Բիլ Գեյթս. ՄԻԱՎ պատվաստանյութն իրականություն կդառնա 2030-ին
Հոդվածի առանցքում
- Բարերար և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ ՄԻԱՎ-ի պատվաստանյութը, ինչպես նաև այդ հիվանդության դեմ պայքարի նոր ինտենսիվ դեղերը, հասանելի կլինեն մինչև 2030-ը:
- Պատվաստանյութը շատ կարևոր է նոր վարակների կանխարգելման հարցում, միաժամանակ դեղամիջոցներով բուժումը վերջ կտա երկարատև բուժմանը, ավելացրել է նա:
Ուշադրությանն արժանի
Նոր դեղերը զգալիորեն կազդեն վիրուսի դեմ համաշխարհային պայքարի վրա, որը վերջին 30 տարիներին միլիոնավոր կյանքեր է խլել:
Բարերար և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ ՄԻԱՎ-ի պատվաստանյութը, ինչպես նաև այդ հիվանդության դեմ պայքարի նոր ինտենսիվ դեղերը, հասանելի կլինեն մինչև 2030-ը: Այն զգալիորեն կազդի վիրուսի դեմ համաշխարհային պայքարի վրա, որը վերջին 30 տարիների ընթացքում միլիոնավոր կյանքեր է խլել:
Խոսելով Դավոսում, համաշխարհային տնտեսական ֆորումում, միլիարդատեր Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի հիմնադիրը, հայտարարել է, որ երկու «հրաշքներն» էլ հասանելի են: «Մենք բավականին լավատես ենք այս 15 տարվա աշխատանքի առումով. կարող ենք ստանալ այդ երկու նոր գործիքները», – ասել է նա:
The Gates Foundation-ը հիմնադրվել է տասնհինգ տարի առաջ և ծախսում է տասնյակ միլիոնավոր դոլարներ բժշկական հետազոտության համար:
Պատվաստանյութը շատ կարևոր է նոր վարակների կանխարգելման հարցում, միաժամանակ դեղամիջոցներով բուժումը վերջ կտա երկարատև բուժմանը, ավելացրել է նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ