Ֆինլանդիան պատրաստվում է դիմակայել Ռուսաստանին հիբրիդային պատերազմում

Ֆինլանդիան պատրաստվում է դիմակայել Ռուսաստանին հիբրիդային պատերազմում

Հոդվածի առանցքում

  • Անհայտ զորքերը գրավել են Ֆինլանդիայի կառավարական մի քանի շենքեր, նավահանգիստ և օդանավակայաններ: Ֆինլանդիայի բանակը կազմակերպել է զորակոչ, մոբիլիզացրել են պահեստային տեղական գումարտակները և ուղարկել են աջակցելու ոստիկանությանը և սահմանապահ զորամասերին: Տեղական իշխանությունները սկսել են անցում կատարել ճգնաժամային ռեժիմի: Բարեբախտաբար, այս բոլոր գործողությունները զորավարժությունների ծրագրով են, որոնք նախատեսված են բարձրացնել պաշտպանական պատրաստվածությունն ու համագործակցությունը ֆիննական հասարակության շրջանում:

Ուշադրությանն արժանի

Տարբեր սցենարներով փորձարկվել են համապատասխան մարմինների`իրավիճակային միասնական իրազեկում իրականացնելու և համապատասխանաբար արձագանքելու ունակությունը:

Անհայտ զորքերը գրավել են Ֆինլանդիայի կառավարական մի քանի շենքեր, նավահանգիստ և օդանավակայաններ: Ֆինլանդիայի բանակը կազմակերպել է զորակոչ, մոբիլիզացրել են պահեստային տեղական գումարտակները և ուղարկել են աջակցելու ոստիկանությանը և սահմանապահ զորամասերին: Տեղական իշխանությունները սկսել են անցում կատարել ճգնաժամային ռեժիմի:

Բարեբախտաբար, այս բոլոր գործողությունները զորավարժությունների ծրագրով են, որոնք նախատեսված են բարձրացնել պաշտպանական պատրաստվածությունն ու համագործակցությունը ֆիննական հասարակության շրջանում:

Ֆինլանդիան կանգնած է նոր իրականության առաջ՝ արագորեն զարգացող անվտանգության սպառնալիքներով: Ղրիմ ներխուժումից հետո ռուսական «փոքր կանաչ մարդիկ» և «հիբրիդային պատերազմի» այլ գործողություններ դարձել են շատ իրական սցենար, որին պետք է պատրաստվեն Ֆինլանդիայի իշխանությունները: Ֆինլանդիան ակտիվորեն փոխեց իր պաշտպանական քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի շատ հիբրիդային պատերազմի սպառնալիքներին ավելի պատրաստ՝ մոբիլիզացման արագությամբ, միաժամանակ բարելավելով կրակային ուժը՝ սովորական պատերազմի դեպքում:

2017-ի մարտի սկզբին Ֆինլանդիայի իշխանությունները միասնական վարժանք են անցկացրել երեք տարբեր շրջաններում: Այս զորավարժությունները ՝ KYMI17, OULU17 և KEHÄ17- ը փորձարկեցին տեղական քաղաքապետարանների, մարզային պետական վարչական գործակալությունների, բանակի, ոստիկանության, սահմանապահների, օդանավակայանի կառավարիչների, մաքսային ծառայության և շտապ օգնության համագործակցության աստիճանը` ուժեղ սթրեսի և մեծ սպառնալիքի սցենարով:

Տարբեր սցենարներով փորձարկվել են համապատասխան մարմինների՝ իրավիճակային միասնական իրազեկում իրականացնելու և համապատասխանաբար արձագանքելու ունակությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի գործողություններին: Ֆինլանդիան գիտակցում է իրական ժամանակում տեղեկատվության հորիզոնական տարածման անհրաժեշտությունը: Ժամանակակից սպառնալիքներին հնարավոր է հակադրվել միայն այն դեպքում, երբ բոլոր համապատասխան դերակատարները կարողանում  են ունենալ միևնույն իրավիճակային իրազեկությունը: Անվտանգության ծառայությունները պետք է կարողանան համագործակցել հանուն ընդհանուր նպատակի՝ հնարավորինս քիչ շփվելով իրար հետ:

Վարժանքների բոլոր սցենարները չեն հրապարակվել: Հրապարակվածներում ներառված էին մի շարք քաղաքային մարտական վարժանքներ՝ ռազմական ոստիկանության զորակոչիկների և տեղական գումարտակների համար: Բանակի NH-90 տրանսպորտային ուղղաթիռները օգտագործվել են ոստիկաններին և սահմանապահներին աջակցելու համար: Սցենարների մեծ մասում ներգրավված էին գաղտնի գործոններ՝ սկսած խնդրահարույց անհատներից մինչև դիպուկահարներով և գնդացիրներով զինված ստորաբաժանումներ:

Միաժամանակ, ֆիննական բանակի հատուկջոկատայինները իրենց տարեկան ձմեռային վարժանքներն անցկացրել են Լապլանդիայի արկտիկական անապատում՝ ԱՄՆ-ի բանակի հետ:

Ֆինլանդիան պատրաստվում է ապահովել իր անվտանգությունը բոլոր սցենարներով, բոլոր թշնամիների դեմ: Ֆինլանդիան պայքարելու է ամենուր՝ Լապլանդիայի ջրվեժներից մինչև իր քաղաքների սրտերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment