Ադրբեջանի խայտառակությունը Թեհրանում

Ադրբեջանի խայտառակությունը Թեհրանում

Հոդվածի առանցքում

  • Իրանական մամուլը բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատանը ցուցադրված նկարներից մեկը, որը  ներկայացվել է իբրև 1992 թվականին Խոջալուում արված լուսանկար, իրականում լուսանկարվել է 1915-ին: Այն նույնիսկ գրանցված է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում և այն ներկայացվել է American Near East Relief-ի կողմից: Ավելի սարսափելի է այն, որ լուսանկարում հայ կին է, ով Հալեպի մոտ սգում է իրական Ցեղասպանության ժամանակ սպանված իր երեխայի մահը:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը հասել է գագաթնակետին Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Այս պատերազմում, որը մեծամասնությամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ինքնիշխանության համար է, բազմաթիվ սարսափներ են եղել: Այդ իրադարձություններից մեկը տեղի է ունեցավ Խոջալու քաղաքում: 1992-ի փետրվարի վերջից ադրբեջանցիները Խոջալուում տեղի ունեցած իրադարձություններ  համարում են «ցեղասպանություն»: Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են Բաքվի լիդերների կողմից, և դրա առաջին զոհը եղել են ադրբեջանցի քաղաքացիական անձիք:  Ճշմարտությունը երկրորդ զոհն էր: Այսօր այդ քաղաքացիական անձանց մահը օգտագործվում է որպես Ադրբեջանի ղեկավարության քարոզչական գործիք:

Անցած շաբաթ Իրանի մայրաքաղաք Թեհրանում Խոջալուի դեպքերի քսանիներորդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել: Բավական չէ, որ Խոջալուի դեպքերը ոչ միայն ցեղասպանություն չէին,  այլև Ադրբեջանը կրկին ցուցադրել է ենթադրյալ վկայություններ, բարբարոսություններ, որոնք ոչ մի կապ չունեն Խոջալուի դեպքերի հետ ոչ ժամանակի, ոչ էլ տարածության առումով: Իրանական մամուլը բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատանը ցուցադրված նկարներից մեկը, որը  ներկայացվել է իբրև 1992 թվականին Խոջալուում արված լուսանկար, իրականում լուսանկարվել է 1915-ին: Այն նույնիսկ գրանցված է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում և այն ներկայացվել է American Near East Relief-ի կողմից: Ավելի սարսափելի է այն, որ լուսանկարում հայ կին է, ով Հալեպի մոտ սգում է իրական Ցեղասպանության ժամանակ սպանված իր երեխայի մահը:

Իրանական առցանց լրատվական կայքերից մեկը բացահայտեց այս խայտառակությունը, և ամրապնդեց վերլուծաբանների այն տեսակետները, որ ադրբեջանցիների կողմից ադրբեջանական քաղաքացիական դիերը բեմականացված են ցուցադրվել, քանի որ նաև նոր հրապարակված պարսկերեն  հոդվածը ներկայացրել է  որոշ նոր փաստերի: Ստորև ներկայացված առաջին պատկերն Ադրբեջանի դեսպանատան կողմից անցյալ շաբաթ որպես 1992-ին լուսանկարված լուսակարն է, որն իրականում լուսանկարվել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Երկրորդ պատկերը ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանինն է՝ նույն լուսանկարը: Երրորդ պատկերը Բեննի Մորիսի և Դոր Զեևի  նոր գրքի՝ The Thirty-Year Genocide: Turkey’s Destruction of Its Christian Minorities, 1894–1924-ի կազմից է վերցված: Հեղինակներն իրականում օգտագործել են Առաջին աշխարհամարտի տարիների լուսանկար:  Ադրբեջանի դեսպանատունը փորձել է այն ներկայացնել որպես Խոջալուում 1992-ին լուսանկարված:

Անկասկած, ադրբեջանցի քաղաքացիական բնակչության զգալի կորուստ է եղել,  և նրանք այն մարդիկ էին, որոնց իրենց ղեկավարները հորդորում էին անտեսել պատրաստվող ռազմական գործողության մասին հայերի զգուշացումները: Սարսափելի է, երբ մահը անիմաստ է, բայց ավելի սարսափելի է, երբ մարդկային ողբերգությունը բեմադրվում է, ապա օգտագործվում պարտիզանական քաղաքականության նպատակով: Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը մեղադրվել Խոջալուի կոտորածի համար և հրաժարական է ներկայացրել,  ադրբեջանական կողմի դիերը օգտագործվում են հակահայկական քարոզչության համար:

Ադրբեջանի կողմից օգտագործված շատ այլ կեղծ լուսանկարներ կան, որոնցով փորձում են հիմնավորել մեղադրանքները, թե հայերն իրականացրել են զանգվածային կոտորած: Ադրբեջանցիներն օգտագործել են նաև 1983-ի հոկտեմբերի 30-ին թուրքական «Hurriyet» թերթում հրապարակված էրզրումում տեղի ունեցած մասշտաբային երկրաշարժի լուսանկարը, որում  իր երեխաների մահը սգացող կին է: Այս լուսանկարը անցյալ տարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում էր: Գուցե դա դեռ այնտեղ է:

 

Այսպիսի կեղծ շատ լուսանկարներ են ցուցադրվում և պատմությունները պատմվում  Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող հիշատակի արարողություններում, որոնք տեղի են ունենում դեսպանատներում և ճակատագրի հեգնանքով նաև Լոս Անջելեսում և ԱՄՆ այլ քաղաքներում գտնվեղ աղոթատներում՝ փորձելով միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել «ադրբեջանական հանդուրժողականությունը» և «հայկական սարսափները»: Իրականում տարօրինակ է, եթե Խոջալուն «20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից» մեկն էր, ապա ինչու են իրական լուսանկարներն այսքան քիչ: Ինչու է Ադրբեջանը ռիսկի դիմում բացահայտվել, օրինակ, իրանական մամուլով, 1992 թվականին որևէ կերպ չառնչվող լուսանկարներ ցուցադրելով: Իրական լուսանկարների բացակայության հիմնական պատճառն այն է, որ վերջին քսանհինգ տարիների ընթացքում այնքան շատ են բացահայտվել «հայկական կողմում սպանված, տեղափոխված, ապա հետագայում ադրբեջանական կողմում խոշտանգված» լուսանկարներ՝ առաջ և հետո ֆորմատով, որ Ադրբեջանը պարզապես սահմանափակեց այդ լուսանկարների հանրային հասանելությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment