով
- The Washington Post Հասան Ռոհանիի վիճելի ելույթը ՄԱԿ-ում
- EurasiaNet Հեղափոխությունից հետո Հայաստանը հաշտվում է Եվրասիական միության հետ
Օրացույց
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |