Բերեզովսկի` Հայաստանի հավաքականի պաշտպանության վերջին գիծը

Բերեզովսկի` Հայաստանի հավաքականի պաշտպանության վերջին գիծը

Հոդվածի առանցքում

  • Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին դիմակայելու է մի թիմի, ում դեմ խաղում 18 տարի առաջ նա կարողացավ անխոցելի պահել իր դարպասը:
  • Զենիթի, Մոսկվայի Տորպեդոյի և Խիմկիի նախկին դարպասապահը, իր միակ գնդակը պորտուգալացիներից բաց է թողել Լեյրիայում կայացած խաղի 42-րդ րոպեին:
  • Բերեզովսկին, Ռ. Արզումանյանն ու Է. Մանուչարյանը միակ ֆուտբոլիստներն են, ովքեր մասնակցել են 2007 թ. նոյեմբերին կայացած խաղին:
  • Բերեզովսկին երազում է, որ 2016 թ. կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցի նաև Հայաստանի հավաքական:

Ուշադրությանն արժանի

40 տարեկանում դեռևս եռանդով լի Ռոման Բերեզովսկին ուրբաթ օրը Ֆարոյում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը կփորձի դիմակայել Կրիշտիանո Ռոնալդուին և թիմակիցներին: 1996թ. հենց Պորտուգաիայի հետ հանդիպման ժամանակ Բերեզովսկին նշեց իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին դիմակայելու է մի թիմի, ում դեմ խաղում 18 տարի առաջ նա կարողացավ անխոցելի պահել իր դարպասը:

Չնայած նրան, որ Բեռնարդ Շալանդի թիմը 1 միավորով գտնվում է I խմբի ստորին հատվածում, ամեն ինչ դեռ կորած չէ: ԽՍՀՄ նախկին հանրապետության թիմը ընդամենը 3 միավորով է ետ մնում Դանիայի հավաքականից, որը մեկ խաղ ավելին է անցկացրել:

UEFA.com-ի հետ զրույցում Մոսկվայի Դինամոյի 40 ամյա դարպասապահը խոսել է Պորտուգալիայի հավաքականին դիմակայելու իր թիմի հնարավորությունների մասին` հիշելով 1996թ. օգոստոսին այս թիմերի միջև կայացած գոլազուրկ ոչ-ոքին:

«Շատ դժվար խաղ է լինելու: Պորտուգալիան մեր խմբի գլխավոր ֆավորիտներից է: Շատ կարևոր է հաղթահարել հանդիպման առաջին րոպեների ճնշումը: Պորտուգալիայի երկրպագուները առաջ են մղելու իրենց թիմին, և մենք պարտավոր ենք դրան պատրաստ լինել, ինչ համար մեզ պետք է կենտրոնացած խաղ ցուցադրել պաշտպանության գծում, որը հնարավորություն կտա մեզ հաջողության հասնել առջևում»:

Եվրոպական բրազիլացիների հետ կայանալիք խաղը երրորդն է Բերեզովսկու համար, ով նախորդ ամիս խաղադաշտ դուրս եկավ Սերբիայի հետ խաղում 40 տարեկան 2 ամսական հասակում: Չնայած, որ նա դժվարությամբ է հիշում ազգային հավաքականում իր առաջին հանդիպումը, Եվրո 2008-ին ընտրական փուլի Պորտուգալիայի հետ տնային 1:1 ոչ-ոքին և 1:0 արտագնա խաղի պարտության հիշողությունները բավական վառ են:

«Պորտուգալիան աստղային թիմ է»,- նշում է Զենիթի, Մոսկվայի Տորպեդոյի և Խիմկիի նախկին դարպասապահը, ով իր միակ գնդակը պորտուգալացիներից բաց է թողել Լեյրիայում կայացած խաղի 42-րդ րոպեին, Հուգո Ալմեյդայի գլխի հարվածից հետո: «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ համաշխարհային համբավ ուներ, և նրանք իրենց կարգը ապացուցել էին բարձրագույն մակարդակի խաղերում, սակայն մենք հիանալի թիմային խաղ ցուցադրեցինք և թույլ չտվեցինք նրանց առավելությամբ խաղալ»:

Բերեզովսկին, Ռ. Արզումանյանն ու Է. Մանուչարյանը միակ ֆուտբոլիստներն են, ովքեր մասնակցել են 2007 թ. նոյեմբերին կայացած խաղին: Պորտուգալիան, իր հերթին, բազմաթիվ փոփոխություններ ունի իր կազմում` մասնավորապես Ֆերնանդո Մեյրա, Մանիշեն և Սիմաոն ավարտել են իրենց ֆուտբոլային կարիերան:

«Ֆուտբոլիստները գալիս և գնում են, սակայն Պորտուգալիան միշտ էլ մնում է ուժեղ,- հարցազրույցում նշել է Բերեզովսկին,- պատահական չէ, որ նրանց Եվրոպական բրազիլացիներ են անվանում: Յուրաքանչյուր թիմ, ով խաղում է Պորտուգալիայի դեմ, պետք է զգուշանա Կրիշտիանո Ռոնադույից, ով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:

Հայաստանի Ազգային հավաքականի դիրքերը խմբում զգալի ավելի լավը կլինեին, եթե Երևանում կայացած Սերբիայի հետ խաղի 89-րդ րոպեին Զորան Տոշիչի պատասխան գնդակը Հայաստանին չզրկեր հաղթանակից: Հայաստանի հավաքական են վերադարձել նախորդ խաղում բացակայող 5 առանցքային ֆուտբոլիստներ, և միայն Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օսբիլիսը վնասվածքի պատճառով բացակայում է Շալանդի հայտացուցակից:

«Մենք շատ լավ կազմ ունենք: Նախորդ խաղն անցկացրեցինք առանց մեր հավաքականի մի շարք առաջատար ֆուտբոլիստերի, բայց միևնույն է, կարողացանք լավ խաղ ցուցադրել, գոլ խփել և միավոր վաստակել, սակայն ակնհայտ է, որ Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը շատ մեծ դեր ունեն մեր թիմի կազմում»,- ասել է Ռ. Բերեզովսկին:

Ընդամենը մի քանի միավոր է բաժանում I խմբում առաջատարներին ետնապահերից: Բերեզովսկին երազում է, որ 2016 թ. կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի հնարավոր մասնակցությունը կլինի իր կարիերայի գագաթնակետը: «Մեր խմբում յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին: Ես հավատում եմ մեր հնարավորություններին: Ֆրանսիայի ուղեգրի համար պայքարը տևելու է մինչև վերջին խաղը: Մեզ համար կարևորը յուրաքանչյուր խաղից առաջ վստահ լինելն է և որ մենք ի վիճակի ենք միավորներ խլել մրցակիցներից»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment