Բալթյան փոքրիկ երկրները պատրաստվում են հետ դիմագրավել ամենակարող Ռուսաստանին

Բալթյան փոքրիկ երկրները պատրաստվում են հետ դիմագրավել ամենակարող Ռուսաստանին

Հոդվածի առանցքում

  • Այս ամսվա սկզբին, ռուսական ռազմանավը մտել էր Լատվիայի տնտեսականբացառիկ գոտի, մոտ ինը մղոն հեռու երկրի տարածքային ջրերից:
  • Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալով, ռուսական ռազմանավերը արդեն մոտ 50 անգամ մոտեցել են Լատվիայի ջրերին:
  • Ռուսական ռազմական ինքնաթիռներն էլ այս տարի Լատվիայի օդային տարածքին են մոտեցել շուրջ 200 անգամ:
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել, եթե արեւելքի հզոր հարեւանը որոշի ներխուժել:
  • Բալթյան երկրները, որոնց երկար ժամանակ մեղադրում էին ռուսական սպառնալիքները չափազանցնելու համար, այսօր ապացուցում են, որ ճիշտ են:
  • Էստոնիան արդեն արձագանքել է Ռուսաստանի սպառնալիքին՝ արագ ռազմական գնումներ կատարելով եւ խնդրելով ՆԱՏՕ-ին իր հողում զորքերի եւ սարքավորումների մշտական բազա հիմնել:
  • Լիտվան, իր հերթին, վերջերս ստեղծել է 1,600 զինվորներից կազմված մարտական գործողությունների բարձր պատրաստականության ուժեր:
  • Մերձբալթյան պետություններն անհանգստացած են ռուսական ագրեսիայի հեռանկարով, որովհետև որոշակի փորձ ունեն: Այսօր, սակայն, Ռուսաստանի արեւմտամետ հարեւանները ավելի լավ շանսեր ունեն, քան անցյալում:

Ուշադրությանն արժանի

Այս ամսվա սկզբին, ռուսական ռազմանավը մտել էր Լատվիայի  տնտեսականբացառիկ գոտի, մոտ ինը մղոն հեռու երկրի տարածքային ջրերից: Հաշվի առնելով, որ այս տարի, ըստ Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալի, ռուսական ռազմանավերը արդեն մոտ 50 անգամ մոտեցել են Լատվիայի ջրերին, դա անսպասելի այց չէր: Ռուսական ռազմական ինքնաթիռներն էլ այս տարի Լատվիայի օդային տարածքին են մոտեցել շուրջ 200 անգամ:

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը Ռիգայի իր գրասենյակում հաղորդել է Newsweek-ին, որ Լատվիան պատրաստ է դիմակայել, եթե արեւելքի հզոր հարեւանը որոշի ներխուժել:

«Մենք ունենք գործողության հատուկ ծրագրեր: Ներքին գործերի նախարարության հետ զորավարժություններ ենք անցկացնում, մեր զորքին եւ ոստիկանությանը պատրաստում ենք տարբեր սցենարների: Իհարկե, զգում ենք հարեւանների եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ ավելի մեծ համագործակցության կարիքը »:

Բալթյան երկրները, որոնց երկար ժամանակ մեղադրում էին ռուսական սպառնալիքները չափազանցնելու համար, այսօր ապացուցում են, որ ճիշտ են: «Էստոնացիներ չենք կարծում, որ պատմությունն ավարտվել է երկու տասնամյակ առաջ», – ասում է Սվեն Սակովը, Էստոնիայի պաշտպանության նախարարի տեղակալը: «2008 թ. պատերազմը Վրաստանում ահազանգ էր, բայց Եվրոպայի մեծ մասը կարճատև քուն է մտել»:

Սակովը ներկա իրավիճակը Եվրոպայում համարում է «կլիմայի փոփոխության» և ավելացնում, որ Էստոնիան արդեն արձագանքել է Ռուսաստանի սպառնալիքին՝ արագ ռազմական գնումներ կատարելով եւ խնդրելով ՆԱՏՕ-ին իր հողում զորքերի եւ սարքավորումների մշտական բազա հիմնել: Հասարակ էստոնացիները նույնպես արձագանքեցին այդ իրավիճակին, և բազմաթիվ նորակոչիկներ զինվորագրվեցին կամավորների Պաշտպանության լիգայում՝ կրկնապատկելով զինվորների թիվը նախորդ տարվա համեմատ: Պաշտպանական Լիգան ունի 14.545 կես հաստիքով զինվորներ, որը կազմում է բնակչության 1%-ը:

Լիտվան, իր հերթին, վերջերս ստեղծել է 1,600 զինվորներից կազմված մարտական գործողությունների բարձր պատրաստականության ուժեր, որոնք կարող են արձագանքել թշնամական գործողություններին 2-24 ժամվա ընթացքում: Լատվիան, որն առավել խոցելի է իր 26 % ռուսական փոքրամասնությամբ՝ դեպի Ռուսաստան հակված ուժեղ կուսակցությամբ, ՆԱՏՕ-ից մշտական ռոտացիայով զորք է խնդրել: (Էստոնիան ունի 25% էթնիկ ռուս, Լիտվան՝ 6%): Ներկայումս ՆԱՏՕ-ի 150 զինծառայող է տեղակայված Լատվիայում եւ Վեյոնիսը պնդում է, որ նրանց ներկայությունը զսպող գործոն է:

«Ո՞վ է ուզում պատերազմ սկսել ընդդեմ ԱՄՆ -ի»,-հարցնում է նա: «Դա այն է, ինչ Ռուսաստանը կանի, եթե հարձակվի Լատվիայի վրա: Պուտինն այդքան հիմար չի»: Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի 150 հոգանոց զորքը հազիվ կարողանա կանգնեցնել ներխուժումը, եւ չնայած դրա հեռանկարը ներկայումս քիչ հավանական է թվում, Լատվիան ավելացնում է պաշտպանության ծախսերը, որոնք հաջորդ տարի կհասնեն 1%-ի, ՆԱՏՕ-ի չափանիշը 2020-ին 2% է:

«Ռուսաստանը հասկացնում է, որ դեռեւս աշխարհաքաղաքական շահեր ունի Լատվիայում եւ տարածաշրջանում, եւ մեզ ու ՆԱՏՕ-ին ցուցադրում է, թե որքան ուժեղ է», – ասում Վեյոնիսը: «Նրանք նորագույն տեխնոլոգիայի նավեր են ուղարկում: Ճիշտ է, դա ռուսական տեխնոլոգիա է, բայց նրանք ուղարկում են իրենց ունեցած լավագույն նավերը»: ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը զորավարժություններ են անցկացնում տարածաշրջանում` ընդգծելով երկու երկրների միջեւ աճող լարվածությունը:

2000 թվականի սկզբին, Շվեդիան եկավ այն եզրակացության, որ պատմությունն ավարտվել է եւ կտրուկ նվազեցրեց Սառը պատերազմի ժամանակաշրջանի իր ռազմական հզորությունը: «Որոշվեց, որ սպառնալիքները շատ հեռավոր ապագայում են եւ մենք կարող ենք ռազմավարական թայմ-աութ վերցնել ու կենտրոնանալ պաշտպանության բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա», – բացատրում է Բո Հյուգեմարկը, Շվեդիայի ռազմական պատմաբան եւ պաշտոնաթող գնդապետը: 2009 թվականին որոշվեց վերջ դնել զորակոչին, այնուհետեւ կրճատել բանակը մինչև 6,000 լիաժամկետ եւ 6000 կես հաստիք զինվորականների թվի: «Ընդունելով, որ սպառնալիքները բոլորիս դեմ են և ոչ թե տարածաշրջանի, մեզ թույլ տվեցինք հանգստանալ և թաքնվել բալթյան-ֆիննական վահանի ետեւում:», – նշում է Հյուգեմարկը:

Արդյունքում, Բալթյան երկրների մեծ քույրն այսօր փոքրաքանակ բանակ ունի՝ կազմված մի քանի հազար զինվորներից ու նավաստիներից: «Մենք գիտենք, թե ինչպե՞ս պետք է կատարել փոքր խնդիրները, և ոչ թե պայքարել հիմնական թշնամու դեմ», – դժգոհում է մի երիտասարդ սպա: Օտար սուզանավ բռնելը շատ հազվադեպ է պատահում, և այն փաստը, որ այս աշնանը Շվեդիայի ջրերի մոտ կասկածելի ռուսական սուզանավ նկատեցին, որին հաջողվեց փախչել, շփոթեցրեց Շվեդիայի զինված ուժերին:

Ճակատագրի հեքնանքով, զարգացման նոր հականավային նռնականետ համակարգի մշակումը չեղյալ հայտարարվեց 2007թ. բյուջետային կրճատումների պատճառով: Ավելի վաղ այս ամիս, Շվեդիայի զինված ուժերը հաստատեցին, որ սուզանավը «խախտել է շվեդական տարածքային ջրերը», եւ այդ փաստը վարչապետը Շտեֆան Լյոֆվենը կոչեց «բացարձակ անընդունելի»: Վարչապետն այժմ նախաձեռնել է անվտանգության խորհուրդ, որը պետք է նրա հետ խորհրդակցի Շվեդիային սպառնացող վտանգները:

Ֆինլանդիայի տեսակետը իր արեւելյան հարեւանի մասին այնքան էլ լավատեսական չէ: «Ֆիննական քաղաքականություն մշակողներին, ովքեր հետաքրքրված են եղել Ռուսաստանի հետ հարաբերություններով, զարմացնում է Ռուսաստանի աճող ագրեսիան, բայց զինվորականները շատ զարմացած չեն», – նշում է Յիրի Ռեյտասլոն՝ Ֆինլանդիայի ազգային պաշտպանության համալսարանի ռազմավարության եւ անվտանգության քաղաքականության դասախոսը: Արդյունքում, ռազմական ճշգրտումները, որ պետք է անել հիմա, Շվեդիայի համեմատ ավելի փոքր են: Ռուսաստանը փորձում է վախեցնել նաև Ֆինլանդիային՝ ֆիննական օդային տարածքը այս տարի խախտելով հինգ անգամ: Այս օգոստոսին եւ սեպտեմբերին տեղի ունեցած տարօրինակ միջադեպերից մեկն էլ այն էր, որ ռուսական ռազմանավերը եւ ուղղաթիռները փորձեցին ստիպել Բալթիկ ծովում գտնվող Ֆինլանդիայի ծովային հետազոտությունների նավին հեռանալ միջազգային ջրերից:

Մեկ այլ մեկնաբանության համաձայն՝ կոշտ քաղաքականության կողմնակիցները, որակելով Ռուսաստանի գործողությունները ագրեսիա,  էլ ավելի են սրում լարվածությունը, մինչդեռ դա կարող է լինել անվնաս ամբարտավանություն: «Եթե այս ճգնաժամը չլիներ, պաշտպանության ոլորտի կրճատումների կողմնակիցներն ավելի շատ իշխանություն կունենային», – ասում Ռեյտասալոն:

Իվարս Զարինշը, որը Լատվիայի Հանուն ներդաշնակության ռուսամետ կուսակցության ղեկավարներից է, մտահոգված է. «բոլոր մյուս կուսակցությունները խոսում են Ռուսաստանի մասին, որպեսզի ուշադրությունը շեղեն երկրի հիմնական ներքին խնդիրները կարգավորելու իրենց անկարողությունից»: Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում, հիմնականում ազգային անվտանգության հարցերի շուրջ կռիվների պատճառով, Ներդաշնակությունը Սեյմում 31 տեղից կորցրեց յոթը, սակայն շարունակում է մնալ երկրի ամենամեծ կուսակցությունը:

Սեյմում կայացած հարցազրույցի ժամանակ Զարինշն ավելացրեց. “Լատվիան պատկանում է ՆԱՏՕ-ին եւ եվրոգոտու անդամ է: Ասել, որ մենք նույն ճակատագիրն ունենք, ինչ Ուկրաինան, նույնն է, թե ասել, որ մենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք»: Բայց նա զգուշացնում է, որ Ուկրաինայի նման Լատվիան էլ է բաժանված, եւ, ինչպես ներդաշնակության կոչ անող մյուս գործիչները, նա էլ է մեղադրում մյուս կուսակցություններին էթնիկ ռուսներին օտարելու եւ Լատվիայի «իրական խնդիրների» փոխարեն ռուսական սպառնալիքների վրա կենտրոնանալու համար: Լատվիայի էթնիկ Ներդաշնակության օրենսդիրը ռուս փոքրամասնության նկատմամբ իր երկրի վերաբերմունքը նմանեցնում է կնոջն արհամարհող ամուսնուն: «Որոշ ժամանակ անց կինը սիրած է պահում: Ով է մեղավոր, ամուսնինը թե սիրածը»:

Դրա փոխարեն, պնդում է Զարինշը, Լատվիան պետք է կենտրոնանա «աղքատության, սոցիալական անհավասարության եւ կրթություն վրա: Մենք բավարար ներդրումներ չենք անում գիտության եւ նորարարության մեջ՝ մեր տնտեսությունն ավելի արդյունավետ եւ լավ վճարվող աշխատատեղեր բացելու համար:

Մարդիկ լքում են երկիրը ավելի լավ հնարավորություններ գտնելու նպատակով: Լատվիացի եւ էստոնացի ռուսները, փաստորեն, հետևում են ռուսամետ ալիքներին: Ավելի վաղ այս ամիս ռուսական Sputnik ալիքը, որը կրում է Խորհրդային Միության արբանյակի անունը, ապացուցեց, որ Միացյալ Նահանգների նկատմամբ առավելություն ունի՝ հաղորդումները հեռարձակելով 30 լեզուներով, այդ թվում, էստոներեն, լատվիերեն, լիտվերեն եւ ֆիններեն: Ըստ Լատվիայի կառավարության՝ ռուսական քարոզչությունը հավասար է տեղեկատվական պատերազմի, որը նույնքան վտանգավոր է, որքան լուրջ ռազմական սպառնալիքները:

Երկիրը լրացուցիչ 800,000 եվրո է հատկացրել Լատվիայի պետական հեռուստաընկերության ռուսական փոքր ծառայությունը ընդլայնելու համար եւ մտադիր է այն շարունակել՝ սահմանափակումներ հաստատելով ԵՄ երկրներից հեռարձակվող ռուսական «քարոզչական ալիքների» նկատմամբ: «Դա միջամտություն չէ խոսքի ազատությանը», – պնդում է Վեյոնիսը: «Դա քարոզչությանը դիմակայել է: Եվ սա Եվրամիության բոլոր երկրիների խնդիրն է, քանի որ քարոզչությունն ապակայունացնում է Եվրոպան»:

Մերձբալթյան պետություններն անհանգստացած են ռուսական ագրեսիայի հեռանկարով, որովհետև որոշակի փորձ ունեն: Այսօր, սակայն, Ռուսաստանի արեւմտամետ հարեւանները ավելի լավ շանսեր ունեն, քան անցյալում: «Եթե Էստոնիան հարձակման ենթարկվի, մենք կպայքարենք ամբողջ ուժով», – խոստանում է Սակովը: «Այն դասերը, որ մենք ստացել ենք 1939 եւ 1940 թթ, որ պետք է պայքարել, ինչպիսի շանսեր էլ որ լինեն, պետք է դաշնակիցներ ունենալ և լինել ժողովրդավար պետություն»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment