Ադրբեջանը խստորեն դատապարտում է Արևմուտքին

Ադրբեջանը խստորեն դատապարտում է Արևմուտքին

Հոդվածի առանցքում

  • Վերջին շրջանի բռնությունները լրագրողների նկատմամբ արտասահմանում մեկնաբանում են որպես Ադրբեջանի այլընտրանքային տեսակետների համար առանց այն էլ փոքր տարածքի էլ ավելի սեղմում: Նաև նշում են Կասպից ծովի անկայուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունը:
  • 2009-ին ԱՄՆ դիվանագիտությունը Արևմուտքի ինտեգրմանն ուղղված Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բնութագրել է որպես «պրագմատիկ, զսպված և օգտակար կողմնակալ»: Բաքվի կողմնորոշումը դեպի Արևմուտք միշտ բխել է երկու առաջնահերթություններից. պահպանել իշխանությունը և հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի տարածքը:
  • Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանին մեղադրեցին «կոպիտ միջամտության» համար, իսկ Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կարլ Բիլդտին համարեցին Ամերիկայի լրտես:
  • Դեկտեմբերին կայացած հարցազրույցի ժամանակ Ալի Հասանովին՝ նախագահի գլխավոր խորհրդականին հարցրեցին, թե ինչու է կառավարությունը սկսել այդքան կտրուկ քննադատել ԱՄՆ-ին, բայց ոչ Իրանին կամ Ռուսաստանին: «Քանի որ նրանք մեզ չեն քննադատում», - ասել է նա: «Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը նույնպես, մեզ հետ համագործակցում են՝ չմիջամտելով մեր ներքին գործերին»:
  • Չկարողանալով պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այդ թվում իր իսկ ստեղծած Ազատություն ռադիոկայանի իրավունքները, Միացյալ Նահանգները դառնում է թույլ և հարվածում է համախոհների հեղինակությանը:

Ուշադրությանն արժանի

Դեկտեմբերի 26-ին, Ադրբեջանի իշխանությունները խուզարկեցին Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանի տեղական բյուրոն, որը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծառայություն է, զավթեցին համակարգիչներն ու պատվիրեցին փակել գրասենյակը: Ավելի վաղ, ամսվա սկզբին, ոստիկանները ձերբակալել էին Խադիջա Իսմայիլովային, Ազատություն ռադիոկայանի թղթակցին և երկրի առավել հայտնի հետաքննող լրագրողին՝ ներկայացնելով ինչ-որ մեկին ինքնասպանության հրահրելու կասկածելի մեղադրանք:

Ենթադրյալ զոհը հետագայում հրաժարվեց մեղադրանքից, բայց Իսմայիլովան դեռ բանտում է: Այդ իրադարձությունները արտասահմանում մեկնաբանում են որպես Ադրբեջանի այլընտրանքային տեսակետների համար առանց այն էլ  փոքր տարածքի էլ ավելի սեղմում: Նաև նշում են Կասպից ծովի անկայուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունը. աճում է Վաշինգտոնի նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը:

Ադրբեջանը հարմար դիրք ունի, սեպի պես խրվել է Ռուսաստանի և Իրանի միջև, նավթով և գազով հարուստ Կասպից ծովի ափին: 1991-ին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո այն եղել է Միացյալ Նահանգների ուժեղ գործընկերը: Աշխատել է Վաշինգտոնի հետ, որպեսզի կոտրի Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը տարածաշրջանում՝ աջակցելով Թուրքիա նավթի և գազի խողովակաշարերի կառուցմանը: Այն կարևոր տարանցիկ կետ է դեպի Աֆղանստան և դրանից դուրս ռազմական բեռների տեղափոխման համար:

Բաքվի կառավարությունը նաև սերտ կապեր է  ձևավորել Իսրայելի հետ՝ հիմնված հիմնականում զենքի ու նավթի առևտրի վրա: 2009-ին ԱՄՆ դիվանագիտությունը Արևմուտքի ինտեգրմանն ուղղված Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բնութագրել է որպես «պրագմատիկ, զսպված և օգտակար կողմնակալ»: Բաքվի կողմնորոշումը դեպի Արևմուտք միշտ բխել է երկու առաջնահերթություններից. պահպանել իշխանությունը և հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Ադրբեջանը կորցրեց 1990-ականներին էթնիկ հայ անջատողականների հետ մարտերում:

Բայց, քանի որ Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականությունը դրամատիկ ձևով փոխում է ռազմավարական լանդշաֆտը ամբողջ Եվրասիայում, Բաքուն ըստ երևույթին, վերահաշվարկ է կատարում, արդյոք Արևմուտքի հետ կապերը նպատակահարմար են:

Հարձակումը Ազատություն ռադիոկայանի վրա հետևեց մի քանի ամիս շարունակվող ծայրահեղ հակաարևմտյան հռետորաբանությանը: Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանին մեղադրեցին «կոպիտ միջամտության» համար, իսկ Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կարլ Բիլդտին համարեցին Ամերիկայի լրտես:

Դեկտեմբերի սկզբին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը, հրատարակեց 13,000 բառից կազմված հոդված, որտեղ պնդում էր, որ ԿՀՎ-ն ծրագրել է ռեժիմի փոփոխություններ հետխորհրդային տարածքներում (այսպես կոչված, գունավոր հեղափոխությունները): Ադրբեջանի իրավապաշտպաններին նա անվանել է Միացյալ Նահանգների «հինգերորդ շարասյուն»:

Բաքուն քննադատում է Վաշինգտոնին, որ ՀԿ-ների և մարդու իրավունքների խմբերի միջոցով փորձում է ապակայունացնել Ադրբեջանի կառավարությանը: Իրավապաշտպաններն էլ քննադատում են ամերիկյան և եվրոպական կառավարություններին Բաքվի նկատմամբ շատ փափուկ քաղաքականության համար: Արշավանքը Ազատություն ռադիոկայանի վրա Վաշինգտոնը համարել է լուրջ «մտահոգության առիթ»: Չնայած մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի տխուր փաստերին, 2014-ին այդ երկրին վստահեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս ամառ Ադրբեջանը պետք է հյուրընկալի նաև Եվրոպական խաղերը:

Հակաամերիկյան հռետորաբանությունը Բաքվից սպասելի էր, սակայն դրա վերջին շրջանի ինտենսիվությունը և վստահությունը Կրեմլին, խոսում է դեպի Մոսկվա թեքվելու մասին: Ռուսաստանը հավաքական անվտանգության համաձայնագիր ունի Հայաստանի հետ, հաստատել է խոշոր ռազմակայան և երկրին տրամադրում է արտոնյալ պայմաններով զենք: Սակայն միշտ անհասկանալի է եղել, թե ինչպես է Ռուսաստանը միջամտելու Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմին:

Ենթադրվում է, որ Ամերիկայից Բաքվի հրաժարվելու պատճառով Ռուսաստանը ավելի քիչ հետաքրքրություն կցուցաբերի Ադրբեջանի դեմ պայքարի հարցում: Միացյալ Նահանգներն էլ, իր հերթին, երբեք չի մասնակցի Ադրբեջանի կողմից ռազմական միջամտությանը: Փաստը, որ Վաշինգտոնը բավարարվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քննադատություններով, ընդգծում է, որ Արևմուտքը կորցնում է ազդեցությունն աշխարհում:

Պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից օրեր անց Ազատություն ռադիոկայանի վրա հարձակումը դիտվում է Վաշինգտոնի նկատմամբ Ադրբեջանի կառավարության արհամարհանք: Դեկտեմբերին կայացած հարցազրույցի ժամանակ Ալի Հասանովին՝ նախագահի գլխավոր խորհրդականին հարցրեցին, թե ինչու է կառավարությունը սկսել այդքան կտրուկ քննադատել Միացյալ Նահանգներին, բայց ոչ Իրանին կամ Ռուսաստանին: «Քանի որ նրանք մեզ չեն քննադատում», – ասել է նա: «Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը նույնպես, մեզ հետ համագործակցում են՝ չմիջամտելով մեր ներքին գործերին»:

Վաշինգտոնն էլ շարունակում է գործընկեր ազգերին դատել ըստ Ռուսաստանի դեմ իրենց ընդդիմության: Սեպտեմբերին իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ, Ուզբեկստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանը մոլորակի ամենառեպրեսիվ կառավարությանը բարձր գնահատեց՝ համարելով «շատ կարևոր գործընկեր», շնորհիվ իր «Ռուսաստանի ճնշման նկատմամբ միտումնավոր, հուսալի դիմադրության»:

Ռուսական հռետորության ընդօրինակման և Մոսկվային մերձենալու պատճառով Ադրբեջանը թաքնված սպառնալիք է Վաշինգտոնի համար: «Տուր մեզ այն, ինչ ուզում ենք, կամ կգնանք Ռուսաստանի կողմը»: Միացյալ Նահանգները չպետք է ենթարկվեն այդ շանտաժին: Այո, խաղադրույքները բարձր են: Վաշինգտոնն աշխատում է մեկուսացնել Ռուսաստանին տնտեսապես, Ադրբեջանի բնական գազը եվրոպական օգտատերերի համար դարձել է ռուսական գազին ավելի կարևոր այլընտրանք: Բաքվի աշխարհաքաղաքական տեղաշարժը կարող է խախտել փխրուն հավասարակշռությունը, որը պահպանվում Լեռնային Ղարաբաղի շուրջ ու լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:

Բայց Վաշինգտոնի համար դա կլինի անհեռատես քաղաքականություն զոհաբերել իր սկզբունքները Ռուսաստանի դեմ շարժումն աջակցելու համար: Մոսկվայի ներկայիս աշխարհաքաղաքական պահը ժամանակավոր է: Մինչև ռուսամետ ուժերը Բաքվում գերիշխում են, մյուս հզոր դաշինքները նպաստում են Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի հաստատմանը:

Չկարողանալով պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այդ թվում իր իսկ ստեղծած Ազատություն ռադիոկայանի իրավունքները, Միացյալ Նահանգները դառնում է թույլ և հարվածում է համախոհների հեղինակությանը: Սպասելով իր ձերբակալմանը՝ տիկին Իսմայիլովան անձամբ է խնդրել օտարերկրյա կառավարություններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Ադրբեջանի տասնյակ քաղբանտարկյալների: «Ես չեմ հավատում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը փակ դռների ետևում է», – գրել է նա: «Իմ երկրի մարդիկ պետք է իմանան, որ մարդու իրավունքները պաշտպանվում են»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment