Ադրբեջանը համալսարաններում պարտադիր կդարձնի կրոնի դասերը

Ադրբեջանը համալսարաններում պարտադիր կդարձնի կրոնի դասերը

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի վերջին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարեց, որ 2020 թվականից համալսարանականներում կլինեն իսլամին և այլ կրոններին նվիրված դասեր: Կովկասի մահմեդականների գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ նա ներկայացրեց դասընթացը, Գուրբանլին ասել է՝ «ուսանողը քննություններ կանցնի» համալսարանում, իսկ մինչ այդ իսլամի մասին կսովորի նաև դպրոցում: «Բոլոր խնդիրները հաշվի են առնվում, որպեսզի ուսանողները մոլորության մեջ չընկնեն», - ասել է Գուրբանլին:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է բուհական ուսումնական պլանում պարտադիր ներդնել կրոնական թեմաներ` ակնհայտորեն փորձելով պայքարել երկրում արմատականության դեմ:

Ապրիլի վերջին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարեց, որ 2020 թվականից համալսարանականներում կլինեն իսլամին և այլ կրոններին նվիրված դասեր: Կովկասի մահմեդականների գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ նա ներկայացրեց դասընթացը, Գուրբանլին ասել է՝ «ուսանողը քննություններ կանցնի» համալսարանում, իսկ մինչ այդ իսլամի մասին կսովորի նաև դպրոցում: «Բոլոր խնդիրները հաշվի են առնվում, որպեսզի ուսանողները մոլորության մեջ չընկնեն», – ասել է Գուրբանլին:

Հայտարարությունը Ադրբեջանում թերահավատությամբ ընդունեցին: Երկրում շատերը կարևորում են աշխարհիկ ավանդույթները:

«Շնորհավորում ենք բոլորիս, մենք մեկ աստիճան իջանք դեպի միջնադար: Նրանք դպրոցում պարտադիր կրոնական դասընթացներ կսկսեն», – ֆեյսբուքում գրել է հայտնի կոմպոզիտոր և մշակութաբան Էլմիր Միրզոևը:

«Ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ տնտեսական և սոցիալական կայունության բարձր մակարդակի հասնելը կախված է գիտությունից, տեխնոլոգիաներից և նորարարություններից: Բայց ինչու է այդ մարդկանց ավելի շատ հոգում մեր հաջորդ կյանքը, քան այս մեկը», – ֆեյսբուքում գրել է գիտական լրատվական կայքի խմբագիր Տարիել Աբդուլլաևը:

Հանձնաժողովի խոսնակը Eurasianet-ին ասաց, որ չի կարող մեկնաբանել որոշումը, քանի որ այդ պատմությունը «արդեն շատ է լուսաբանվել» և որ նա չի ուզում «չափազանցնել»:

Այնուամենայնիվ, հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում խմբագրել են է Գուրբանլիի հայտարարությունները, դրանք ներկայացնելով որպես «բազմամշակութայնություն»: Դասընթացի դասագրքերը պատրաստվում են Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնի հետ միասին:

Դասընթացը կսովորեցնի «կրոնական արմատականության, արմատական կրոնական շարժումների, նրանց քարոզչական մեթոդների, ազգային և բարոյական արժեքների, դրանք պաշտպանելու անհրաժեշտության մասին և կներկայացնի հիմնական տեղեկություններ այս մասով Ադրբեջանի քաղաքականության մասին»:

Հանձնաժողովը նաև անդրադարձել է մեկ այլ մտահոգության՝ բացատրելով, թե «կրոնի մասին խոսելը չի նշանակում կրոնի ուսուցում»:

Ադրբեջանցիների ավելի քան 97 տոկոսը մուսուլման է, բայց նրանցից քչերն են իսլամի ինտենսիվ հետևորդներ: Այնուամենայնիվ, Խորհրդային Միության փլուզումից հետո կրոնական արարողություններն ավելացել են: Մասնավորապես, կառավարությանը մտահոգում են այն ադրբեջանցիները, որոնք ներգրավվել են միջազգային իսլամիստական ծայրահեղական շարժումներին: 2017-ի դրությամբ 900-ից ավելի ադրբեջանցիներ միացել են Իսլամական պետությանը` «սև քարոզչության» զոհը դառնալով: Այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը:

Վերջին տարիներին կառավարությունը ավելի շատ ձգտում է տարածել «ավանդական իսլամ», որը համակարգվում և վերահսկվում է պետության կողմից, ասել է Uppsala University-ի Ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Սոֆի Բեդֆորդը: Նախորդ օրինակները ներառում են «բարոյական արժեքների պաշտպանությանը և զարգացմանը պետական աջակցություն ու այս բնագավառում սոցիալական նախագծերի իրականացմանը», ինչպես օրինակ «Հեյդար» մզկիթի բացումն էր` նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով, որը 2014 թվականին բացեց նրա որդին՝ գործող նախագահ Իլհամ Ալիեևը:

«Դպրոցներում կրոնի ուսուման ներդրումը կարելի է դիտարկել որպես նոր միտումների մի մաս` պետության վերահսկողության և սահմանափակումների միջոցով վերջին շրջանում ուշադրության կենտրոնում գտնվող ռադիկալիզացիայի կանխարգելումը, ակտիվորեն ձգտելով ստեղծել այլընտրանքային, հիմնական և գերիշխող իսլամ, որը վերահսկվում է պետությունը», – ասում է Բեդֆորդը:

Թեև պետական հովանավորությամբ այս ջանքերն ընկալվում են որպես վտանգավոր, օտար կրոնական գաղափարախոսությունների դեմ լուծում, ավանդական իսլամի վրա շեշտը տարակարծություններ է առաջացրելմահմեդական համայնքում: Սա նշանակում է, որ լինելու են լավ և բատ մուսուլմաններ:

Բեդֆորդը նշում է, որ շատ աշխարհիկ երկրներում կրոնը հանրային դպրոցներում դասավանդվում է առանց հակասությունների:

Շատերին այս ջանքերը հիշեցնում են կրոնական գաղափարախոսությունը վերահսկելու խորհրդային փորձերը: «Մենք խորհրդային անցյալից գիտենք, որ այդ մոտեցումը չի լուծում արմատականության հետ կապված խնդիրներ: Կրկնում ենք մեր անհաջող փորձը», – Eurasianet-ին ասաց Բաքվի հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալթայ Գոյուշովը:

Բացի դրանից, ստանդարտացված ուսումնական ծրագիրը անխուսափելիորեն կսովորեցնի կրոնի որոշակի տարբերակը, որն ի վերջո սահմանափակում է կրոնական ազատությունը, պնդում է Գոյուշովը: «Կառավարության գործը չէ կրոն վաճառելը և ուսուցանելը», – ասում է նա:

«Նրանք կրոնների մասին սովորեցնելիս չեզոքություն կպահե՞ն: Եթե ոչ, ապա դա աստվածաբանության դաս կլինի: Եթե նրանք ցանկանում են կանխել արմատականությունը, ապա պետք է սովորեցնեն, որ կրոնը միայն իսլամը չէ և կան այլ կրոններ: Եվ որևէ կրոնի չհարելը ևս նորմալ է: Դպրոցներում և համալսարաններում մենք չպետք է կրոն դասավանդենք, պետք է սովորցնենք կրոնի փիլիսոփայությունը», – ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի աթեիստ Ագալար Քութը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment