Մանուկ Լեոյի ծնողները «միացել են»

Մանուկ Լեոյի ծնողները «միացել են»

Հոդվածի առանցքում

  • Stuff.co.nz-ը հաղորդել է, որ հայազգի Ռուզան Բադալյանը դիմել է Նոր Զելանդիայի մշտական բնակչի թույլտվություն ստանալու համար: Բադալյանի նորզելանդացի ամուսինը` Սեմուել Ֆորրեստը, նրան մեղադրել էր երեխայից հրաժարվելու համար, քանի որ նորածինն ուներ դաունի համախտանիշ:
  • Անանուն աղբյուրը հայտնել է, որ «նրանք ցանկանում են երեխային մեծացնել Նոր Զելանդիայում, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Նոր Զելանդիայի ներգաղթային օրենսդրությունը դա թույլ կտա»:
  • «Ես հասկանում էի, որ միայն Նոր Զելանդիայի նման որևէ երկիր մեկնելը կարող է իմ երեխային ապահովել արժանի կյանքով: Երեխայի ծնունդից հետո Ֆորրեստը հեռացել է հիվանդանոցից և միայն մի քանի ժամ անց ինձ տեղեկացրել, որ մտադիր է մեկնել Նոր Զելանդիա, և որ ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում»:
  • Ֆորրեստն ասել է, որ «ապշել է» հավաքված գումարից, հանգանակությունը կօգտագործվի Օքլենդ տեղափոխվելու և Լեոին «կրթական բարձրորակ հնարավորություններ» տալու համար: Մենք կօգտագործենք գումարի մի մասը Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար, որոնք ապագա ծնողներին կօգնեն հոգ տանել հաշմանդամություն ունեցող իրենց երեխաների նկատմամբ:

Ուշադրությանն արժանի

Մանուկ Լեոյի մայրը միացել է երեխայի հորը, նրանք մտադիր են երեխային մեծացնել Օքլենդում:

Stuff.co.nz-ը հաղորդել է, որ հայազգի Ռուզան Բադալյանը դիմել է Նոր Զելանդիայի մշտական բնակչի թույլտվություն ստանալու համար:

Բադալյանի նորզելանդացի ամուսինը` Սեմուել Ֆորրեստը, նրան մեղադրել էր երեխայից հրաժարվելու համար, քանի որ նորածինն ուներ դաունի համախտանիշ:

Ֆորրեստը, որը կապված է Վանգանուի Exclusive Brethren աղանդի հետ և Նոր Զելանդիայում նախկին կնոջից  ունի 4 երեխա, երկար տարիներ իր երեխաներին չի տեսել:  Ֆորրեստի պատմությունը տարածվել է ամբողջ աշխարհում, երբ նա դրամահավաք  է սկսել Լեոին Նոր Զելանդիա տեղափոխելու համար:

Դրամահավաքի արդյունքում հանգանակվել է ավելի քան 664 հազար դոլար:

Անանուն աղբյուրը հայտնել է, որ «նրանք ցանկանում են երեխային մեծացնել Նոր Զելանդիայում, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Նոր Զելանդիայի ներգաղթային օրենսդրությունը դա թույլ կտա»:

Ֆորրեստը հայտնել էր, որ Բադալյանը լքել է իրեն Լեոի ծնունդից` հունվարի 21-ից 1 շաբաթ անց, քանի որ հրաժարվել է կնոջ պահանջով երեխային հանձնել մանկատուն: Նրա խոսքով, Բադալյանի ընտանիքը ամաչում էր, որ երեխան դաունի համախտանիշով է ծնվել, մայրը նույնիսկ հրաժարվել է նայել երեխային:

Բայց Բադալյանը պատասխանել է` նշելով, որ Լեոն ավելի լավ կյանք կունենա Նոր Զելանդիայում, որտեղ պայմանները շատ ավելի լավն են, քան իր հարազատ Հայաստանում: Facebook-ում նա գրառում է կատարել` նշելով, որ բախվել է «կյանքի ամենադաժան որոշման հետ»` ստիպված լինելով մտածել` պահել երեխային, թե ոչ:

«Ես հասկանում էի, որ միայն Նոր Զելանդիայի նման որևէ երկիր մեկնելը կարող է իմ երեխային ապահովել արժանի կյանքով: Երեխայի ծնունդից հետո Ֆորրեստը հեռացել է հիվանդանոցից և միայն մի քանի ժամ անց ինձ տեղեկացրել, որ մտադիր է մեկնել Նոր Զելանդիա, և որ ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում»:

Ֆորրեստն ասել է, որ ցնցվել է, երբ իմացել է Լեոի վիճակի մասին, բայց երբևէ չի մտածել լքել նրան: ABC-ին նա ասել է. «Նրանք ինձ տարան երեխային տեսնելու, ես ասացի, որ նա կատարյալ ու գեղեցիկ է, և ես միանշանակ նրան կպահեմ»:

Ֆորրեստի խոսքով, Հայաստանում ծնվող սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներից ծնողները հաճախ հրաժարվում են: Զույգը որոշել է բաժանվել Լեոի ծնունդից 1 շաբաթ անց:

Բադալյանն ասել է. «Ես կանգնեցի երկընտրանքի առջև. հոգ տանել երեխայիս նկատմամբ Հայաստանում, թե հրաժարվել մայրական բնազդներից և տալ երեխային արժանի կյանքի հնարավորություն իր հոր հետ Նոր Զելանդիայում: Ես ընտրեցի 2-րդը»:

Ֆորրեստն ասել է, որ «ապշել է» հավաքված գումարից, հանգանակությունը կօգտագործվի Օքլենդ տեղափոխվելու և Լեոին «կրթական բարձրորակ հնարավորություններ» տալու համար:

«Մենք կօգտագործենք գումարի մի մասը Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար, որոնք ապագա ծնողներին կօգնեն հոգ տանել հաշմանդամություն ունեցող իրենց երեխաների նկատմամբ: Բացի այդ, կօգնենք այն երեխաներին, որոնց լքել են ծնողները:

Մենք նաև գումարը կկիսնեք Հայաստանում գործող միակ մանկատան հետ, որն ընդունում է դաունի համախտանիշով, լքված երեխաներին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment