Blocktech-ը գործակցում է Հայաստանի Ֆրանսիական Համալսարանի հետ առաջին բլոքչեյն լաբորատորիան Երևանում հիմնելու համար
Հոդվածի առանցքում
- Նյու Յորքյան բլոքչեյն տեխնոլոգիաներով զբաղվող «Բլոքթեք» ընկերությունը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ հայտարարել է Հայաստանում առաջին բլոքչեյն լաբորատորիան ստեղծելու շուրջ գործակցության մասին: Լաբորատորիան զբաղվելու է կրիպտոարժույթի տնտեսական հետևանքնհերով և բլոքչեյն տեխնոլոգիաների միջդիսցիպլինար հեռանկարով: Երևանում գործող Հայաստանի Ֆրանսիական համալսարանը (UFAR) ավելի քան 2000 ուսանող ունի, որոնք հետաքրքրված եմ բլոքչեյն տոխնոլոգիաներով, որը նաև տեխնոլոգիական երկրի կառավարությունն է մեծ ներուժ ունեցող դաշտ որակել:
Ուշադրությանն արժանի
Հայաստանում առաջին բլոքչեյն լաբորատորիայում, որը «Բլոքթեք» ընկերությունն ու Հայաստանի Ֆրանսիական համալսարանը մտադիր են համատեղ ստեղծել, դասընթացներն կունենան երկու ուղղվածություն՝ տեխնիկական և գործնական, կդասավանդեն ոլորտի մասնագետները: Ուսանողները երկարաժամկետ ծրագրերում ներգրավվելու և աշխատելու հնարավորություն կստանան:
Լաբորատորիան նաև միջդիսցիպլինար ուսումնասիրություններ է անցկացնելու բլոկչեյն տեխնոլոգիաների կրիպտո-տնտեսական հետևանքների վերաբերյալ: Այն գործակցելու է Ֆրանսիական համալսարանի Իրավաբանության ու Ֆինանսների, ինչպես նաև վերջերս բացված Ինֆորմատիկայի ու Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների հետ:
Նիք Սպանոսը՝ «Բլոքթեք» ընկերության գործադիր տնօրեն, Նյու Յորքում գնտվող կրիպտոարժույթի առաջին առևտրի հարթակի հիմնադիրն ասում է,- «Բլոքչեյնի աճը հանգեցրել է առևտրային փոխվստահության բոլորովին նոր էկոհամակարգի: Կրիպտոտնտեսությունը մի դաշտ է, որի միջոցով մենք ուսումնասիրում ենք մարդկային պահվածքն ու համակարգերի նախագիծը մեր նոր ապակենտրոնացված աշխարհում: UFAR- ն այս կենսական ոլորտի ուսումնասիրության համար կատարյալ գործընկեր է»:
«Տեխնոլոգիան Հայաստանի Ֆրանսիական համալսարանի համար առաջնահերթություն է առաջիկա տասնամյակի համար… «Բլոքթեք»-ի հետ աշխատելը մեզ համար պատիվ է, մենք գիտենք, որ այս գործակցությունը կընդլայնի մեր ուսանողների հնարավորությունները»- ասում է դոկ. Կրիստինա Սարգսյանը (Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, UFAR):
Սպանոսի Երևանյան առաջին այցի նպատակը Հայաստանի Ազգային ժողովում և Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսություն կարդալն էր, այդ այցից հետո «Բլոքթեք»-ը խորապես հետաքրքրված էր ու ներգրավված երկրի տնտեսական համակարգի տեխնոլոգիական զարգացմամբ:
UFAR –ում գործող այս լաբորատորիան «Բլոքթեք»-ի կառուցած երկրորդ նմանատիպ լաբորատորիան է: Առաջինը Մադինայում է, որը գործում է Թաբիա Համալսարանում: Այդ լաբորատորիայի տնօրեն է նշանակվել արհեստական ինտելեկտի նշանավոր փորձագետ, պրոֆեսոր Ուալաա Ալհարթին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: