Բաքուն զորավարժություն է սկսել առաջնորդների հանդիպմանն ընդառաջ
Հոդվածի առանցքում
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 11-ին հայտարարել է, որ հինգօրյա զորավարժություններին կմասնակցի մինչև 10 հազար զինծառայող, 500 տանկ, 300 հրթիռային համակարգ, օդանավեր և այլ ռազմատեխնիկա: Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զորավարժությունները «չեն նպաստում խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»: Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել, որ այդ հանդիպումը տեղի ունենան:
Ուշադրությանն արժանի
Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Իլհամ Ալիևի և Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպմանն ընդառաջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 11-ին հայտարարել է, որ հինգօրյա զորավարժություններին կմասնակցի մինչև 10 հազար զինծառայող, 500 տանկ, 300 հրթիռային համակարգ, օդանավեր և այլ ռազմատեխնիկա:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զորավարժությունները «չեն նպաստում խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»:
Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել, որ այդ հանդիպումը տեղի ունենան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ողջունել է Հայաստանի նոր մոտեցումը՝ վիճելի տարածաշրջանում Ադրբեջանի հետ լարվածությունը մեղմելու ուղղությամբ:
«Մենք ոգևորված ենք այն փաստով, որ նոր կառավարությունը նոր ջանքեր է գործադրում քաղաքական գործընթացում», – ասել է Ապատուրայը մարտի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
«ՆԱՏՕ-ի անվիճելի գնահատականն այն է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով», – ավելացրեց նա` հավելելով, որ Հայաստանը միջազգային խաղաղության ապահովման գործում իր մասնակցությունն է բերում Կոսովոյում և Աֆղանստանում՝ դաշինքի խաղաղապահ առաքելությունների կազմում:
Միաժամանակ, Փաշինյանը մարտի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ մարտի 12-ին կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը:
Հասկանալի չէ, թե ինչու է Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, և ոչ Երևանում:
Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունեցին Փաշինյանի և Ալիևի հանդիպելու պատրաստակամությունը, սակայն կոչ արեցին կողմերին «ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ տեղերում, որոնք նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության կամ պարունակում են ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ