Նախկին հատուկ ջոկատային Ռոբերտ Օ’նիլը ինքնախոստովանել է. նա է սպանել Բեն Լադենին

Նախկին հատուկ ջոկատային Ռոբերտ Օ’նիլը ինքնախոստովանել է. նա է սպանել Բեն Լադենին

Հոդվածի առանցքում

  • Ռոբերտ Օ’նիլը հաստատեց, որ հենց ինքն է այն անանուն ջոկատայինը, ով առաջինը ներխուժեց Բեն Լադենի ննջարան ու սպանեց նրան:
  • Օ’նիլը արժանացել է 24 պատվոգրի և շքանշանի, բազմաթիվ անգամ մեկնել է Իրաք և Աֆղանստան:
  • Օ’նիլը որոշել է բացահայտել իր անձը` սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերի ընտանիքների հավաքին:
  • Օ’նիլի պատմությունը առաջին անգամ բացահայտել է 2013թ. փետրվարի Esquire ամսագրում լրագրող Ֆիլ Բրոնշտեյնը:

Ուշադրությանն արժանի

15 տարի վտանգավոր առաքելություններ` գիշերային գրոհներ Իրաքում Ալ-Քաիդայի թաքստոցների վրա, պայքար սոմալիական ծովահենների հետ բաց ծովում, սակայն դրանցից և ոչ մեկը այդքան սարսափով լի չի եղել: Ռոբերտ Ջեյմս Օ’նիլին հաձնարարված էր ուղղաթիռից ցատք կատարել Ուսամա Բեն Լադենի առաձնատան այգին: Նա գիտակցում էր, որ դա իրա վերջի առաքելությունն է:

«Ես չէի հավատում, որ ողջ կմնամ»,- ասաց նախկին հատուկ ջոկատայինը:

Օնիլը` 2011-ի մայիսի 2-ին Ուսամա Բեն Լադենի թաքստոցը գրոհած ԱՄՆ հատուկ ծառայության տասնյակ ջոկատայիններից մեկը, նշել է որ նա պատրաստ էր ընդունել մահը հրաձգության արդյունքում, կամ Ալ-Քաիդայի առաջնորդի տան մատույցներում տեղադրված թաքնված ակկաներից մեկի պայթյունի հետևանքով: Ինչը նա երբեք չեր կարող սպասել, դա այն է, որ այդ գիշեր նա իր անունը կգրի պատմության մեջ, որպես մարդ, որի արձակած փամփուշտը ընդհատեց Բեն Լադենի կյանքը:

onill

Օ’նիլը հաստատեց, որ հենց նա է այն անանուն ջոկատայինը, ով առաջինը ներխուժեց Բեն Լադենի ննջարան այդ գիշեր, մթության մեջ նշանառության տակ առնելով, երիտասարդ կնոջ մեջքի հետևում թաքնվող N 1 ահաբեկչին: Սա հաստատեցին նաև Օ’նիլի մարտական 2 ընկերները` նկարագրելով, թե ինչպես է վերջինս կրակել Բեն Լադենի ճակատին:

Ավելի քան 3 տարի անց, Օ’նիլն առաջին անգամ համաձայնեց բարձրաձայնել իր դերակատարման մասին` աննախադեպ մանրամասներ պատմելով 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևում կանգնաց մարդու սպանության մասին:

Իր պատմությունը ներկայացնելու ցանկությունը հայտնվել է դեռևս 2 տարի առաջ, երբ իր ջոկատի անդամներից մյուսը` Մաթ Բիսոնեթը, «Դժվար օր» վերնագրով գիրք հրատարակեց` Բեն Լադենին ոչնչացնելու գործողության մասին հակասական պատմությամբ: Այդ գրքում Օ’նիլը նկարագրվում է որպես մարդ, ով երկմտանքի առաջ էր կանգնած` պահպանել գաղտնիությունը և անվտանգությունը, թե վերահսկել իր պատմության լուսաբանումը, որը վաղ թե ուշ լինելու էր, իր ցանկությամբ թե առանց:

Վերջին տարվա ընթացքում Օ’նիլը հայտնի դարձավ որպես «հրաձիգ» թե’ զինվորական շրջանակներում, թե’ Կապիտոլիումում: Մի շարք կոնգրեսմեններ, իմանալով Օ’նիլի պատմության մասին, ցանկություն հայտնեցին վերջինիս անձամբ շնորհավորել: Այսպիսով, Օ’նիլի անունը հայտնի դարձավ նաև լրագրողներին:

Rob-ONeill

Ի վերջո, Fox News-ին և The Post-ին նախատեսվող հարցազրույցներից մեկ շաբաթ առաջ Օ’նիլի ինքնությունը բացահայտում է նախկին ընկերներից մեկւ. ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից մեկի կայքը հոդված է հրապարակել` նախապես բացահայտելով Օ’նիլի անունը: Վերոնշյալ նյութը հետագայում հայտնվեց բրիտանական Daily Mail թերթում, որը չորեքշաբթի հայտարարեց, որ Օ’նիլի հայրը` հեռախոսային հարցազրույցի ընթացքում հաստատել է, որ հենց իր որդին է այն մարդը, ով սպանել է Բեն Լադենին:

Հոկտեմբերի 31-ին SOFREP-ը հրապարակեց ռազմածովային հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի նամակը, որը, ըստ երևույթին, ուղղված էր Օ’նիլի նախատեսվող հարցազրույցի լուսաբանմանը, որում վերջինս ընդծել էր. «Մեր մասնագիտության հիմնարար սկզբունքը հանդիսանում է այն, որ չգովազդես քո գործի բնույթը և ոչ էլ համբավ պահանջես որևէ գործողության համար: Մենք չենք կարող զոհաբերել մեր սզկբունքները հանուն ճանաչվածության կամ նյութական շահույթի»:

Օ’նիլը The Post-ի հետ 2 հանդիպումների ընթացքում նշեց, որ քննադատության ալիքը կանխատեսելի էր: Նա ասաց, որ իր պատմությունը ներկայացնելու որոշումը կայացրել է սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատների հետ ամառվա ընթացքում ունեցած հանդիպումներից հետո:

Օ’նիլը հրավիրված էր ողբերգության զոհերի ընտանիքների հավաքին, սեպտեմբերի 11-ի ազգային թանգարանի պաշտոնական բացման արարողությունից որոշ ժամանակ առաջ: Օ’նիլի որակմամբ, շատ զգացմունքային զրույցի ընթացքում, նա անսպասելիորեն սկսել է խոսել Բեն Լադենի սպանության մասին:

«Սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատները ինձ ասացին, որ այս պատմությունը սփոփանք բերեց նրանց» – ասում է Օ’նիլը: Հանդիպումը կազմակերպված էր Նյու Յորքի կոնգրեսական պատվիրակության անդամներից մեկի կողմից, ով խնդրեց Օ’նիլին իր զինվորական համազգեստը նվիրաբերել թանգարանին: «Նա ցանկանում էր անել դա գաղտնի` ի պատիվ իր ջոկատի, սակայն իր պատմության նկատմամբ աներևակայելի հետաքրքրությունը անհարին դարձրեց գաղտնիության պահպանումը» – ասաց հանրապետական Կարոլին Բ. Մալենին: «Ես ներկայացնում եմ հազարավոր մարդկանց, որոնց կյանքերը ընդմիշտ սպիացած կմնան սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո, և պրն. Օ’նիլի խոսքերը զոհվածների հարազատներին որոշ չափով մխիթարեցին»: Մելոնին գովեստի խոսքեր է ուղղել Օ’նիլին` վերջինիս անվանելով «մեծագույն ամերիկացի հերոս, բարի և համեստ անձնավորություն, ով երբեք չի թերագնահատում իր ջոկատի ներդրումը գործողության հաջողության հարցում»:

Օ’նիլի մասնակցությունը 2011-ին Բեն Լադենին ոչնչացման գործողության մեջ լրացրեց առանց այն էլ նրա յուրահատուկ կարիերան բոլոր առումներով: Բարձրահասակ, աթլետիկ տվյալներով օժտված, կարմրավուն մազերով երիտասարդը համալրել է հատուկ ջոկատայինների շարքերը 1996թ. 20 տարեկան հասակում և կարողացել է հասնել Խումբ 6, ինչը համարվում է հատուկ ջոկատայինների էլիտան:

Վերջապես, նա արժանացել է 24 պատվոգրերի և շքանշանների, բազմաթիվ անգամ մեկնել է Իրաք և Աֆղանստան, որպես Ալ-Քաիդաի անդամների ոչնչացման առաքելությունների ղեկավար: Բացի այդ առաքելություններից, նա մասնակցել է բազմաթիվ փրկարար գործողությունների աշխարհի տարբեր անկյուններում` այդ թվում նաև 2009-ին նավապետ Ռիչարդ Ֆիլիփսին Սոմալիի ծովահենների գերությունից ազատագրման գործողությանը: Այս գործողությունը ընկավ «Նավապետ Ֆիլիփս» ֆիլմի հիմքում:

Օ’նիլի պատմությունը առաջին անգամ բացահայտվել է նախորդ տարի, 2013թ. փետրվարի Esquire ամսագրում լրագրող Ֆիլ Բրոնշտեյնի կողմից, պայմանով, որ հղումը Օ’նիլի վրա կկատարվի միայն հրաձիգ մականունով: Այդ հոդվածում նկարագրվում է, թե ինչպես է Օ’նիլը իր ջոկատի հետ ներխուժում Պակիստանի Աբոթաբատ քաղաքում գտնվող Բեն Լադենի տունը և հասնում 3-րդ հարկ, որտեղ ապրում էր Բեն Լադենն իր կանանց հետ:

Ջոկատի այլ անդամները ստուգում էին տարածքում գտնվող սենյակները, իսկ Օ’նիլը ստուգում էր համար N2 դիրքը, որը հանդիսանում էր Բեն Լադենի ննջարանը: Երբ Բեն Լադենը մի պահ հայտնվում է տեսադաշտում, ջոկատայիններից մեկը կրակ է արձակում նրա ուղությամբ, սակայն ոչ դիպուկ:

«Ես նրա ետևից մտա սենյակ,-պատմում է Օնիլը,-Բեն Լադենը կանգնած էր մի կնոջ թիկունքում և առաջ էր հրում նրան` վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան»: Չնայած որ սենյակում մութ էր, գիշերային տեսանելիության սարքով Օ’նիլը կարող էր հստակ տեսնել Բեն Լադենի դիմագծերը:

«Նա շփոթված տեսք ուներ,- Օ’նիլի խոսքերը մեջբերում է Esquire ամսագիրը,- նա ավելի բարձրահասակ էր, քան ես էի պատկերացնում: Հստակ երևում էր, որ նա վիրավոր չէ»: «Հենց այդ վարկյանին ես երկու կրակոց արձակեցի նրա ճակատին: Նա ընկավ իր մահճակալի մոտ, և ես ևս մեկ անգամ կրակեցի»-պատմում է Օնիլը:

The Post-ի հետ զրույցում Օ’նիլը պատմում է, որ հասկացավ, որ Բեն Լադենը մահացել է հենց առաջին փամփուշտից հետո: «Ես նայում էի, թե ինչպես է Բեն Լադենը իր վերջին շունչն առնում»: Օնիլը չցանկացավ խոսել հերոսությունից. իր գործողությունները նա անվանեց մկանային հիշողություն, երկար վարժությունների արդյունք: Նա ընդգծեց ջոկատայինների հերոսական գործողությունները, երբ վերջիններս կարողացան վնասազերծել ննջարանում գտնվող երկու կանանց, ինչը հնարավորություն տվեց Օ’նիլին դիպուկ կրակոց արձակել:

Օնիլը պատմում է, է որ նրանք շատ քիչ ժամանակ ունեին, և Բեն Լադենի մարմնի լուսանկարը անելուց հետո, նրանք մարմինը տեղադրեցին հատուկ պարկի մեջ, ինչից հետո վերցրեցին համակարգչային դիսկերը և այլ պիտանի տեղեկատվություն պարունակող իրեր: Դրանից հետո նրանք Բեն Լադենի երեխաներին դուրս հանեցին տանից և իրենց ուղղաթիռով շտապեցին դեպի Պակիստանի և Աֆղանստանի սահման` առաջ անցնելով մոտեցող պակիստանյան մարտական ինքնաթիռներին:

Ժամեր անց Օ’նիլն արդեն նախաճաշում էր Ջալալաբադում` ԱՄՆ զինված ուժերի բազայում, իսկ սպանված Բեն Լադենի մարմինը գտնվում էր հարակից սենյակում: Հենց այդ ժամանակ նախագահ Օբաման ելույթ էր ունենում հեռուստացույցով:

«ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրեց մի գործողություն, որի արդյունքում սպանվել է Ուսամա Բեն Լադենը` Ալ Քաիդայի ղեկավարը, որը պատասխանատու էր հազարավոր անմեղ մարդկանց սպանության համար»,- հայտարարեց Օբաման: Օ’նիլը նայեց հեռուստաէկրանին, հայացք գցեց Բեն Լադենի մարմնին և հանգիստ շարունակեց իր նախաճաշը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment