Ծանոթանալով նոր մշակույթների հետ

Ծանոթանալով նոր մշակույթների հետ

Հոդվածի առանցքում

  • Առաջին անգամ օդանավ եմ նստել, երբ չորս տարեկան էի: Ցավոք, չեմ կարող այդ մասին որևէ բան պատմել: Հիշում եմ միայն, թե ինչպես թխվածքները թափեցի զարմիկիս գլխին, երբ օդանավակայանում էինք, քանի որ նա հրաժարվեց այն կիսել ինձ հետ:
  • Ես և ընկերս որոշեցինք գնալ Եվրոպայի առավել հմայիչ քաղաքներից մեկը՝Պրահա: Առաջին օրը դուրս եկանք ճաշելու և մարդիկ կանգնում ու մեզ էին նայում:
  • Երբ երկրորդ անգամ դուրս եկա, այդ մարդը նորից ինձ հետևեց: Ես ասացի, «Հիմա ի՞նչ է պատահել»: Իսկ նա հարցեց. «Կարո՞ղ եմ ձեզ հրավիրել սուրճ խմելու կամ գուցե ձեր համարը տաք»: Կարող եք պատկերացնել իմ դեմքի արտահայտությունը: Իհարկե, ոչ: Ես իմ կյանքի թանկարժեք 30 րոպեն ծախսել եմ այս անհեթեթության վրա, որի նպատակը իմ հեռախոսի համարը ստանալն էր:

Ուշադրությանն արժանի

Ինձ բոլորից շատ ոգեշնչում է ճանապարհորդելը: Դա ոչ միայն նոր վայրեր են, այլև նոր պատկերացումներ: Առաջին անգամ օդանավ եմ նստել, երբ չորս տարեկան էի: Ցավոք, չեմ կարող այդ մասին որևէ բան պատմել:  Հիշում եմ միայն, թե ինչպես թխվածքները  թափեցի զարմիկիս գլխին, երբ օդանավակայանում էինք, քանի որ նա հրաժարվեց այն կիսել ինձ հետ:

Այլ երկրներ գնալու իմ երազանքն իրականացավ:

Երբ 10 տարեկան էի, թռանք պատմական Հայաստան: Երբ ժամանեցինք, մի բազմություն էր մեզ սպասում: Անկեղծ ասած, նրանց կեսին չէի ճանաչում: Բոլորը սկսեցին համբուրել մեզ և, երբ ես ասում եմ, «բոլորը», հենց դա էլ ի նկատի ունեմ: Եվ դա ոչ թե «այտ-այտի» ձևական համբույր էր, այլ ամուր էր ու անկեղծ:

Սկզբում տարօրինակ էր, բայց որքան շատ ես ճանաչում մարդկանց, այնքան ավելի լավ ես հասկանում, որ նրանք մեծ սիրտ ունեն ու անվերջ սեր իրենց ընտանիքների հանդեպ, անկախ նրանից թե որքան հեռավոր ազգական ես, որքան հաճախ եք միմյանց տեսնում և որքան հեռու եք ապրում են միմյանցից:

Ուկրաինայում մենք սիրում ենք լավ հագնվել: Երբեք տնից դուրս չենք գալիս, առանց գոնե շուրթերը փայլեցնելու: Ես և ընկերս որոշեցինք գնալ Եվրոպայի առավել հմայիչ քաղաքներից մեկը՝Պրահա: Առաջին  օրը դուրս եկանք ճաշելու և մարդիկ կանգնում ու մեզ էին նայում:

Լավ է, որ մենք ցածր կրունկերով կոշիկներ էինք վերցրել, որովհետև Պրահան հայտնի է իր սալապատված  նրբանցքներով, պարսպապատ բակերով և հարմարավետության նկատմամբ  սիրով:

Պարզվեց, որ բարձր կրունկներ կրող աղջիկներին նրանք համարում են գայթակղողներ: Լավ է իմանալ այդ մասին և այլևս  կրունկներով կոշիկներ չհագնել Պրահայում:

Ոստիկանությունը Ուկրաինայում երբեմն կարող է շատ ստեղծագործող լինել: Պատրաստ եղեք, սա իրական պատմություն է: Դեպքը տեղի է ունեցել մետրոյում: Ես գնում էի ստանալու աշխատավարձս, որը  ծրարով էր տրվելու: Հանկարծ 20 տարեկան մի ոստիկան մոտեցավ ինձ և ասաց, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, և այժմ նրանք հարցաքննելու են բոլոր կանանց:

Իմ ուկրաինական կասկածամտությամբ,  համաձայնեցի պատասխանել մի քանի հարցի: Ես հետևեցի նրան կրպակ: Նա խնդրեց իմ անձնագիրը, գրի առավ տվյալները և ասաց, որ պետք է սպասենք հաստատող զանգին:  Այդ ընթացքում նա սկսեց անձնական բնույթի հարցեր տալ:

Երեսուն րոպե անցավ և ոչ  մի զանգ: Ես չէի կարող այլևս սպասել ու խորհուրդ տվեցի նրան չսպասել  զանգին ու անձամբ զանգահարել: Նա զանգահարեց և ասաց, որ ամեն ինչ կարգին է ու ես կարող եմ գնալ: Վերջապես:

Երբ երկրորդ անգամ դուրս եկա, այդ մարդը նորից ինձ հետևեց: Ես ասացի, «Հիմա ի՞նչ է պատահել»: Իսկ նա հարցեց. «Կարո՞ղ եմ ձեզ հրավիրել սուրճ խմելու կամ գուցե ձեր համարը տաք»: Կարող եք պատկերացնել իմ դեմքի արտահայտությունը: Իհարկե, ոչ: Ես իմ կյանքի թանկարժեք 30 րոպեն ծախսել եմ այս անհեթեթության  վրա, որի նպատակը իմ հեռախոսի համարը ստանալն էր:

Դա է պատճառը, որ ես չեմ վստահում ոստիկանությանը: Յուրաքանչյուր մշակույթ ունի իր ինքնությունը և շատ կարևոր է, որ  նոր տեղ այցելելիս դրան պատրաստ  լինես:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment