Ֆրանսիացիները հաղթում են Վաթերլոյի վերջին ճակատամարտը
Հոդվածի առանցքում
- Հիշատակման արարողության նախատեսված ձևը, որտեղ ներկայացվելու էր Ֆրանսիայի նվաստացումը Վաթերլոյի ճակատամարտում, հայտնվելու էր յուրաքանչյուր եվրոպացու գրպանում կամ դրամապանակում, վերածվեց այլ բնույթի կռվի, որտեղ Ֆրանսիան հաղթած դուրս եկավ:
- Դեպքերը զարգացան այն ժամանակ, երբ Բելգիան տարածեց 2 եվրո մետաղադրամի նախագիծը, որտեղ ցուցադրված հուշարձանը ոգեկոչելու է Վաթերլոյի ճակատամարտը, որի ժամանակ, 1815-ի հունիսի 18-ին, Նապոլեոնի զորքը պարտվեց Բրիտանիային:
- Երբ Բելգիան թողարկեց մետաղադրամի դիզայնը, Փարիզի պաշտոնյաները նամակ հղեցին եվրոպական իշխանություններին, որտեղ բողոքեցին դրա «բացասական» իմաստի դեմ, պնդելով, որ Վաթերլոն եվրոպական հիշողության մեջ վաղուց դադարել է ռազմադաշտ խորհրդանշելուց:
- Բրյուսելից ստացված լուրերի համաձայն, չորեքշաբթի Բելգիա հանել է իր ծրագիրը, որը երկու դար հետո ապահովեց Ֆրանսիայի Վաթերլոյի հաղթանակը և կանխեց պառակտիչ տարակարծությունները նախարարների շրջանում:
- Մեծ Բրիտանիան հիշատակումների հետ կապված նման մտավախություններ չունի: Թագավորական գանձարանն առաջարկում է հատուկ 5 ֆունտ մետաղադրամ, որը ցույց է տալու Վաթերլոյի հաղթողներին, Վելինգթոնի դուքսին և Պրուսիայի ֆելդ-մարշալ Գեբհարդ ֆոն Բլյուխերին ընկերաբար միմյանց ձեռք են սեղմելուց, փաստ, որը միշտ չէ, որ հանդուրժելի է:
Ուշադրությանն արժանի
ԼՈՆԴՈՆ- Հիշատակման արարողության նախատեսված ձևը, որտեղ ներկայացվելու էր Ֆրանսիայի նվաստացումը Վաթերլոյի ճակատամարտում, հայտնվելու էր յուրաքանչյուր եվրոպացու գրպանում կամ դրամապանակում, վերածվեց այլ բնույթի կռվի, որտեղ Ֆրանսիան հաղթած դուրս եկավ:
Դեպքերը զարգացան այն ժամանակ, երբ Բելգիան տարածեց 2 եվրո մետաղադրամի նախագիծը, որտեղ ցուցադրված հուշարձանը ոգեկոչելու է Վաթերլոյի ճակատամարտը, որի ժամանակ, 1815-ի հունիսի 18-ին, Նապոլեոնի զորքը պարտվեց Բրիտանիայի և նրա դաշնակիցների` այսօրվա Բելգիայի, Նիդեռլանդների ու Պրուսիայի բանակներին:
Լոնդոնում երկաթուղային մի կայարան կոչվել է այդ ռազմադաշտի անունով, իսկ «հանդիպել Վաթերլոյում» արտահայտությունը մտել է անգլերենի բառապաշարի մեջ` նշելով դաժան պարտությունը: Բայց երբ Բելգիան թողարկեց մետաղադրամի դիզայնը, Փարիզի պաշտոնյաները նամակ հղեցին եվրոպական իշխանություններին, որտեղ բողոքեցին դրա «բացասական» իմաստի դեմ, պնդելով, որ Վաթերլոն եվրոպական հիշողության մեջ վաղուց դադարել է ռազմադաշտ խորհրդանշելուց:
Պաշտոնյաները նշել են, որ մետաղադրամին ֆրանսիացիների արձագանքը կարող է խաթարել եվրոգոտու երկրների համախմբվածությունը խորացնելու ջանքերը, կարծես թե եվրագոտու 19 երկրներն արդեն չեն բաժանվել Հունաստանի ճգնաժամի ու գոտիները ձգելու Գերմանիայի պահանջների պատճառով:
Հուշադրամի դիզայնը «կարող է վտանգել եվրոգոտու կառավարությունների ջանքերը, որոնք փորձում են ամրապնդել միասնությունն ու համագործակցությունը ամբողջ դրամական միությունում», – ասված է Փարիզի նամակում:
Բրյուսելից ստացված լուրերի համաձայն, չորեքշաբթի Բելգիա հանել է իր ծրագիրը, որը երկու դար հետո ապահովեց Ֆրանսիայի Վաթերլոյի հաղթանակը և կանխեց պառակտիչ տարակարծությունները նախարարների շրջանում:
Հուշադրամը, որն արժե մոտ 2.13 դոլար, այդ հավակնոտ հիշատակման արարողությունների մի մասն էր, որոնց, այլ տեսանկյունից, Ֆրանսիան ուրախ է միանալ: Այն ժամանակ, երբ հուշադրամի հարցը ցրվեց, Ֆրանսիան հայտարարեց, որ պատրաստվում է Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ Նապոլեոնի կրած գլխարկը Փարիզից ոչ հեռու գտնվող թանգարանից տեղափոխել Բելգիա, գրում է Le Monde թերթը:
Ակնհայտ է, որ ազգերը ներկայացնում են պատմության, հաղթանակների ու պարտությունների տարբեր առաջարկներ: 1415 թվականին Ագինքորտի ճակատամարտից, կամ գուցե 1066-ին նորմանների ներխուժումից սկսած Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վիճաբանել են երբեմն որպես մրցակիցներ, երբեմն որպես դաշնակիցներ, երբեմն էլ երկուսը միասին:
Ֆրանսիայի անհանգստությունն առաջարկված մետաղադրամի հարցում տարակուսանք է առաջացրել Լոնդոնում:
Ֆրանսիացիները «պետք է գիտակցեն, որ սա Եվրոպայի պատմության նշանակալից իրադարձություններից է և կարևոր է ազատության ու ժողովրդավարության տեսանկայունից: Ես կցանկանայի, որ Ֆրանսիայի Հանրապետությունն այն նշեր, ոչ թե ձգտեր կանխել»,-The Daily Telegraph թերթին գրել է պահպանողական պատգամավոր Փիթեր Լաֆը` վկայակոչելով Վաթերլոն:
Մեծ Բրիտանիան հիշատակումների հետ կապված նման մտավախություններ չունի: Թագավորական գանձարանն առաջարկում է հատուկ 5 ֆունտ մետաղադրամ, որը ցույց է տալու Վաթերլոյի հաղթողներին, Վելինգթոնի դուքսին և Պրուսիայի ֆելդ-մարշալ Գեբհարդ ֆոն Բլյուխերին ընկերաբար միմյանց ձեռք են սեղմելուց, փաստ, որը միշտ չէ, որ հանդուրժելի է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ