Եվրասիական միության ապագան մռայլ է Բելառուսի լարվածության աճի պատճառով

Եվրասիական միության ապագան մռայլ է Բելառուսի լարվածության աճի պատճառով

Հոդվածի առանցքում

  • ԵԱՏՄ գործարկումից մեկ ամիս առաջ Մոսկվայի ու Մինսկի միջև սեպ է խրվել:
  • Մոսկվան Բելառուսին մեղադրում է Արևմուտքից արգելված պարենային ապրանքը կեղծ փաստաթղթերով Ռուսաստան ներմուծելու համար:
  • Ըստ Մոսկվայի՝ օգնության կարիք ունեցող Բելառուսը անշնորհակալի նման ձգտում է այս արգելքը իր օգտին ծառայեցնել:
  • Ռուսաստանի սահմանին կանգնեցվել է 77 տոննա սալոր ու խնձոր, քանի որ ներմուծողները ներկայացրել են սանիտարական փաստաթղթեր, ըստ որոնց ապրանքը բերվել է Չիլիից, մինչդեռ իրականում ապրանքը եղել է արգելված Հոլանդիայից:
  • Մինսկը պաշտոնապես պատժամիջոցների հարցում Մոսկվայի կողմը չի կանգնել, սակայն ընկերական հարաբերություն կարող էր ակնկալվել մի երկրից, որը մեծամասամբ կախված է Ռուսաստանի բնական գազի ու նավթի էժան գներից:
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, անընդհատ խուսափում է մեղադրանքներից, ըստ որոնց Բելառուսը վերաարտահանում է ԵՄ սանկցիայավորված ապրանքները այլ պիտակների տակ:

Ուշադրությանն արժանի

Գովերգված Եվրասիական տնտեսական միության գործարկելուց մեկ ամիս էլ քիչ ժամանակ առաջ Մոսկվայի ու Մինսկի միջև խրված սեպը Ռուսաստանի հանդեպ արևմտյան արտադրանքի ներմուծման արգելքի շուրջ ցույց է տալիս, որ այս հարաբերությունները հեռու են իդեալականից:

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի մաքսային աշխատակիցները մեղադրեցին Բելառուսի իրենց կոլեգաներին 2011 թվականին պաշտոնապես դադարեցված սահմանների վերամաքրման աշխատանքները վերսկսելու մեջ: Բելառուսի մաքսային աշխատակիցները մերժեցին այս պնդումները՝ հայտարարելով, որ իրենք աշխատում են Եվրասիական միության համաձայնագրին (Ռուսաստան, Բելոռուս, Ղազախստան) խիստ համապատասխան:

Այս բախումը վերջինն է այն վեճերից, որոնք ծնվել են դեռևս օգոստոսին Մոսկվայի կողմից արևմտյան, այդ թվում և Եվրասիական միության երկրների, սննդամթերքների ներմուծման վրա արգելք դնելուց հետո:

Այս քայլին Մոսկվան դիմել է ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք կիրառվել են ՌԴ-ի հանդեպ Ուկրաինայում ունեցած դերի հետ կապված: Այս գժտությունը վատ նշան է Ռուսաստանի հովանավորվող Եվրասիական միության նախագծի համար, որին Մոսկվան հույս ունի որ կմիանան նախկին խորհրդային մի շարք երկրներ և այն կդառնա տնտեսական դաշինք ԵՄ-ի կողքին:

Ըստ Մոսկվայի՝ օգնության կարիք ունեցող Բելառուսը անշնորհակալի նման ձգտում է այս արգելքը իր օգտին ծառայեցնել: Անցած շաբաթ, Ռուսաստանի սննդի անվտանգության կազմակերպությունը հայտարարեց, որ Ռուսաստանի սահմանին կանգնեցվել է 77 տոննա սալոր ու խնձոր, քանի որ ներմուծողները ներկայացրել են սանիտարական փաստաթղթեր, ըստ որոնց ապրանքը բերվել է Չիլիից, մինչդեռ իրականում ապրանքը եղել է արգելված Հոլանդիայից:

Նմանատիպ գործողությունների պատճառով «Ռուսաստանը հարկադրված է սահմանափակել Բելառուսից ներմուծումը», այս մասին նշում է Մոսկվայի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի տնտեսագետ Դմիտրի Բոլկունեցը: Նա նաև ավելացրեց, որ Մինսկը պաշտոնապես պատժամիջոցների հարցում Մոսկվայի կողմը չի կանգնել, սակայն ընկերական հարաբերություն կարող էր ակնկալվել մի երկրից, որը մեծամասամբ կախված է Ռուսաստանի բնական գազի ու նավթի էժան գներից:

Մաքսայինում կանգնեցված ապրանքները կարող են լինել ավելին, քան մի քանի տոննա միրգը: Նոյեմբերին, Ռուսաստանի մաքսայինը հաղորդեց Բելառուսի սանկցիայավորված ներմուծման 80 տոկոս աճի մասին և անհանգստություն հայտնեց, որ որոշ ապրանքներ կարող են մաքսանենգ ճանապարհով մտնել Ռուսաստան: Մոսկվայի՝ ցամաքով շրջափակված Բելառուսից բերված թարմ մրգերով հագեցած սուպերմարկետի մասին կատակը արդեն բավականին հայտնի է:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, անընդհատ խուսափում է մեղադրանքներից, ըստ որոնց Բելառուսը վերաարտահանում է ԵՄ սանկցիայավորված ապրանքները այլ պիտակների տակ: Նա նաև հրաժարվել է սահմանափակում դնել Եվրոպայից եկող տրանզիտի վրա՝ ասելով, Ռուսաստանի ինքնակամ արգելքները Բելառուսին չեն վերաբերվում:

Անցած շաբաթ BelTA news agency-ին Լուկաշենկոն ասաց. «Արդյո՞ք նրանք ցանկանում են փակել Բելառուսը որպես տրանզիտ: Բայց դա մեր ակտիվն է, մենք չենք կարող դա թույլ տալ: Ինչպես նաև, Բելառուսի տեսանկյունից, արդյոք Բելառուսը իրավական որևէ պարտավորություն ունի գնալու Ռուսաստանի արգելքների ուղով»:

«Մաքսային միության շրջանակներում չկա մի որևէ նորմ, որը հստակ կբացատրի, թե ինչպե՞ս պետք է Ռուսաստանը արգելի եվրոպական որոշ ներմուծումներ»,-ասաց Goltsblat BLP ընկերության միջազգային առևտրի գործընկեր Վլադիմիր Չիկինը:

Ռուսաստանը դեռևս Եվրասիական հանձնաժողովին, որը միության կազմում կարգավորող օրգան է, չի հիմնավորել իր կողմից որոշ սննդամթերքների վրա դրված արգելքները:

Սննդային էմբարգոյից հետո Ռուսաստանը նախաձեռնեց Բելառուսի ու Ղազախստանի հետ համատեղ աշխատախումբ, որպեսզի սահմանափակի Արևմուտքից արգելված ապրանքների տրանզիտը, սակայն կոնկրետ առաջարկ դեռևս չի մշակվել:

Դրա փոխարեն, թվում է, թե Ռուսասանը դիմում է այս հարցում Բելառուսին ծայրաստիճան զինելուն: Հոկտեմբերին, Ռուսաստանի սննդի անվտանգության ընկերությունը արգելեց Բելառուսից ներմուծվող մսի տեսականին աֆրիկյան խոզերի չումայի պատճառաբանմամբ: Սկսած նոյեմբերի 30-ից Ռուսաստանի տարածքով դեպի Ղազախստան գնացող բելառուսական արտահանումը ևս սահմանային վերահսկողության կենթարկվի: Չնայած խոզի մսի չումայի վտանգը կարող է իսկապես կար, այնուամենայնիվ Ռուսաստանը իր հետ քաղաքական թույլ կապ ունեցող երկրների նկատմամբ սննդի արգելքների մեծ պատմություն ունի, օրինակ՝ անցած տարի ուկրաինական շատ մթերքների արտահանման արգելքը:

Եվրասիական տնտեսական միությունը, որը ազատ առևտրի գոտի է և պետք է ազատականացնի Մաքսային միության գործընկերների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Հայաստանի միջև առևտուրը, պետք է գործարկվի 2015 թվականի սկզբին: Եվրասիական միությունը Ռուսաստանի կողմից ծայրաստիճան լոբբինգ է արվում և երբ այն ստորագրվեց մայիսին, դիտարկվում էր որպես ուղենիշ:

Սակայն միությունը կարող է քայքայվել, եթե Ռուսաստանի ու Բելառուսի միջև ներկայիս խնդիրները չհանդարտվեն, իսկ ավելի վատ, եթե ավելի լարվեն: Բոլկունեցը նշում է, որ հարաբերությունների լարվածության նման գագաթնակետը անկասկած «բացասական ազդեցություն կունենա Եվրասիական միության աագայի վրա»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment