Ռուսաստանը կամիկաձե անօդաչուներ է ստեղծում

Ռուսաստանը կամիկաձե անօդաչուներ է ստեղծում

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը փորձարկում է կամիկաձե կոչվող դռոններ կամ հատուկ անուն չունեցող ինքնաթիռներ, որոնք թռչող հրետանային ռումբեր են: Ամերիկյան բանակին դուր չի գալիս «kamikaze drone» տերմինը, նրանք նախընտրում են այն անվանել «loitering munitions»: Անկախ նրանից, թե ինչ կլինի անունը, այս զինատեսակն իրենից ներկայացնում է փոքր անօդաչու, որն ունի տեսախցիկ և կարող է դիտարկումներ անել, ու հատուկ նշան ստանալու դեպքում հարձակվել և պայթել:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանը փորձարկում է կամիկաձե կոչվող դռոններ կամ հատուկ անուն չունեցող ինքնաթիռներ, որոնք թռչող հրետանային ռումբեր են:

KYB-BLA և Lancet կոչվող զենքերն արդեն փորձարկվել են: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ZALA Aero-ի դիզայներ Ալեքսանդր Զախարովը:

Ամերիկյան բանակին դուր չի գալիս «kamikaze drone» տերմինը, նրանք նախընտրում են այն անվանել «loitering munitions»: Անկախ նրանից, թե ինչ կլինի անունը, այս զինատեսակն իրենից ներկայացնում է փոքր անօդաչու, որն ունի տեսախցիկ և կարող է դիտարկումներ անել, ու հատուկ նշան ստանալու դեպքում հարձակվել և պայթել:

Սա դարավոր խնդրի տեխնիկական լուծում է. ինչպե՞ս խոցել թշնամուն լեռան հակառակ կողմում: Հրետանին այս հարցը կարող է լուծել, սակայն այն մի փոքր ժամանակատար է: Իսկ այս անօդաչուները հնարավորություն են տալիս արագ և ճշգրիտ հարվածել թիրախին:

Դրանց մարտկոցներն այդքան էլ մեծ չեն՝ մեկ նռնակի հզորության չափ: Այս զենքը հնարավորություն է տալիս հայտնաբերել թիրախն ու հարվածել: Դրանք ֆիքսում են տեսադաշտում ականանետերն ու գրոհում:

Զախարովը բնորոշել է Lancet-ը, որպես խելացի, բազմաֆունկցիոնալ զենք, որն ինքնուրույն գտնում է թիրախն ու գրոհում. «Այն ունի հեռուստատեսային հեռահաղորդակցության ալիք, որը վերարտադրում է պատկերն ու թույլ տալիս ընտրել հարվածի թիրախը»:

Ի տարբերություն Ռուսաստանի, Ամերիկան և այլ պետություններ արդեն ունեն նմանատիպ զինատեսակներ: AeroVironment Switchblade-ը կշռում է ընդամենը 3 կիլոգրամ և հեշտությամբ կարող է տեղավորվել ուսապարկում: Դրոն-հրթիռը կարող է ժամում մինչև 63 մղոն արագություն զարգացնել: Այն հագեցած է ցերեկային և գիշերային տեսախցիկներով, ունի նաև GPS:

Անօդաչուների այս տեսակների արտադրության ոլորտում առաջատարն Իսրայելն է: Դեռ 1990-ականներին Իսրայելը ստեղծել էր Harpy anti-radar զենքը, որը միանգամից գրոհում է թիրախը: Այն նաև կարող է սպասել այնքան, մինչև իր տեսադաշտում կհայտնվի հակառակորդը և հետո նոր գրոհել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment