Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների թիվը եռապատկվել է

Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների թիվը եռապատկվել է

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի համալսարանում սովորող ադրբեջանցիների թիվը վերջին հինգ տարում գրեթե եռապատկվել է: Ըստ Թուրքիայի կառավարության վիճակագրության, 2017-18 ուսումնական տարում այդ երկրի համալսարաններում սովորել է Ադրբեջանի 15.546 քաղաքացի, 2013-14 ուստարում՝ 6.177 քաղաքացի: Սա նշանակում է Ադրբեջանի ուսանողական տարիքի երիտասարդության 1/10 մասը: Ադրբեջանցի ուսանողներին Թուրքիայի համալսարանները հետաքրքրում են առաջին հերթին ուսման ցածր վարձի և կրթության բարձր որակի համար:

Ուշադրությանն արժանի

 

Երբ Քուբայից ասպիրանտ ճարտարագետ Այազը որոշում էր որտեղ շարունակել համալսարանական կրթությունը, ցանկանում էր մնալ Ադրնեջանում: Այնտեղ սովորելը նրան կտաներ կարիերայում իր առջև դրված նպատակների ճանապարհով՝ նավթի և գազի խոշոր արդյունաբերություն ունեցող երկրում կար լավ աշխատանքի հեռանկար:

Բայց նա ի վերջո որոշեց գնալ արտասահման: Այժմ սովորում է Անկարայում Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում: «Թուրքիայի համալսարաններն ավելի հեղինակավոր են: Դրանից հետո, թերեւս, ավելի լավ հնարավորություն կունենամ աշխատել Ադրբեջանում, նույնիսկ եթե ես այնտեղ չեմ սովորել», – ասում է նա:

Այազը միակը չէ, որ այսպես է մտածում: Թուրքիայի համալսարանում սովորող ադրբեջանցիների թիվը վերջին հինգ տարում գրեթե եռապատկվել է: Ըստ Թուրքիայի կառավարության վիճակագրության, 2017-18 ուսումնական տարում այդ երկրի համալսարաններում սովորել է Ադրբեջանի 15.546 քաղաքացի, 2013-14 ուստարում՝ 6.177 քաղաքացի: Սա նշանակում է Ադրբեջանի ուսանողական տարիքի երիտասարդության 1/10 մասը:

Ադրբեջանցի ուսանողներին Թուրքիայի համալսարանները հետաքրքրում են առաջին հերթին ուսման ցածր վարձի և կրթության բարձր որակի համար: Թուրքական համալսարանում ուսման վարձը սովորաբար կազմում է մոտ 1000 դոլար 1 կիսամյակում: Ադրբեջանում կրկնակի կամ եռակի թանկ է: Եվ Թուրքիայում  կրթության որակն Ադրբեջանում եղածի հետ ուղղակի համեմատելի չէ:

«Թուրքիայի կրթական համակարգն Ադրբեջանից խիստ տարբեր է: Նկատի ունեմ, որ ադրբեջանական բուհերում դեռ դասախոսներ կան, ովքեր իրենց թեկնածուական թեզերը գրել են խորհրդային կոմունիստական կուսակցության ինչ-որ սիմպոզիումի մասին», – ասում է սոցմեդիայի ադրբեջանական հարթակում հայտնի Ջավիդ Աղան, որը հիմա սովորում է Անկարայի համալսարանում:

Այստեղ կան նաև մշակութային գործոններ: Թուրքական հեռուստատեսային շոուները, ֆիլմերը և հանրահայտ երաժշտությունը տարածված են Ադրբեջանում և երիտասարդների մոտ առաջանում է Թուրքիայում ապրելու համը փորձելու զգացողություն: Թուրքիայում կրթությունը «հնարավորություն է տալիս հեռու գնալ ճնշող ավանդական ադրբեջանական ընտանիքից՝ ավելի էժան և որակյալ կրթության համար»:

Բացի այդ, թուրքերեն սովորելը համեմատաբար հեշտ է ադրբեջանցի ուսանողների համար, քանի որ այդ լեզուները նման են: Եվ քաղաքական առումով ևս այս երկու երկրները սերտ դաշնակիցներ են, օգտագործում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը:

Մինչև վերջերս շատ ադրբեջանցի ուսանողներ արտերկրում սովորել են պետական ծրագրի ֆինանսական օժանդակությամբ, որով ամեն տարի մի քանի հարյուր ուսանող է ուղարկվել Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, ինչպես նաևԹուրքիա:

Սակայն այդ ծրագիրը կասեցվել է 2015-ին՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Իսկ ադրբեջանցիները հաճախ կարող են ինքնուրույն վճարել Թուրքիայի համալսարաններ վարձը, ասում է Բաբա Քերիմլին, որը CELT քոլեջներում արտասահմանյան ուսանողների ծրագրերի ղեկավարն է: «Թեև ադրբեջանցիները վճարում են արտասահմանցի ուսանողների համար սահմանված չափով ուսման վարձ, սակայն ուսման գինը շարունակում է ավելի մատչելի լինել, քան եվրոպական և ամերիկյան համալսարաններին է», – ասում է Քերիմլին:

Թուրքական բուհեր նաև ավելի հեշտ է դիմել: Մինչդեռ Ադրբեջանում դիմորդները պետք է անցնեն տարբեր թեմաներով գրավոր քննություններ, իսկ թուրքական բուհերի համար նրանք պետք է հանձնեն միայն SAT կամ նմանատիպ թուրքական այլ թեստեր: Դրանք ավելի քիչ ժամանակ և գիտելիքներ են պահանջում:

Բայց Քերիմլին ասում է, որ գլխավոր գործոնը, այնուամենիայնիվ, Թուրքիայում արդեն սովորած կամ սովորող ուսանողների գնահատականներն են:

Բաքվի համալսարանում քիմիա սովորող Այդանը դժգոհում է դասախոսներից, թեև գիտի, որ նրանց աշխատավարձը ցածր է: Նա պատմում է Թուրքիայում սովորող ընկերներից մեկը պատմում էր ուսանողական ակտիվ կյանքի, կրթության բարձր որակի մասին: Այդանը փորձել է տեղափոխվել թուրքական համալսարան և մտահոգ է Ադրբեջանում իր կրթության որակով, բայց վերջում որոշեց մնալ՝ վախենալով Թուրքիայում հանցագործություններից և ահաբենկչություններից: «Նախընտրում եմ այստեղ ապրել, դրա համար էլ ուրիշ տեղ չեմ սովորում», – ասում է նա:

Ուսանողների արտագաղթը Թուրքիա կարող է վտանգի ենթարկել Ադրբեջանի արդեն իսկ զգալի ուղեղների արտահոսքը: Ստամբուլի Յեդիթեփե համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող Էլչինն ասում է, որ Ադրբեջանում կարիերայի մեծ հույս չունի: «Ադրբեջանում պրոֆեսորները ցածր աշխատավարձ են ունենում: Երաշխավորված չէ, որ աշխատանք կգտնեմ, բայց արտասահմանում ստացած կրթական աստիճանով գոնե ավելի լավ հնարավորություն կունենամ», – ասում է նա:

Սակայն Թուրքիան նույնպես տնտեսական խնդիրներ ունի, ևՔերիմլին ասու է՝ ուսանողները հուսով են, որ լավ վարձատրվող աշխատանք գտնեն Եվրոպայում կամ այլուր: «Գլխավոր խոչընդոտը այն է, որ ուսանողներին դժվար է աշխատել արևմտյան երկրներում, հատկապես եթե նրանք ցանկանում են աշխատել Google-ի, IBM-ի կամ այլ բազմազգ ընկերություններում», – ասում է նա:

Ինչ վերաբերում է քուբացի ճարտարագետ Այազին, նա փորձաշրջան է անցել թուրքական նավթային ընկերությունում, սակայն ծրագրում է աշխատանքի համար դիմել Ադրբեջանում նավթային խոշոր ընկերություններից մեկին՝ SOCAR-ին կամ BP-ին: «Ես ուզում եմ լավ կրթություն ստանալ, բայց նաև ուզում եմ մոտ լինել ընտանիքիս», – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment