newmag
Հայկական արվեստի ցուցահանդեսն արդեն բաց է
Հոդվածի առանցքում
- Նոր ցուցահանդեսը ներկայացված է Հյուսիսային Դակոտայի Ազգային թանգարանում:
- Ներկայացված են ազգային-ժողովրդական արվեստագետներ Նորիկ և Իրինա Աստվածատուրովների աշխատանքները:
- Արվեստագետներն իրենց երեխաների հետ փախել են Բաքվի` հետապնդումներից` հաստատվելով ԱՄՆ-ում:
- Նորիկ Աստվածատուրովը ստեղծում է պղնձե և բրոնզե գործեր, իսկ Իրինան` հելունագործեր:
Ուշադրությանն արժանի
Նոր ցուցահանդեսն արդեն ներկայացված է Հյուսիսային Դակոտա նահանգի Հուշարձանների պահպանության կենտրոնում և Ազգային թանգարանում:
«Աստվածատուր. Հայաստանի մշակութային գանձերը» ահա այս խորագրով մեկ տարի շարունակ կցուցադրվեն ազգային-ժողովրդական արվեստագետներ Նորիկ և Իրինա Աստվածատուրովների աշխատանքները, ովքեր իրենց երեխաների հետ փախել են Բաքվի` էթնիկ-կրոնական հետապնդումներից` հաստատվելով Հյուսիսային Դակոտայում:
Նրանց աշխատանքներում ներկայացված է իրենց ժառանգությունը, պատմությունն ու փորձը:
Նորիկ Աստվածատուրովը «Bush հիմնադրամի» կրթաթոշակ ստացող արվեստագետներից է, ում աշխատանքների հիմնական բաղադրիչը պղինձը և բրոնզն են` համադրված ժամանակակից կիսաթանկարժեք քարերով: Իրինա Աստվածատուրովն աշխատում է ռուսական և արևելյան ասեղնագործության և հելունագործության տեխնիկայով` ստեղծելով գունագեղ աշխատանքներ սև թավշի վրա:
Հյուսիսային Դակոտայի «Արվեստների բանահավաքչության» խորհրդի անդամ Թրոյդ Գեյսթը գրել է հոդված է` ներկայացնելով արվեստագետներին, ինչպես նաև նշելել է նրանց աշխատանքների ցուցահանդեսի մասին, որոնք ներկայացված կլինեն Հուշարձանների պահպանության կենտրոնում և Ազգային թանգարանում:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: