Մանուկ Լեո. Կինը, որին մեղադրում են «ուղեղի կաթվածով ծնված երեխային չհանձնելու համար» խոսել է՝ Սեմուել Ֆորեստից բաժանվելու մասին

Մանուկ Լեո. Կինը, որին մեղադրում են «ուղեղի կաթվածով ծնված երեխային չհանձնելու համար» խոսել է՝ Սեմուել Ֆորեստից բաժանվելու մասին

Հոդվածի առանցքում

  • Իր դժգոհությունների մասին է խոսել այն կինը, որին մեղադրել են ամուսնուց բաժանվելու համար, քանի որ վերջինս չի հրաժարվել ուղեղի կաթվածով իրենց երեխայից և ստացել է ավելի քան 400 հազար դոլար նվիրատվություն: Սեմուել Ֆորեստն ասել է, որ իր կինը` Ռուզան Բադալյանը, Հայաստանում իր ընտանեկան տնից իրեն վռնդել է, քանի որ նա չի ցանկացել հանձնել իրենց որդի Լեոին, երբ բժիշկներից իմացել է, որ երեխան տառապում է ուղեղի կաթվածով համախտանիշով:
  • Կնոջ խոսքով, ընտանիքը ֆինանսական դժվարություններ ուներ, քանի որ Ֆորեստը չէր աշխատում: Այս հանգամանքներն էլ ստիպել են եզրակացնել, որ ինքը չի կարողանա մեծացնել հաշմանդամություն ունեցող երեխային:
  • Դրանից հետո տիկին Բադալյանը ասել է, որ պատմությունները, որոնք տարածվել են լրատվամիջոցներում, պարունակել են կեղծ մեղադրանքներ, թե ինքը ամուսնուն «վերջնագիր» է ներկայացրել` երեխան, կամ ամուսնությունը:
  • Տիկին Բադալյանը պնդում է, որ Ֆորեստն իրեն երբեք չի առաջարկել մեկնել Նոր Զելանդիա երեխային միասին մեծացնելու համար. «Բաժանվելու օրը նա ինձ ոչինչ չի ասել: Միայն ասել է, որ չի ցանկանում, որ մենք բաժանվենք, իսկ իմ հարցերը, թե մենք ինչ պետք է անենք, միշտ մնացել են անպատասխան:
  • Պարոն Ֆորեստը մեկնաբանություն տալու համար The Independent-ի հարցումներին չի պատասխանել:

Ուշադրությանն արժանի

Իր դժգոհությունների մասին է խոսել այն կինը, որին մեղադրել են ամուսնուց բաժանվելու համար, քանի որ վերջինս չի հրաժարվել ուղեղի կաթվածով իրենց երեխայից և ստացել է ավելի քան 400  հազար դոլար նվիրատվություն:

Սեմուել Ֆորեստն ասել է, որ իր կինը` Ռուզան Բադալյանը, Հայաստանում իր ընտանեկան տնից իրեն վռնդել է, քանի որ նա չի ցանկացել հանձնել իրենց որդի Լեոին, երբ բժիշկներից իմացել է, որ երեխան տառապում է ուղեղի կաթվածով համախտանիշով:  Ֆորեստը դժգոհել է, որ կինն իրեն վերջնագիր է ներկայացրել` երեխայից չհրաժարվելու դեպքում սպառնալով բաժանվել:

ABC News-ին Ֆորեստն ասել է, որ Լեոից չհրաժարվելուց հետո կինը պահպանել է խոստումը և լքել իրեն: Դրանից հետո ինքը Gofundme-ում էջ է բացել, որի միջոցով, ըստ նրա, հանգանակվել է բավականաչափ գումար իր հարազատ Նոր Զելանդիայում որպես միայնակ ծնող երեխային մեծացնելու համար: Նա 10 օրում հավաքել է 439 հազար դոլար: Տիկին Բադալյանն այժմ խախտել է լռությունը և ասել, որ աջակցում է Լեոին Նոր Զելանդիա տեղափոխելու որոշմանը, բայց բողոքել է, քանի որ Ֆորեստը նրան արգելել է գործ ունենալ երեխայի տեղափոխման հետ:

Կինն ասել է, որ ամուսինը հրաժարվել է Հայաստանում իրենց երեխային մեծացնելու հեռանկարից, քանի որ այստեղ «չկան սոցիալական զարգացած ենթակառուցվածքներ, որոնք օգնում են խնդիրներ ունեցող երեխաներին, չկա կառավարական աջակցություն»:

Կնոջ խոսքով, ընտանիքը ֆինանսական դժվարություններ ուներ, քանի որ Ֆորեստը չէր աշխատում: Այս հանգամանքներն էլ ստիպել են եզրակացնել, որ ինքը չի կարողանա մեծացնել հաշմանդամություն ունեցող երեխային:

The Independent-ին նա ասել է. «Երբ բժիշկը մոտեցավ ինձ և խնդրեց ասել, թե ինչ որոշում եմ կայացրել Լեոին պահելու մասին, առաջին շոկից հետո հազիվ թե կարողացա ուշքի գալ: Ես ստիպված էի կատարել իմ կյանքի ամենադաժան որոշումը մի քանի ժամվա ընթացքում:

Ես տեսա բժիշկների խուսափող հայացքները, հարազատներիս լացակումած դեմքերը, որոնք ցավակցություններ էին ստանում, և հասկացա, որ միայն Նոր Զելանդիայի նման չափանիշներ ունեցող երկիր մեկնելը կապահովի իմ որդու բարեկեցիկ կյանքը: Այս փաստը չի վիճարկել նաև իմ ամուսինը, որն իր գրառումներում պնդում է, որ երեխան Հայաստանում չի կարողանա ունենալ արժանի կյանք»:

Դրանից հետո տիկին Բադալյանը ասել է, որ պատմությունները, որոնք տարածվել են լրատվամիջոցներում, պարունակել են կեղծ մեղադրանքներ, թե ինքը ամուսնուն «վերջնագիր» է ներկայացրել` երեխան, կամ ամուսնությունը:

Bring Leo Home էջում Ֆորեստը հայտարարել է, որ տիկին Բադալյանը «հրաժարվել է նույնիսկ նայել կամ դիպչել նորածնին` վախենալով կապվել նրա հետ, և դա անել մի հասարակությունում, որտեղ արատներն անընդունելի են, հաճախ ամոթալի այն ընտանիքների համար, որոնք նման խնդիր են ունենում»:

Նա ասել է, որ Լեոին տարել է Նոր Զելանդիա, որտեղ նա կկարողանա ունենալ արժանի կյանք և որտեղ կընդունվի այնպիսին, ինչպիսին կա, ինչը «անհնար է Հայաստանում»:

Տիկին Բադալյանն ասել է, որ ամուսինն իրեն զրկել է երեխայի պատճառով նրան լքելու մեղադրանքներին պատասխանելու հնարավորությունից.

Կյանքիս ամենադժվար պահին իմ ամուսինը պետք է լիներ իմ կողքին, աջակցեր և օգներ ճիշտ որոշում կայացնել, բայց ես չտեսա նրա աջակցությունը:Հիվանդանոցը լքելուց հետո մի քանի ժամ անց նա տեղեկացրել է, որ երեխային տարել է իր հետ, որ պատրաստվում է հեռանալ Նոր Զելանդիա, և ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում:

Նա չի փորձել ինձ տալ որևէ հնարավորություն, չի փորձել փնտրել համատեղ լուծում ծանր իրավիճակից դուրս գալու համար, դրա փոխարեն բոլոր հնարավոր հարթակներում պատմություններ է տարածել և նույնիսկ մեղադրանքներին պատասխանելու հնարավորություն ինձ չի տվել: Այն, որ ես, իբր, նրան վերջնագիր եմ ներկայացրել` ամուսնությունը կամ երեխան, բացարձակապես սուտ է: Ես փորձել եմ մի քանի անգամ կապ հաստատել նրա հետ, բայց նա երբեք չի փորձել լսել ինձ և գտնել ընդհանուր լուծում: Միակ պատասխանը եղել է իմ հասցեին ուղղված մեղադրանքը»:

Տիկին Բադալյանը պնդում է, որ Ֆորեստն իրեն երբեք չի առաջարկել մեկնել Նոր Զելանդիա երեխային միասին մեծացնելու համար. «Բաժանվելու օրը նա ինձ ոչինչ չի ասել: Միայն ասել է, որ չի ցանկանում, որ մենք բաժանվենք, իսկ իմ հարցերը, թե մենք ինչ պետք է անենք, միշտ մնացել են անպատասխան:

Որպես մայր, որը բախվել է այս դաժանությանը` հիվանդանոցում եղել է սթրեսային և ընկճված վիճակում, բոլոր կողմերից հայտնվել է հսկայական ճնշման տակ, չի ունեցել իր ամուսնու աջակցությունը, չի տեսել Հայաստանում երեխային արժանի կյանքով ապահովելու հնարավորություն, ես կանգնել եմ 2 խնդրի առջև. Երեխայի մասին հոգ տանել Հայաստանում, թե հրաժարվել մայրական բնազդից և երեխային տալ իր հոր հետ Նոր Զելանդիայում արժանի կյանք ունենալու հնարավորություն:

Ես ընտրեցի 2-րդը»:

Պարոն Ֆորեստը մեկնաբանություն տալու համար The Independent-ի հարցումներին չի պատասխանել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment