Հայաստանի ընտրությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոշոր հաղթանակը

Հայաստանի ընտրությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոշոր հաղթանակը

Հոդվածի առանցքում

  • Հանրապետական բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին նրանում, որ վերջինս փորձում է Հայաստանը վերածել 1930-ական թվականների Գերմանիայի եւ դառնալ Հիտլերի նման գործիչ: Նրա քննադատներն ասում են, որ իր «անհատական պաշտամունքը» կթուլացնի բազմակուսակցական ժողովրդավարությունը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ Փաշինյանի դաշինքը ստացել է քվեների ավելի քան 70% -ը։ Մասնակիցների թիվը ցածր էր, մոտ 49%:

Լրագրողը դարձավ քաղաքական գործիչ: Պարոն Փաշինյանն ապրիլի սկզբին խաղաղ հեղափոխություն էր նախաձեռնել: Այժմ նա ունի խորհրդարանական մեծամասնություն` կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսության բարեփոխման իր ծրագիրն իրականացնելու համար:

Պատմականորեն Հայաստանում ընտրություններն անցել են ընտրակեղծիքների եւ քվեարկության գնման միջով:

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները հայտարարեցին, որ ընտրություններում պահպանվել են հիմնական ազատությունները եւ դրանք բնութագրեցին որպես իրականում մրցակցային:

Ո՞րն է արդյունքը

Պաշտոնական վերջնական արդյունքները ցույց են տալիս, որ «Իմ քայլը» դաշինքը, որը ներառում է պարոն Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ստացել է քվեների 70,4 տոկոսը:

Նրա մոտակա մրցակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացավ ընդամենը 8 տոկոս: Արմռեստլինգի չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ այն իշխող կոալիցիայի մաս էր հեռացող խորհրդարանում:

Լուսավոր Հայաստան լիբերալ արևմտամետ կուսակցությունը ստացավ շուրջ 6 տոկոս, նշում է հանձնաժողովը: Յուրաքանչյուր կուսակցություն պետք է ստանար առնվազն 5 տոկոս `101 տեղանոց Ազգային ժողով մուտք գործելու համար:

Հայաստանի սահմանադրությունը նշում է, որ խորհրդարանում տեղերի 30 տոկոսը պետք է անցնի ընդդիմադիր կուսակցություններին:

Ի՞նչ պետք է ակնկալի Հայաստանը

Երեւանի մայրաքաղաքի ընտրատեղամասում ընտրողները հույս են հայտնում, որ պարոն Փաշինյանը կկարողանա իրականցնել հավակնոտ փոփոխություններ:

Մի կին, ով ներկայացավ որպես Նարինե Հարությունյան, ասաց, որ ինքը շատ լավատես է ՝ ավելացնելով. «Հույս ունեմ, որ իմ ձայնը դեր է խաղալու, որպեսզի հայերի աչքերում միշտ ժպիտ լինի»:

Վերլուծաբանները նշում են, որ 43-ամյա գործիչը նպատակ ունի հավատարիմ մնալ իր խոստումներին՝պահպանելով լավ հարաբերությունները Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ:

Երեք միլիոն բնակչությամբ նախկին խորհրդային երկիր Հայաստանն իր տարածքում ունի ռուսական ռազմակայան եւ կախված է Մոսկվայից անվտանգության առումով:

Պարոն Փաշինյանը հույս է հայտնել, որ «ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ համագործակցությունը առաջընթաց կապրի»:

Ինչպե՞ս են վարչապետի քննադատները արձագանքել

Պարոն Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը հեռացրեց Հանրապետական կուսակցության անդամ, երկիրը 10 տարի ղեկավարած նախագահ Սերժ Սարգսյանին: Նրան մեղադրում են իշխանության պահելու փորձի մեջ վարչապետի պաշտոնի միջոցով:

Այժմ հանրապետական բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրում են պարոն Փաշինյանին նրանում, որ վերջինս փորձում է Հայաստանը վերածել 1930-ական թվականների Գերմանիայի եւ դառնալ Հիտլերի նման գործիչ:

Նրա քննադատներն ասում են, որ իր «անհատական պաշտամունքը» կթուլացնի բազմակուսակցական ժողովրդավարությունը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընտրություններից առաջ դժգոհեց, որ «բոլոր կուսակցությունները չունեին ժամանակ լավ նախապատրաստվելու համար»:

Նա ավելացրեց, թե սպասում է, որ «այսպես կոչված հետհեղափոխական էյֆորիան» կարտացոլվի քվեատուփերում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment