Ուզբեկստանի նախկին նախագահի դստերը վերադարձրել են բանտ
Հոդվածի առանցքում
- Ուզբեկստանի նախկին նախագահի ավագ դուստր Գյուլնարա Կարիմովան, որը տնային կալանքի էր դատապարտվել կոռուպցիոն մեղադրանքներով, տեղափոխվել է բանտ: Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ տեղափոխումը կայացել է մարտի 6-ին` հայտարարելով, որ պատճառն այն է, որ նա բազմիցս խախտել է տնային կալանքի պայմանները: Տեղափոխման մասին լուրը տարածել էր Կարիմովայի դուստրը` Իման, որը համացանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նրա մորը համազգեստով մարդիկ դուրս են բերում տնից:
Ուշադրությանն արժանի
Ուզբեկստանի նախկին նախագահի ավագ դուստր Գյուլնարա Կարիմովան, որը տնային կալանքի էր դատապարտվել կոռուպցիոն մեղադրանքներով, տեղափոխվել է բանտ:
Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ տեղափոխումը կայացել է մարտի 6-ին` հայտարարելով, որ պատճառն այն է, որ նա բազմիցս խախտել է տնային կալանքի պայմանները:
Տեղափոխման մասին լուրը տարածել էր Կարիմովայի դուստրը` Իման, որը համացանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նրա մորը համազգեստով մարդիկ դուրս են բերում տնից:
Ըստ դատախազության, նոյեմբերի 22-ին Կարիմովան դուրս է եկել այն տնից, որտեղ անցնում էր նրա տնակին կալանքը` խախտելով դրա կանոնները: Նա նաև օգտվել է ինտերնետից և հաղորդակցման այլ արգելված ձևերից:
Իման Քարիմովան ասել է, որ մայրն այդ տանը ապրում է 2018-ից:
Տաշքենդի շրջանային դատարանը Կարիմովային 2017-ի դեկտեմբերին կոռուպցիոն մեղադրանքներով դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Հետագայում նա խոստացել է վերադարձնել այն միջոցները, որոնք ըստ մեղադրանքի ձեռք է բերել անօրինական ճանապարհով, ինչից հետո դատարանին մեղմել է վճիռը` ազատազրկման ժամկետը կրճատելով 5 տարվա:
Նույն դատարանը մարտի 5-ին որոշում կայացրեց Կարիմովային վերադարձնել բանտ, որտեղ կանցկացնի ազատազրկման մնացած ժամկետը:
Այն, որ դատախազությունը պետք է թափանցիկ լինեն այս հարցում, սուր նկատվեց, երբ մամուլում տարածվեցին սենսացիոն վերնագրերը:
Մարտի 6-ին Kun.uz տեղական լրատվական կայքէջը հրապարակել է «Կարիմովայի գործը. Ուր են գողացել բոլոր փողերը» վերնագրով հոդվածը:
Հոդվածին կցված էին նաև մի քան լուսանկարներ, որոնցում ակտիվներ են` ենթադրաբար Կարիմովան դրանք ձեռք է բերել հոր քառորդ դար տևած պաշտոնավարման ընթացքում: Դրանց թվում էին անշարժ գույք Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, ՄԱԷ-ում և ՌԴ-ում, նաև Ղրիմում:
Նրա ենթադրյալ հարստության ցուցակում էր նաև Bombardier Global Express բիզնես կլասի ուղղաթիռը, որը գնահատվում է 48 մլն դոլար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ