Ադրբեջան`ուտոպիստական հռետորաբանություն, մռայլ իրականություն
Հոդվածի առանցքում
- Եթե մեկն ապրեր Ադրբեջանի նախագահի պաշտոնական թվիթերի շրջանակում, կմտածեր, որ Ադրբեջանը գտնվում է ուտոպիայում:«Ադրբեջանը մի երկիր է, որը հաջողությամբ գնում է ժողովրդավարության, ազատության, անկախության, առաջընթացի ու զարգացման ճանապարհով», - 2015 թվականի հունվարի 7-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
- Կրամերը հարց է տալիս.«Ինչու՟ է Ալիևի ռեժիմը կարծում, որ կհաջողվի խուսափել պատժից» և պատասխանում է. «Որովհետև մինչ օրս այդպես է եղել»: Փարիզում ծավալվող ողբերգական իրադարձություններից բացի, դիտորդներին անհանգստացնում են նաև Ադրբեջանում կատարվող հետապնդումները: Բայց սա իրողություն է, որը միշտ քողարկվել է Բաքվի շողացող խոստումներով:
- «Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, իսկ Մինսկի խումբը, ցավոք, չի կարող որևէ արդյունքի հասնել այս հարցում», - հունվարին Ալիևը գրել է թվիթերում: Սակայն թվիթերի միջոցով տարածվող այս տրամաբանությունը չի համապատասխանում իրականությանը: ԼՂՀ-ն ու Հայաստանը մտահոգված են, քանի որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկու հայկական պետությունների զարգացումը:
- Ալիևը ճիշտ է, որ ԵԱՀԿ-ն չի կարող արդյունքի հասնել, բայց այն դեպքում, եթե հարյուրավոր դիտավորյալ խախտումներին (սկսած ուղղաթիռից, մինչև հայ խաղաղ բնակչության սպանությունները, ինչպես նաև սահմանների ապօրինի խախտումները) հետևի անհանգստության թույլ արտահայտություններով:
- Ժամանակն է, որ Օբամայի վարչակազմը միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ, որն անտեսում է մարդու իրավունքներն ու միջազգային համաձայնագրերը, որոնց պետք է ենթարկվի:
Ուշադրությանն արժանի
Եթե մեկն ապրեր Ադրբեջանի նախագահի պաշտոնական թվիթերի շրջանակում, կմտածեր, որ Ադրբեջանը գտնվում է ուտոպիայում:«Ադրբեջանը մի երկիր է, որը հաջողությամբ գնում է ժողովրդավարության, ազատության, անկախության, առաջընթացի ու զարգացման ճանապարհով», – 2015 թվականի հունվարի 7-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Եթե հետևեք նրա թվիթերին, դուք կգտնեք ամենօրյա չափազանցումները: Ալիևի թվիթերի միջոցով տարածվող իրականությունը չի համապատասխանում կեղծված ընտրությունների մասին հաղորդումներին, լրագրողների, քաղաքացիական հասարակությաոն և ակտիվիստների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին: Տասնամյակներ ձգվող այս երևույթը վերջերս է հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դա հնարավոր է դարձել նավթի ու գազի արտադրությամբ Ադրբեջանի համաշխարհային ասպարեզում երևալու շնորհիվ:
Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, ինչն Ալիևը մոռանում է ընդգրկել իր թվիթերյան մենախոսություններում, վերջերս առաջացրել է ԱՄՆ պետքարտուղար Քերրիի մտահոգությունը: Երբ այդ հարցը բարձրացվեց, Ադրբեջանի իշխանությունը ստուգումներ կատարեց ու փակեց Ազատություն ռադիոկայանի Բաքվի բյուրոն, հարցաքննեց նրա աշխատակիցներին, արգելեց նրանց մուտքը օրինական ներկայացուցչություն:
Ըստ Ազատություն ռադիոկայանի բյուրոյի, որը ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը, Ադրբեջանի դատախազությունը ,մինչև տարածքը կնքելը, առգրավվել էր իրենց փաստաթղթերն ու սարքավորումները: Քննադատությունը, որն այդպիսի արձագանք առաջացրեց, վերաբերում էր լրագրողների, մասնավորապես ազատազրկման ենթարկված հետաքննող լրագրողների և իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, նրա ամուսնու` Արիֆի և Խադիջա Իսմաիլովայի բուժմանը:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության Մակքեյնի ինստիտուտից Դեվիթ Կրամերը The Wall Street Journal-ում այդ ստուգայցը կոչել է «ուղղակի մարտահրավեր ԱՄՆ-ին»: Կրամերը նշել է, որ շատերը, օրինակ, ԵԽ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլս Մույժնիեկսը և ՄԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ, արձագանքել են դիկտատորի քմահաճ գործողություններին:
Բառերի պատերազմը բռնկվեց, երբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերն այդ ստուգայցը համարեց «թույլ, անպաշտպան կոռումպացված կառավարությունների և առաջնորդների վարքագիծ»: Բառերը, սակայն, բավարար չեն: Կրամերը հարց է տալիս.«Ինչու՟ է Ալիևի ռեժիմը կարծում, որ կհաջողվի խուսափել պատժից» և պատասխանում է. «Որովհետև մինչ օրս այդպես է եղել»:
Փարիզում ծավալվող ողբերգական իրադարձություններից բացի, դիտորդներին անհանգստացնում են նաև Ադրբեջանում կատարվող հետապնդումները: Բայց սա իրողություն է, որը միշտ քողարկվել է Բաքվի շողացող խոստումներով:
Ադրբեջանը կոծկում է ոչ միայն երկրի ներսում ազատության նկատմամբ հետապնդումները, այլև բացահայտորեն անտեսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հակամարտության վերաբերյալ միջազգային օրենքը:
Խոսքը վերաբերում է հատկապես 2014-ին ԼՂՀ ռազմական ուղղաթիռը խշհարվածելուն, ինչը չարժանացավ ԵԱՀԿ-ի կամ աշխարհի խիստ արձագանքին: Անձնակազմի երեք հայ անդամները զոհվեցին իրենց տարածքում ուսումնական թռիչք կատարելու ժամանակ: Սա առաջին նման դեպքն էր, քանի որ 1994 թվականին ձեռք բերված զինադադարից հետո նման միջադեպ չէր եղել:
«Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, իսկ Մինսկի խումբը, ցավոք, չի կարող որևէ արդյունքի հասնել այս հարցում», – հունվարին Ալիևը գրել է թվիթերում: Սակայն թվիթերի միջոցով տարածվող այս տրամաբանությունը չի համապատասխանում իրականությանը: ԼՂՀ-ն ու Հայաստանը մտահոգված են, քանի որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկու հայկական պետությունների զարգացումը:
1994-ից Լեռնային Ղարաբաղը` ազատված ադրբեջանական ագրեսիայից, վերակառուցում է երկիրը:. Ուրեմն, ինչու պետք է ԼՂՀ խանգարի խաղաղությանը, որը հաղթել է, երբ վերջին 21 տարիների ընթացքում ճանապարհներ ու շենքեր է կառուցում ռազմամոլ հարևանի հարևանությամբ, որն ամեն օր պատերազմո՟վ է սպառնում:. Դա անհնար է:
Ալիևը ճիշտ է, որ ԵԱՀԿ-ն չի կարող արդյունքի հասնել, բայց այն դեպքում, եթե հարյուրավոր դիտավորյալ խախտումներին (սկսած ուղղաթիռից, մինչև հայ խաղաղ բնակչության սպանությունները, ինչպես նաև սահմանների ապօրինի խախտումները) հետևի անհանգստության թույլ արտահայտություններով: Դա, անշուշտ, կշարունակվի: Եվ ամեն անգամ, երբ Իլհամ Ալիևը ձանձրանում է, թվիթերում հայտնվում է նրա մտացածին ուտոպիան:
«Հայաստանը չի ցանկանում խաղաղություն», ասել է նա Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ, երբ Ադրբեջանի անմեղ հայ բնակիչները զոհվեցին, բռնության ենթարկվեցին ու արտաքսվեցին իրենց տներից: Այդ օրը նա հայտարարում է. «Հայաստանը անզոր ու աղքատ երկիր է»:
Ժամանակն է, որ Օբամայի վարչակազմը միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ, որն անտեսում է մարդու իրավունքներն ու միջազգային համաձայնագրերը, որոնց պետք է ենթարկվի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ