Ադրբեջանում աղջնակի ինքնասպանությունը շոկային արձագանք է առաջացրել

Ադրբեջանում աղջնակի ինքնասպանությունը շոկային արձագանք է առաջացրել

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի 4-ին Էլինա Հաջիևան Բաքվի թիվ 162 դպրոցում երրորդ հարկի պատուհանից ներքև է ցատկել՝ աշակերտների և ուսուցիչների ծաղրական մեկնաբանություններից հետո: Որոշ վկաների խոսքով, դպրոցի ադմինիստրատորները արագ փորձեցին կոծկել միջադեպը: Հաջիևայի ընկերուհի Զուլեյկա Շիրինովան պատմել է, որ դպրոցի տնօրենը հանձնարարել է արյունն անմիջապես մաքրել: Դրանից հետո Հաջիևային հեռացրել են ընկած վայրից ու տեսաձայնագրելով հարցաքննել: Տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում: Դրանցում տուժած Հաջիևան է՝ տնօրենի աշխատասենյակում, որտեղ դպրոցի աշխատակիցները կիսագիտակից վիճակում գտնվող աղջկան փորձում են ստիպել, որ խոստովանի, թե ինքնասպանության հակումներ ունի և պատճառն ընտանիքի դժվարություններն են, այլ ոչ թե դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելը: Միայն երկու երկու ժամ, վերջապես, շտապօգնություն է կանչվել:

Ուշադրությանն արժանի

14-ամյա աղջնակի մահը սոցցանցերում համազգային արշավի առիթ է դարձել Ադրբեջանում՝ ծաղրի դեմ և մահվան հանգամանքները պատշաճ կերպով հետաքննելու կոչով՝ ուղղված իշխանություններին: Միջադեպից հետո վրդովմունքն այնպիսի մասշտաբների է հասել, որ պետական պաշտոնյաները հայտարարեցին՝ նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է հետևում գործին:

Ապրիլի 4-ին Էլինա Հաջիևան Բաքվի թիվ 162 դպրոցում երրորդ հարկի պատուհանից ներքև է ցատկել՝ աշակերտների և ուսուցիչների ծաղրական մեկնաբանություններից հետո: Որոշ վկաների խոսքով, դպրոցի ադմինիստրատորները արագ փորձեցին կոծկել միջադեպը: Հաջիևայի ընկերուհի Զուլեյկա Շիրինովան պատմել է, որ դպրոցի տնօրենը հանձնարարել է արյունն անմիջապես մաքրել: Դրանից հետո Հաջիևային հեռացրել են ընկած վայրից ու տեսաձայնագրելով հարցաքննել:

Տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում: Դրանցում տուժած Հաջիևան է՝ տնօրենի աշխատասենյակում, որտեղ դպրոցի աշխատակիցները կիսագիտակից վիճակում գտնվող աղջկան փորձում են ստիպել, որ խոստովանի, թե ինքնասպանության հակումներ ունի և պատճառն ընտանիքի դժվարություններն են, այլ ոչ թե դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելը: Միայն երկու երկու ժամ, վերջապես, շտապօգնություն է կանչվել:

Հիվանդանոցում Հաջիևան ընկել է կոմայի մեջ և երկու օր անց մահացել:

Աղջնակի մահից հետո դպրոցի տնօրեն Ս. Աբբասովան կատարվածի համար մեղադրեց նրա ընտանիքին՝ հայտարարելով, թե ինքնասպանության պատճառը նրա ծնողների ամուսնալուծությունն է: Ադրբեջանական լրատվակայքերից մեկում հրապարակված ձայնային հաղորդագրութան մեջ նա Հաջիևայի մասին ասել է՝ «անբարոյական և դժբախտ ընտանիքի երեխա»:

Թեև Էլինա Հաջիևայի մահը սոցցանցերում արդեն աղմուկ էր առաջացրել, տնօրենի այս մեկնաբանոթյուններն ավելի մեծ վրդովմունք առաջացրեցին, առաջացնելով ավելի մեծ դժգոհություն: Սոցցանցերում ինքնասպանությունը դարձել է ամենաքննարկվող խնդիրը:

Քննարկումներին կարելի է հետևել #ElinaÜçünSusma հեշթեգով (Մի լռեք Էլինայի համար):

Ամենապոպուլյար փոսթերից մեկը՝ ինստագրամի տեսանյութը, հայտնի ռադիոհաղորդավար Թուրալ Յուսիֆովին է: Նա մեղադրում է ծաղրուծանակի ենթարկող երեխաների ընտանիքիներին և նրանց զոհերին կոչ է անում դիմել իրեն՝ խոստանալով, որ անձամբ կգնա դպրոցներ և կկարգավորի հարցը:

Եվրատեսիլ 2011-ի հաղթող Նիգար Ջամալը կոչ է արել ավելի բարձր մակարդակով քայլեր ձեռնարկելը: Երգիչը Instagram-ում հրապարակել է տեսանյութ՝ ուղղված նախագահ Իլհամ Ալիևին, խնդրելով կատարվածի պատասխանատուներին, ներառյալ դպրոցի տնօրենին, պատժել առավել խիստ ձևով: «Պարոն նախագահ, փրկիր մեր երեխաներին», – ասել է նա:

Ոմանք այս մահ կապում էին Ադրբեջանում 10 միլիոներորդ բնակչի ծննդյան շարունակվող տոնակատարությունների հետ: 10 միլիոներորդ բնակչի ծնունդը լայնորեն լուսաբանում էին իշխանամետ լրատվամիջոցները:

Ապրիլի 11-ին Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան ասել է, որ գործի քննության մեջ ներգրավվելու են կրթության նախարարությունը, ՆԳՆ-ն և Ընտանիքի հարցերով պետական կոմիտեն: Նա ասել է, որ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, հետևում են քննությանը և խոստացել են, որ մեղավորները կպատժվեն:

Դատախազությունը քրգործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածով, որով ինքնասապնության հասցնելու համար նախատեսված պատիժը մինչև 7 տարվա ազատազրկումն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

 

Write a comment