Նախկին իշխանությունը ջախջախվեց, քանի որ հաղթում է հեղափոխական Հայաստանը

Նախկին իշխանությունը ջախջախվեց, քանի որ հաղթում է հեղափոխական Հայաստանը

Հոդվածի առանցքում

  • Ջախջախիչ պարտություն կրեց մի կուսակցություն, որը կովկասյան այս հանրապետությունում իշխում էր գրեթե 2 տասնամյակ, մինչև Փաշինյանի առաջնորդությամբ բողոքի ցույցերի անցկացումը, որոնք տևեցին մի քանի շաբաթ։ Կոռուպցիայի ու աղքատության դեմ զայրույթի մթնոլորտում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ջախջախվեց, մեծամասնություն ստացավ երկրի «Թավշյա հեղափոխության» առաջնորդը:

Վերջնական արդյունքների համաձայն՝ կիրակի կայացած ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70,4 տոկոսը, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանրապետականները ստացել են 4,7 տոկոս, Ազգային ժողովում տեղեր ստանալու համար սահմանված անցումային շեմի 5 տոկոսից պակաս:

Արդյունքում ջախջախիչ պարտություն կրեց մի կուսակցություն, որը կովկասյան այս հանրապետությունում իշխում էր գրեթե 2 տասնամյակ, մինչև Փաշինյանի առաջնորդությամբ բողոքի ցույցերի անցկացումը, որոնք տևեցին մի քանի շաբաթ։ Կոռուպցիայի ու աղքատության դեմ զայրույթի մթնոլորտում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մայիսին Փաշինյանը հանրության աջակցությամբ վարչապետ նշանակվեց, իսկ հոկտեմբերին առաջ մղեց արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը, քանի որ հանրապետականները դարձյալ վերահսկում էին խորհրդարանը․ 2017 թվականի ընտրությունների արդյունքում նրանք խորհրդարանում ստացել էին 101 տեղից 58-ը:

«Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն։ Ընտրողները վստահության մանդատ են տվել, որպեսզի շարունակենք կոռուպցիայի դեմ պայքարը», – դեկտեմբերի 10-ի առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Փաշինյանը:

«Բարգավաճ Հայաստանը», որը գլխավորում է գործարար և բազկամարտի աշխարհի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանն, ինչպես նաև «Լուսավոր Հայաստանը»՝ Փաշինյանի նախկին դաշնակցի ղեկավարությամբ, նույնպես տեղեր ստացան խորհրդարանում։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում էր 11 կուսակցություն ու դաշինք: Ռուսաստանը ուշադիր հետևում է 3 միլիոն բնակչություն ունեցող հանրապետության իրադարձություններին, երկիր, որն ընդունել է ռուսական ռազմական բազան և Լեռնային Ղարաբաղի համար 30 տարի հակամարտության մեջ է հարևան Ադրբեջանի հետ:

Միջազգային դիտորդները եզրակացրել են, որ ընտրություններն «անցել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել են հասարակության մեծ աջակցությունը», մայրաքաղաք Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ-ի հատուկ համակարգող Պիտեր Օսուսկին:

«Ընտրություններում չարաշահումների`   ներառյալ ընտրակաշառքի ու ընտրողների նկատմամբ ճնշումների բացակայության շնորհիվ կայացել է իրական մրցակցություն», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment