Ադրբեջանն ընտրողաբար անտեսում է ՄԻԵԴ-ի որոշումները

Ադրբեջանն ընտրողաբար անտեսում է ՄԻԵԴ-ի որոշումները

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում գործող Մարդու իրավունքների ակումբի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը OC Media-ին ասել է, որ Ադրբեջանը միտումնավոր չի կատարում քաղաքական երանգ ունեցող գործերով ՄԻԵԴ-ի վճիռները: «Ադրբեջանի կառավարությունն ունի բյուջե այդ փոխհատուցումները վճարելու համար և ես չեմ կարծում, որ վճարումները չեն կատարվում ֆինանսական խնդիրների պատճառով», - ասում է Ջաֆարովը: 2016-ի մարտին ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը Ջաֆարովին անօրինական ազատազրկելու համար պետք է վճարի 25.000 եվրո: Նա պատմում է, որ կառավարությունը երեք տարի իրեն մաս-մաս փոխանցումներ է կատարել և դեռ ամբողջությամբ էլ չի վճարել: Ստացել է միայն 11.000 եվրո:

Ուշադրությանն արժանի

 

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, 2018-ի հունվար-հուլիս ամիսների Ադրբեջանից ստացվել է 190 դիմում, որից 28-ի գործով կան որոշումներ:

Ադրբեջանում գործող Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ասաբիլ Մուստաֆաևը OC Media-ին ասել է, որ Ադրբեջանում այժմ կա 20 մարդ, որոնք սպասում են երկրի կառավարությունից փոխհատուցում ստանալուն:

«Երբ ես աշխատում էի որպես փաստաբան, ինձ մոտ եղած 140 գործերով որոշումներ են կայացվել: Բայց դրանցից ոչ մեկով ոչ միայն փոխհատուցում չի վճարվել, այլև չեն կատարվել վճիռներով սահմանված մյուս քայլերը», – նշում է Մուստաֆաևը և հավելում, որ փոխհատուցում վճարելը քաղաքականացվել է 2016-ից: Փոխհատուցում չեն վճարում հատկապես այն մարդկանց, որոնք ակտիվ ներգրավված են քաղաքականության  մեջ:

Ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության անդամ Թոֆիկ Յագուբլուն OC Media-ին ասել է, որ երկու տարի սպասում էր, որ Ադրբեջանն իրեն վճարի ՄԻԵԴ-ի վճռով սահմանված փոխհատուցումը: ՄԻԵԴ է դիմել 2013-ին և 2015-ին վճռվել է, որ նրան անօրինական են ազատազրկել, ինչի համար պետք է փոխհատուցեն 24,000 եվրոյի չափով:

Յագուբլուն ևս համոզված է, որ կառավարությունը փոխհատուցում չի վճարում հատկապես քաղաքականացված գործերի դեպքում: «Նրանք ցանկանում են, որ քաղաքական կամք ունեցող մարդիկ հնարավորին շատ դժվարությունների բախվեն: Թեև ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը պարտադիր է, նրանք որ մի կարևորություն չեն տալիս դրանց», – ասում է Յագուբլուն: Ադրբեջանցի լրագրող Լեյլա Մուստաֆաևան, որի ամուսինը՝ լրագրող Աֆղան Մուխթարլըն, ազատազրկվել է 2017-ին,  OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները, այլև անտեսում է Եվրոպայի խորհրդի բանաձևերը:

«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է: Այնտեղ Ադրբեջանի վերաբերյալ լսումները հիմնականում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների մասին էին: Կառավարությունը մշտապես հերքում է այդ քննարկումների արդյունքները, չի կատարում որոշումները», – ասում է Մուստաֆաևան:

2017-ի հուլիսին Եվրոպայի խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Մուխթարլիին, բայց նա դեռ բանտում է:

Եվրոպայի խորհրդի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, բայց ՄԻԵԴ-ի վճիռները կատարելը պարտադիր է:

Ադրբեջանում գործող Մարդու իրավունքների ակումբի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը OC Media-ին ասել է, որ Ադրբեջանը միտումնավոր չի կատարում քաղաքական երանգ ունեցող գործերով ՄԻԵԴ-ի վճիռները:

«Ադրբեջանի կառավարությունն ունի բյուջե այդ փոխհատուցումները վճարելու համար և ես չեմ կարծում, որ վճարումները չեն կատարվում ֆինանսական խնդիրների պատճառով», – ասում է Ջաֆարովը:

2016-ի մարտին ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը Ջաֆարովին անօրինական ազատազրկելու համար պետք է վճարի 25.000 եվրո: Նա պատմում է, որ կառավարությունը երեք տարի իրեն մաս-մաս փոխանցումներ է կատարել և դեռ ամբողջությամբ էլ չի վճարել: Ստացել է միայն 11.000 եվրո:

«Կառավարությունը վախենում է բարելավել քաղաքական կամք ունեցող քաղաքացիների ֆինանսական վիճակը, քանի որ նրանք կարող են ակտիվացնել իրենց քաղաքական գործունեությունը: Սա եվրոպական դատարանի նկատմամբ ամոթաալի և անհարգալից վերաբերմունք է»,- ասում է Ջաֆարովը:

Իրավաբան Յալչինն OC Media-ին ասել է, որ ըստ օրենքի կառավարությունը ՄԻԵԴ-ի որոշումները, ներառյալ փոխհատուցում վճարելը, պետք է կատարի երեք ամսում:

ՄԻԵԴ-ի վճռից երեք ամիս անց փոխհատուցում չստանալուց հետո բողոքը կարող է ուղարկվել ՄԻԵԴ-ի Մեծ պալատ: Եթե Ադրբեջանի կառավարությունն այդ ժամանակահատվածում բողոքարկած չի լինում ՄԻԵԴ-ի վճիռն այն մնում է օրինական ուժի մեջ և այն կատարելը մնում է պարտադիր: Իմանովի խոսքվո, սրանից հետո փոխհատուցումը պետք է վճարվի և այլ ներքին միջոցներ ևս կարող են կիրառվել:

«Ամեն անցած օրվա համար, ըստ օրենքի, փոխհատուցման գումարին ավելացվում է տոկոս: Այնուամենայնիվ, կառավարությունը նախընտրում է վճարել այդ տույժը, բայց չկատարել որոշումը», – ասում է Իմանովը:

Եվրոպական խորհրարանում հունվարի 17-ին կայացված քննարկման ժամանակ, որն Ադրնեջանում և Սուդանում մարդու իրավուքնների խախտումների թեմայով էր, որոշ եվրախորհրդարանականներ խոսեցին Ադրբեջանի կառավարության դեմ:

Պորտուգալացի պատգամավոր Անա Գոմեշը ասաց, որ Ադրբեջանում մարդու իրավունքներն ամոթալի վիճակում են և կարևոր է քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Քննարկումներից հետո ընդունվեց բանաձև, որով պահանջվում է վերջ տալ Ադրբեջանում զրպարտությունների պրակտիկյային և անհապաղ ազատ արձակել անհիմն բանտարկված քաղբանտարկյալներին: Բանաձևին կողմ քվեարկեց եվրապատգամավորների մեծամասնությունը:

Բանաձևն Ադրբեջանին նաև կոչ էր անում հարգել և կատարել ՄԻԵԴ-ի վճիռները:

Սակայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ Եվրոպական խորհրդարանը երկակի ստանդարտներ է կիրառում Ադրբեջանում  մարդու իրավունքների խնդիրները քննարկելիս:

«Ցավոք, Եվորպական խորհրարանում դեռևս կա խումբ, որը փորձում է տապալել և փոխել ԵՄ-Ադրբեջան օրակարգը, երբ մեր հարաբերությունները մտնում են կառուցողական փուլ: Սա պրովակացիա է, և նրանք, ովքեր հրահրում են այս պրովակացիան, չեն կարող հասնել իրենց ուզածին», – ասել է Սեյիդովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի խորհրդարանը և Եվրոպական խորհրդարանը շարունակում են համագործակցել և Ադրբեջանի կառավարության և ԵՄ հարաբերությունները բարձր մակարդակի  վրա են:

Ընդդիմադիր ReAL կուսակցության խորհրդի անդամ Ազար Գամիշլին OC Media-ին ասել է, որ այս իրավիճակն անկասկած ազդում է Եվրոպայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա:

«Իհարկե, քաղաքական գործերով ՄԻԵԴ-ի որոշումների նկատմամաբ կա անտարբեր վերաբերմունք: Կառավարությունն այդ քաղաքականությունն է վարում այն մարդկանց  նկատմամբ, ում համարում է վտանգավոր: Սա, իհարկե, ազդում է Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների վրա»,- ասում է Գամիշլին:

Նրա խոսքով, այս իրավիճակի պատճառով, Արևելյան գործընկերության ծրագիրը չի կարողանա հասնել իր նպատակներին:

«Արդյունքում Եվրոպայի խորհրդում և ԵՄ-ում Ադրբեջանի դիրքերը թուլանում են, հնարավոր են նույնիսկ պատժամիջոցները: Սակայն, ակնկալում ենք, որ կառավարությունը հասկանում է այս իրավիճակը և կկատարի ՄԻԵԴ-ի մի քանի կարևոր որոշումներ՝ խուսափելով պատժամիջոցներից և լուրջ խնդիրներից»,- ամփոփում է Գամիշլին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment