Բելգիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը ճանաչել որպես հանցագործություն

Բելգիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը ճանաչել որպես հանցագործություն

Հոդվածի առանցքում

  • Բելգիայի խորհրդարանի իրավաբանական վարչությունը մերժեց Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության ժխտումը ճանաչել որպես հանցագործություն, հաղորդում է օրենսդիր մարմնի մամլո ծառայությունը: Բելգիան 2015 թվականին է որպես Ցեղասպանություն ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը:

Ուշադրությանն արժանի

 

Բելգիայի խորհրդարանի իրավաբանական վարչությունը մերժեց Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության ժխտումը ճանաչել որպես հանցագործություն, հաղորդում է օրենսդիր մարմնի մամլո ծառայությունը:

Բելգիան 2015 թվականին է որպես Ցեղասպանություն ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը:

«Բանաձևը, որը Հայոց ցեղասպանությունը կգնահատի որպես հանցագործությունը, մերժվել է», – նշված է հաղորդագրության մեջ:

Նույն հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն պահանջում է լայն միջազգային ճանաչում, իսկ հայերի ցեղասպանությունը ճանաչվում է ընդամենը 23 պետություն:

Հայաստանն ու Թուրքիան լարված հարաբերություններ ունեն Առաջին համաշխահրային պատերազմի պատմության տարբեր գնահատականների պատճառով: Հայաստանը պնդում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից սպանվել է մոտ 1.2 միլիոն մարդ, և պնդում է նաև, որ այդ իրադարձությունները միջազգայնորեն ճանաչվեն որպես Ցեղասպանություն:

Թուրքիան բազմիցս հերքել է մեղադրանքները, պնդելով, որ զանգվածային սպանությունների զոհերը եղել են թե թուրքեր, թե հայեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment