Ադրբեջանական դիվանագիտությունը առաջնորդվում է խեղաթյուրումներով

Ադրբեջանական դիվանագիտությունը առաջնորդվում է  խեղաթյուրումներով

Հոդվածի առանցքում

  • Նասիմի Աղաևի նյութը The Hill-ում նպատակ է հետապնդում ապակողմնորոշել ընթերցողներին:
  • ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը նպատակ էին հետապնդում հաստատել խաղաղություն, այլ ոչ թե աջակցել Ադրբեջանին:
  • Ադրբեջանը հրաժարվում է վերականգնել մինչև 1998 թ. բանակցային ձևաչափը՝ ԼՂՀ-ի ուղիղ մասնակցությամբ:

Ուշադրությանն արժանի

Հոկտեմբերի 24-ի Նասիմի Աղաևի նյութը The Hill-ի կոնգրեսական բլոգում, որը վերաբերվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությանը Ադրբեջանի հետ, նպատակ է հետապնդում ապակողմնորոշել ընթերցողներին:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի AJR32 բանաձևը, որն իր աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության անկախությանը, ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարությանը, անցել է ճնշող մեծամասնությամբ ինչպես Կալիֆորնիայի նահանգային խորհրդում (72 կողմ 1 դեմ), այնպես էլ՝ Կալիֆորնիայի Սենատում (24 կողմ զրո դեմ): Սա ակնհայտորեն ցույց է տալիս Կալիֆորնիայում առկա գերիշխող աջակցությունը Արցախին, այլ ոչ թե լոբբիստական նեղ գործունեության արդյունք՝ ի հակառակ Աղաևի (Ադրբեջանի) հյուպատոսության տարիների աշխատանքի և ծախսած միլլիոնների, որոնց նպատակն էր շեղել օրենսդիրների տեսակետը ի օգուտ իր բռնակարգի:

Աղաևը իրավունք ունի դժգոհ մնալ իր երկրի «խավիարի քաղաքականության» արդյունքներից Կալիֆորնիայում, սակայն արժանի է քննադատության փաստերի խեղաթյուրման համար: Արցախը դիմել է ժողովրդավարական և խաղաղ միջոցների՝ ավարտին հասցնելու իր ժողովրդի վաղեմի երազանքը լինել անկախ Սովետական Ադրբեջանի բռնակալությունից: Պատերազմը Ադրբեջանի ընտրությունն էր, այլ ոչ թե Արցախինը և արդյունք էր Ադրբեջանի ղեկավարության ապագաղութացման գործընթացի չընկալմանը:

Այսօր մեր նպատակն է կանխել ապագայում ողբերգությունը և գտնել ճանապարհ խաղաղ կարգավորելու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությունը: Ցավում ենք, որ այս նպատակը չի կիսում Ալիևի բռնակարգը: Ահռելի ռազմական ծախսերը, օրական հնչող ատելության հռետորությունը էթնիկ հայերի դեմ, ճնշումները այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր ցանկանում են խաղաղություն և նրանց վերաբերվելը որպես դավաճանների լավատեսություն չի ներշնչում:

Այժմ որոշհակափաստարկներ Աղաևի հնչեցրած մտքերին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը նպատակ էին հետապնդում հաստատել խաղաղություն, այլ ոչ թե աջակցել Ադրբեջանին: Դրանք կոչ էին անում հակամարտող կողմերին (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան) վերականգնել զինադադարն ու վերացնել շրջափակումները: Ցավոք, անգամ քսան տարի անց Ադրբեջանը չի իրականացնում այս հիմնական պահանջները: Ադրբեջանը անտեսում է միջազգային հանրության ներառյալ ԱՄՆ կառավարության շարունակական կոչերը դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու և փոխվստահություն հաստատելու մասին: Ադրբեջանի անպատասխանատու քայլերի արդյունքում երկու կողմից էլ առկա են զինվորականների և քաղաքացիական անձանց զոհեր:

Ադրբեջանցի դիվանագետի փորձը ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնելու որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասում է 1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի կողմից կնքված զինադադարին, որը հստակ ընդգծում է իր եռակողմ ձևաչափը: Դա նաև հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին, որը հակամարտության կարգավորման համար կիրառում է միջազգային իրավունքի երեք իրավահավասար սկզբունքներ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը կապված չէ միջնորդների կամ հայկական երկու կողմերի հետ, այլ Ադրբեջանի ագրեսիվ և «ջայլամային» քաղաքականության արդյունք է, որը հրաժարվում է վերականգնել մինչև 1998 թվականի բանակցային ձևաչափը՝ ԼՂՀ-ի ուղիղ մասնակցությամբ և շարունակում է ապավինել խնդրի ռազմական կարգավորմանը:

Ծիծաղելի և իր բռնակարգին համահունչ է Աղաևի Ադրբեջանին ներկայացնելը որպես «հետխորհրդային հաջողության օրինակ»: Նավթի շնորհիվ հարստացած կոռումպացված բռնակարգը, որը իր քաղաքացիներին պատժում է Facebook-ում արած քոմենտի համար, ուր առկա են մոտ հարյուր քաղբանտարկյալներ, որը հետապնդում է մարդու իրավունքների ակտիվիստներին ու միջազգային և ամերիկյան հասարակական ոչ կառավարական կազմակերպություններին՝ անտեսելով միջազգային հանրության, այդ թվում նաև նախագահ Օբամայի քննադատությունը, դժվար թե օրինակ հանդիսանա որևէ մեկի համար: Բաքվի մարդու իրավունքների վերջին ոտնահարումները անգամ սկիզբ դրեցին քննարկմանը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոներ կիրառելու մասին:

Քանի դեռ Ալիևի բռնակարգը պատասխանատվության չի ենթարկվել իր վարքագծի համար թե արտաքին և թե ներքին քաղաքականությունում, իր գործողությունները ամենայն հավանականության շարունակելու են նպաստավոր պայմաններ ստեղծել ապակայունացման համար:

Մենք շնորհակալ ենք Կալիֆորնիային իրականության ճանաչման և ԱՄՆ մի շարք այլ նահանգներին այս հարցում միանալու համար, ինչպես նաև՝ ԱՄՆ Կոնգրեսին՝ Արցախին և իր ժողովրդավարությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment