ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն աջակցում են Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրին
Հոդվածի առանցքում
- ՎԶԵԲ-ը 3.5 մլն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին ԵՄ առաջին կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի կառուցման համար:
- Նոր աղբավայրը, որը տեղակայված է լինելու Հրազդան քաղաքում և ղեկավարվելու է մասնակից ութ ՏԻՄ-երի կողմից, կաշխատի որպես կոմերցիոն կայուն միություն՝ կոշտ թափոնների կառավարման նորագույն համակարգով՝ ներառյալ կոշտ կենցաղային թափոնների հավաքումն ու ոչնչացումը:
Ուշադրությանն արժանի
Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը 3.5 մլն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին ֆինանսավորելու երկրում Եվրոպական միության առաջին կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի կառուցմանը: Համաձայն ՎԶԵԲ-ի՝ 3.5 մլն վարկը տրամադրվում է որպես դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:
Նոր աղբավայրը, որը տեղակայված է լինելու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և ղեկավարվելու է մասնակից ութ ՏԻՄ-երի՝ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Եղվարդի, Նոր Հաճընի և Սևանի կողմից, կաշխատի որպես կոմերցիոն կայուն միություն՝ կոշտ թափոնների կառավարման նորագույն համակարգով՝ ներառյալ կոշտ կենցաղային թափոնների հավաքումն ու ոչնչացումը:
Սա էկոլոգիական ու սոցիալական մեծ ձեռքբերում է ծրագրի իրականացման տարածաշրջանի բնակչության համար: Վարկային համաձայնագիրը Երևանում ստորագրվել է ՀՀ Ֆինանսների նախարարի, մասնակից տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ՎԶԵԲ-ի կողմից:
Այս զարգացումը զգալի քայլ է Հայաստանում եվրոպական ստանդարտների համաձայն կոշտ թափոնների կառավարման համակարգի նորացման գործում կառավարության ծրագրերի իրականացման ճանապարհին: Համաձայն ՎԶԵԲ-ի՝ դա օրինակ կդառնա կոշտ թափոնների կառավարման հարցում հասարակության տեղեկացվածության բարձրացման գործում:
ՎԶԵԲ և ԵՄ ֆինանսավորող ներդրումները դրամաշնորհային ֆինանսավորումներ ստացել են դոնորներից: Ավստրիայի կառավարությունը կաջակցի ծրագրի իրականացմանը, աղբավայրի կառավարմանը և ընկերության կորպորացիոն զարգացմանը: ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամը և Վաղ անցումային երկրների հիմնադրամը նույնպես լրացուցիչ դրամաշնորհներ են տրամադրում:
«Ներդրումը զգալի օգուտ կբերի տարածաշրջանի բնակչության ու շրջակա միջավայրի համար, և կօգնի զարգացնել վերամշակման առավելությունների մասին հասարակության առավել լավ տեղեկացվածությանը: Մենք շնորհակալ ենք մեր դոնորներին վճռական աջակցության համար: Աղբավայրի նորացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը առաջնայնություն է»,-ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ