2015-ի Բոաոյի ասիական ֆորումը միավորում է խաղաղօվկիանոսյան-ասիական երկրներին` խթանելով բոլորի առաջընթացը

2015-ի Բոաոյի ասիական ֆորումը միավորում է խաղաղօվկիանոսյան-ասիական երկրներին` խթանելով բոլորի առաջընթացը

Հոդվածի առանցքում

  • 2015-ի Բոաոյի ասիական ֆորումին ընդառաջ ընդունող երկիր Չինաստանը հուսով է, որ տարեկան հավաքը կխթանի համերաշխությունն ու գործակցությունը ասիական երկրների միջև, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, որոնցից կշահեն բոլոր երկրները: Հավաքի խորագիրն է «Ասիայի նոր ապագան.ընդհանուր ճակատագրի համայնքը»:
  • Հնդիկ վերլուծաբան ՄԴ Նալապատի խոսքով, առանց Ասիայի զարգացման անհնար է ապահովել Չինաստանի զարգացումը, և սա հենց այն է, ինչ պետք է Պեկինին, որն աշխատում է նաև ասիական մյուս երկրների համար: Հենց այս նպատակով է, որ Չինաստանը հույս ունի հավաքի միջոցով խթանել Մետաքսե միասնական ճանապարհով տնտեսական գոտու ստեղծումը և կառուցել 21-րդ դարի Մետաքսե առափնյա ճանապարհ:
  • Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու շրջանակում և 21-րդ դարի Մետաքսե առափնյա ճանապարհի նախաձեռնությամբ Ասիական երկրները կարող են ստեղծել ավելի նոր ու ավելի ազատ առևտրային ռեժիմներ ու հասնել ավելի մեծ փոխկապվածության:
  • Բոաոյի ֆորումը կխթանի ինտեգրացիոն գործընթացները Ասիայում, ինչպես նաև լիցք կհաղորդի ասիական համայնքի միասնական ճակատագրի կառուցմանը:

Ուշադրությանն արժանի

2015-ի Բոաոյի ասիական ֆորումին ընդառաջ ընդունող երկիր Չինաստանը հուսով է, որ տարեկան հավաքը կխթանի համերաշխությունն ու գործակցությունը ասիական երկրների միջև, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, որոնցից կշահեն բոլոր երկրները:

Հավաքի խորագիրն է «Ասիայի նոր ապագան.ընդհանուր ճակատագրի համայնքը»:  Սա տարեկան կոնֆերանս է, որի ընթացքում, ըստ արտաքին գործերի նախարարության խոսնակի, անցկացվելու են ավելի քան 70 քննարկումներ մակրոտնտեսության, արդյունաբերական վերափոխման, տարածաշրջանային զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների, քաղաքականության և անվտանգության, մարդկանց կյանքի որակի վերաբերյալ:

Կոնֆերանսին ներկա են լինելու Հայաստանի, Ավստրիայի, Ինդոնեզիայի, Նեպալի, Շրի Լանկայի, Ուգանդայի և Զամբիայի նախագահները: Հյուրերի թվում են լինելու նաև Ավստրալիայի կառավարության ղեկավարը և Ղազախստանի, Մալայզիայի, Նիդեռլանդների, Կատարի ու Շվեդիայի վարչապետները, ինչպես նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը և Թայլանդի փոխվարչապետ ու արտաքին գործերի նախարար Թանասաք Փատիմապրագորնը:

Ռուսաստանի ձեռնարկատիրության և արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովի խոսքով, Չինաստանը, Հնդկաստանը և խաղաղօվկիանոսյան-ասիական այլ երկրները այսօր գլոբալ տնտեսության հիմնական խթանիչներն են, չնայած բարձրօրակ տնտեսություն կառուցող Չինաստանում տնտեսական աճը սկսել է անկում ապրել:

Բոլորին միավորում է տեսակետը, որ ասիական համայնքը, որը կապված է ընդհանուր ճակատագրով, պետք է փնտրի զարգացման միասնական ուղիներ:

Հնդիկ վերլուծաբան ՄԴ Նալապատի խոսքով, առանց Ասիայի զարգացման անհնար է ապահովել Չինաստանի զարգացումը, և սա հենց այն է, ինչ պետք է Պեկինին, որն աշխատում է նաև ասիական մյուս երկրների համար:
Հենց այս նպատակով է, որ Չինաստանը հույս ունի հավաքի միջոցով խթանել  Մետաքսե միասնական ճանապարհով տնտեսական գոտու ստեղծումը և կառուցել 21-րդ դարի Մետաքսե առափնյա ճանապարհ, որը կներառի երկաթուղային հանգույցներ, մայրուղիներ և այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև նավթատարեր և գազատարեր, էլեկտրական հոսանքագծեր, համացանցային հանգույցներ և օդային ճանապարհներ ամբողջ Եվրասիայում:

Նպատակ ունենալով ուժեղացնել տարածաշրջանային փոխկապվածությունը տրանսպորտային ենթակառուցվածքների վերափոխմամբ, ներդրումներով, առևտրով, ֆինանսական գործակցությամբ և մշակութային փոխանակման ծրագրերով` այս երկու նախաձեռնությունները պահանջում են բոլոր երկրների միասնական ջանքերը: Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու շրջանակում և 21-րդ դարի Մետաքսե առափնյա ճանապարհի նախաձեռնությամբ Ասիական երկրները կարող են ստեղծել ավելի նոր ու ավելի ազատ առևտրային ռեժիմներ ու հասնել ավելի մեծ փոխկապվածության:

Սա ինչը հետագայում հնարավոր է հանգեցնի Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի կողմից ֆինանսական աջակցության:

«Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը ասիական երկրների  վերակենդանացման արդյունքն է: Ասիան շարունակելու է պահպանել գլոբալ տնտեսական աճի և նույնքան գլոբալ ուժի առաջատար դիրքը, բարեկեցությունն այժմ անցնում է Ասիայով: Հուսով եմ, որ կոնֆերանսը կխթանի ավելի շատ երկրների միացումը Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին», – ասում է ինդոնեզիացի քաղաքագետ Բամբանգ Սուրյոնոն:

Բանկը կօգնի ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային առաջընթացին, այլև զգալի օգուտներ կբերի բոլոր մասնակիցներին գործարարության տեսակետից: Բանկը գործելու է որպես բաց կազմակերպություն` պատրաստ լինելով գործակցել և խթանել երկրների զարգացումը, բայց ոչ որպես ուժի և ազդեցության լծակ:

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրենի տեղակալ Ժու Մինը, Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Ժան-Պիեռ Ռաֆֆարինը, Չինաստանի ժողովրդական բանկի փոխտնօրեն Յի Գանգը, Համաշխարհային բանկի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ստեֆան Գրոֆը կմասնակցեն միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել մարտի 26-29-ին գեղեցիկ քաղաք Բոաոյում` հարավային Չինաստանի տրոպիկական  Հայնան նահանգում:

«Բոաոյի ֆորումը կխթանի ինտեգրացիոն գործընթացները Ասիայում, ինչպես նաև լիցք կհաղորդի ասիական համայնքի միասնական ճակատագրի կառուցմանը», – ասել է Սուրյոնոն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment