Ադրբեջանցի լրագրողը հայտնվել է դատարանում ընտրակեղծիք բացահայտելուց հետո

Ադրբեջանցի լրագրողը հայտնվել է դատարանում ընտրակեղծիք բացահայտելուց հետո

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում լրագրողին ճնշում են, քանի որ նա նկարահանել է, իր խոսքով, ընտրակեղծիքի մասին տեսանյութ: Հունիսի 10-ին Բաքվում սկսեցին դատական լսումներ Մեյդան TV-ի և Azadliq.info-ի լրագրող Սեվինջ Վաքըֆքըզի գործով:   Զրպարտություն տարածելու մասին բողոք է ներկայացրել Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկի  փոխտնօրեն Էլմիրա Ալանդարովան և պնդում է, որ լրագրողը վնասել է իր հեղինակությանը 2018 թվականի ապրիլի նախագահական ընտրությունների լուսաբանման ժամանակ:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանում լրագրողին ճնշում են, քանի որ նա նկարահանել է, իր խոսքով, ընտրակեղծիքի մասին տեսանյութ:

Հունիսի 10-ին Բաքվում սկսեցին դատական լսումներ Մեյդան TV-ի և Azadliq.info-ի լրագրող Սեվինջ Վաքըֆքըզի գործով:

Զրպարտություն տարածելու մասին բողոք է ներկայացրել Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկի  փոխտնօրեն Էլմիրա Ալանդարովան և պնդում է, որ լրագրողը վնասել է իր հեղինակությանը 2018 թվականի ապրիլի նախագահական ընտրությունների լուսաբանման ժամանակ:

Վաքըֆքըզըն տեսանյութ է նկարահանել այդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում և տեսանյութում երևում է, որ Ալանդարովան կազմակերպում է մի քանի մարդկանց կողմից քվեարկություն, երբ այդ մ արդիկ արդեն բազմիցս քվեարկել են:
Ալանդարովան պնդում է, որ Վագիֆքըզը նվաստացրել է իրեն և վնասել է իր պրոֆեսիոնալ հեղինակությունը, նրան տեսանյութում ներկայացնելով որպես ընտրական կարուսելը կազմակերպած և ղեկավարող անձ:

Կարուսելները կազմակերպված ընտրակեղծիքների ձևն են, որտեղ նույն մարդը բազմիցս քվեարկում է տարբեր ընտրատեղամասերում:

Ալանդարովան պահանջում է հերքել հոդվածը և համացանցից հեռացնել տեսանյութը: Նա նաև պահանջել է, որ Վաքըֆքըզը ներողություն խնդրի «կեղծ տեղեկություններ» տարածելու համար և վճարի փոխհատուցում՝ 2500 ադրբեջանական մանաթ կամ 1470 դոլարի չափով:
Տեսանյութում Ալանդարովան երևում է երկու տարբեր ընտրատեղամասերում:

Ալանդարովան հունիսի 10-ի դատական նիստին չի մասնակցել:

Փոխարենը նրան ներկայացրել է ամուսինը, որն ասել է, որ Ալանդարովան ընտրությունների օրը դպրոց է հրավիրվել դպրոցի տնօրենի կողմից, դպրոցի բակը և դասասենյակները հսկելու համար:

Վաքըֆքըզը դատարանում ասել է, որ Ալանդարովի ընտրությունների օրը նկատել է կարուսելային գործողություն կատարելիս, երբ Ալանդարովան ուղղորդում էր ընտրատեղամասերում մի քանի մարդկանց:

Դատական նիստը նախատեսվում էր վերսկսել հունիսի 11-ին:

Ալանդարովան 2018-ին նախ դիմել է ոստիկանություն և պահանջել լրագրողի դեմ քրեական գործ հարուցել: Նրա բողոքը մերժվել է, քանի որ պարզվել է, որ Վաքըֆքըզը հանցագործություն չի կատարել:

Գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է 2018 թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում:

Միջազգային դիտորդները եզրակացրել են, որ քվեարկությունը անցկացվել է սահմանափակ քաղաքական միջավայրում և առանց իրական մրցակցության: Նրանք նաև եզրակացրել են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում չի ապահովվել ազատ արտահայտվելու իրավունքը, և մյուս թեկնածուները ձեռնպահ են մնացել Ալիևին քննադատելուց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment