Դիվանագիտություն: Խնդրահարույց կապեր
Հոդվածի առանցքում
- Իսմայիլովայի դեպքը համաշխարհային ուշադրության կենտրոնում է` սևեռվելով նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կառավարության, Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և նրա կոռումպացված ընտանիքի վրա: Լրատվական ընկերությունները և բազմաթիվ երկրների կառավարությունները դիմում են ադրբեջանական իշխանություններին` ծիծաղելի մեղադրանքը թողնելու և լրագրողին ազատ արձակելու կոչով:
- Ալիևի խոսնակը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ստեղծված «հակաադրբեջանական արշավի» աղմուկը, դա որակելով որպես «նախանձախնդիր ուժերի կենտրոնացում Ադրբեջանում»:
- Ադրբեջանը նաև հանդիսանում է Իսրայելի նավթի հիմնական մատակարարը: Երկու պետությունների նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև հետախուզական և ռազմական անձնակազմը, հաճախակի փոխայցեր են կատարում:
Ուշադրությանն արժանի
Լրագրող Հադիջա Իսմայիլովայի դեպքն արտացոլում է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր դրությունը, սակայն, ամուր հարաբերություններ ունենալով Իրանի անմիջական հարևանի հետ, Իսրայելը դժվար թե իր ձայնը բարձրացնի:
Հադիջա Իսմայիլովան լավ գիտեր, որ նման բան տեղի է ունենալու. իրականում, նա սպասում էր վատթարագույնին, անգամ` սպանության. ճակատագիր, որին արժանացել են մի շարք հետաքննություն անցկացնող լրագրողներ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանում: Երկու շաբաթ առաջ նա ձերբակալվել էր հայրենի Բաքվում ադրբեջանցի ոստիկանության կողմից և այժմ գտնվում է երկամսյա նախնական կալանքի տակ: Համաձայն ադրբեջանական արդարադատական համակարգի` մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպասվում է երկարամյա ազատազրկում:
Իսմայիլովան մեղադրվում է գործընկերոջն ինքնասպանության դրդելու մեջ: Մեղադրանքներն արդեն իսկ լայնորեն դատապարտվել են` որպես նրա` քննադատական ձայնը լռեցնելու խայտառակ ջանքեր:
Նրա դեպքը համաշխարհային ուշադրության կենտրոնում է` սևեռվելով նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կառավարության, Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և նրա կոռումպացված ընտանիքի վրա: Լրատվական ընկերությունները, անհատ լրագրողնեը, մարդու իրավունքների պաշտպանները և բազմաթիվ երկրների կառավարությունները դիմում են ադրբեջանական իշխանություններին` ծիծաղելի մեղադրանքը թողնելու և լրագրողին ազատ արձակելու կոչով:
Թել Ավիվի լրագրողական ասոցիացիան միացել է բողոքի ակցիային և նրա խոսնակ Ռոստեմ Ավրուցկին կոչ է արել Բաքվի իշխանություններին` ազատ արձակել համարձակ լրագրողին:
Իսմայիլովան, ով աշխատում էր Radio Free Europe-Ռադիո Ազատություն ադրբեջանական ծառայությունում (կամ ինչպես երկրում է հայտնի` Radio Azadliq), լայնորեն հաղորդում էր նախագահ Ալիևի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական գործունեության և կոռուպցիաների վերաբերյալ:
Նախկինում Իսմայիլովան եղել է կառավարության գործողությունների վրեժխնդրության թիրախում` կապված սեփական լրագրողական փորձաքննությունների հետ: Նա տուժել է ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող կրկնվող հարձակումներից, օնլայն զրպարտող մարտավարություններից, ֆիզիկական վնաս հասցնելու սպառնալիքներից:
Երեք տարի առաջ մարտին կառավարամետ կայքերում հայտնվեց և պաշտոնական լրատվամիջոցներում տարածվեց Իսմայիլովայի մասնակցությամբ ինտիմ կադրեր` արված Ազգային Անվտանգության Ծառայության կողմից նրա բնակարանում տեղադրված նկարահանող սարքերի միջոցով: Լուսանկարներից կցված մեսիջն զգուշացնում էր նրան` վերանայել սեփական գործողությունները կամ ամաչել:
Միևնույն տարվա ապրիլ ամսին նա անպարկեշտ տեսագրության հիմնական «հերոսն էր», որում այս անգամ նենգափոխված ընդօրինակում էին Իսմայիլովային` օնլայն տարածելու համար: Ավելի ուշ` Բաքվում ԱՄՆ սենատի աշխատակիցների հանդիպումից հետո, նա մեղադրվում էր ամերիկյան կողմի համար լրտեսության մեջ`հետագայում ենթարկվելով ճամփորդելու արգելքի, ինչը խանգարեց նրան լքել Ադրբեջանը` անթափանց իրավական հիմքերով: Այդ ժամանակ Իսմայիլովան իր դեմ սկսված զրպարտիչ արշավն անվանեց «բարոյական ահաբեկչություն»:
Նրա ձերբակալությունը մռայլ հաստատումն է այն բանի, ինչը իրավական խմբերն անվանում են դաժան արշավ` ընդդեմ Ադրբեջանի ամենաանկախ և ազդեցիկ լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների: Նրանց աճող թիվը բանտարկվել է կոռումպացված և ռեպրեսիվ կառավարության դեմ սեփական տեսակետն արտահայտելու համար:
Դրյու Սուլիվանը Իսմայիլովայի «Կազմակերպված Հանցավորություն և Կոռուպցիայի Լուսաբանում Նախագծի» խմբագիրն էր, հետքաննություն անցկացնող լրագրողների միջազգային թիմերի միջսահմանը, ով նաև համակարգում է «Ազատ Հադիջա» քարոզարշավը:
Էլեկտրոնային փոստով նա գրել էր ինձ. «Ադրբեջանը պարբերաբար ռեպրեսիաների է ենթարկում լրատվամիջոցներին և ընդդիմադիր ուժերին: Դա ամբողջ տարածաշրջանում լայնորեն կիրառվող մոդել է, որը գլխավորում է Ռուսաստանը»:
Կառավարությունն Իսլայիլովային անվանում է դավաճան, պոռնիկ, հայ, որը նրանք կիրառում են որպես վատ խոսք: Ծիծաղելի կլիներ, եթե այս ամենը տեղի չունենար քսանմեկերորդ դարում, երբ կառավարությունը, ըստ էության, իշխում է մարդկանց:
Տիկին Իսմայիլովան շարունակում է ուժեղ մնալ` անկախ իր նկատմամբ իրականացվող դաժան վերաբերմունքին և տխուր ապագային: Իր ընկերներին և աջակիցներին ուղղված նամակում, որը նրան հաջողվել էր ուղարկել իր բջջային հեռախոսից, նա գրել է. «Ձերբակալություններն ու ազատազրկումները ճշմարտությունն ասելու մեր առաքելության մի մասն են կազմում: Իմ ձերբակալությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ փոփոխությունների կարիք կա: Մենք նոր իրականություն կերտելու կարիք ունենք, որտեղ ճշմարտությունը կլինի կենսական նորմ, այլ չի պահանջի քաջություն»:
Միևնույն ժամանակ նախագահ Ալիևի խոսնակ Ազեր Գասիմովը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ստեղծված «հակաադրբեջանական արշավի» աղմուկը, դա որակելով որպես «նախանձախնդիր ուժերի կենտրոնացում Ադրբեջանում»: Մեջբերելով տեղական լրատվամիջոցներին` նա ասաց. «Եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ պետքարտուղարությունը, որը վայրկենական մեկնաբանություններ է տալիս Ադրբեջանում տեղի ունեցող նույնիսկ ամենաաննշան միջադեպին, ոչ մի ռեակցիա չի տալիս մի շարք երկրներում մարդու իրավունքների խախտման բացահայտ դրսևորումներին»:
Կասպից ծովի ափին գտնվող Ադրբեջանը նախկին Սովետական Միության կազմի մեջ մտնող երկիր է, որը հարուստ է նավթի և գազի պաշարներով: 1991 թվականին, երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը Սովետական Միության փլուզումից հետո, երկրի կառավարումն անցավ Ալիև ընտանիքին: Սկզբում հայրը, իսկ հիմա` որդին: Այն չափավոր մուսուլմանական երկիր է, որը փորձում է հայացքն ուղղել դեպի Արևմուտք` ետևում թողնելով Ռուսաստանը:
Հավելյան երկու խոշոր փաստեր նպաստում են նրա ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ձևավորման համար:
Առաջինը` հարևան քրիստոնյա Հայաստանի հետ պատերազմն է, որին աջակցում են Ռուսաստանն ու Իրանը: Պատերազմը արդյունքում Ադրբեջանի կորցրեց Լեռնային Ղարաբաղի շրջանը:
Երկրորդ գործոնը մյուս հարևան Իրանի հետ մտահոգիչ հարաբերություններն են: Իրանցիների 1/3 մասը ադրբեջանական ծագում ունեն` ներառյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեի: Սա դեմ է այն հանգամանքներին, ըստ որի Ադրբեջանը վերջին տասնամյակում դարձել է Իսրայելի ռազմավարական կարևոր դաշնակիցը:
Համաձայն արտասահմանյան հաղորդումների` Ադրբեջանը դարձել է իսրայելական ռազմական անվտանգության ապրանքների հիմնական շուկան, որը ներառում է անօդաչու թռչող սարքեր և օպտիկական, էլեկտրոնային և հետախուզական սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը վերջին տարիներին կազմում է մեկ ու կես միլիարդ դոլար:
Ադրբեջանը նաև հանդիսանում է Իսրայելի նավթի հիմնական մատակարարը: Երկու պետությունների նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև հետախուզական և ռազմական անձնակազմը, հաճախակի փոխայցեր են կատարում` փոխանակվելով տեղեկատվական իրենց հայացքներով և նվերներով:
Այս մասին հաղորդում են նաև արտասահմանյան ԶԼՄ-ները, ըստ որի` Ադրբեջանն իսրայելական հետախուզական ծառայությունների համար թաքստոց է ծառայում` հարևան Իրանի դեմ իրականացվող գործողությունների համար:
Ինչևէ, վերջին դեպքերը կարող են ցույց տալ, որ Ալիևի կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ ունի երկրորդ միտքը, և կարող է զղջալ իր արևմտամետ դիրքորոշման համար:
Անկախ բոլոր հանգամանքներից, քիչ հավանական է, որ Իսրայելի կառավարությունը, որը մարդու իրավունքների խախտումներում մտահոգություն արտահայտողների առաջին շարքերում երբեք չի եղել, կարող է որևէ մեկնաբանություն տալ Հադիջա Իսմայիլովայի դեպքի առթիվ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ