Նամակ ադրբեջանական բանտից

Նամակ ադրբեջանական բանտից

Հոդվածի առանցքում

  • Խադիջա Իսմայիլովան հետաքննող լրագրող է և աջակցում է Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, ով լայնորեն լուսաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների ֆինանսական գործարքները: Դեկտեմբերին նա ձերբակալվել է և երկու ամիս նախնական կալանքի տակ եղել իբր գործընկերոջն ինքնասպանության դրդելու մեղադրանքով:
  • Ինձ թույլ չեն տալիս հանդիպես ընտանիքիս: Քրեակատարողական համակարգն իր կամայականություններով ինձ թույլ է տալիս երկու հեռախոսազանգ կատարել ամեն շաբաթ, որը ես օգտագործում եմ մորս հետ խոսելու համար: Սակայն, խախտելով օրենքը նրանք մերժում են մորս ու իմ իրավաբանի կանոնավոր այցելությունները: Ես շատ քիչ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեմ:
  • Միակ ճանապարհը ապացուցելու, որ ճնշող համակարգերը սխալ են, կոռուպցիայի բացահայտումը շարունակելն է և ես ավելի շատ հետաքննություններ եմ խոստացել 2015 թվականին: Այո, դրա համար պետք է թանկ վճարել, բայց արժե: Իմ ձերբակալությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ պետք է կառուցել նոր իրականություն, որտեղ ճշմարտություն ասելը խիզախություն չի պահանջի:
  • Մի շատ փոքր, դեռևս ռազմավարական ու պոտենցիալ անկայուն երկրում, որը սահմանակից է Ռուսաստանին և Իրանին, 100 լավագույն, ամենաաչքի ընկնող, առավել իրազեկ, ակտիվ ու միջազգայնորեն ներգրավված քաղաքացիները հեռացվել են հասարակական կյանքից` ազնվության ձգտելու և արդարացի լինելու համար:
  • Կյանքը շատ բարդ է, բայց երբեմն մեր բախտը բերում է և մեզ առաջարկում են ընտրություն կատարել ճշմարտության ու կեղծիքի միջև: Ընտրեք ճշմարտությունը և օգնեք մեզ:

Ուշադրությանն արժանի

Խադիջա Իսմայիլովան հետաքննող լրագրող է և աջակցում է Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, ով լայնորեն լուսաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների ֆինանսական գործարքները: Դեկտեմբերին նա ձերբակալվել է և երկու ամիս նախնական կալանքի տակ եղել իբր գործընկերոջն ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Այդ քայլը ընկալվում է  որպես ռեժիմի մասին նրա ռեպորտաժների պատասխան: Անցյալ շաբաթ կառավարությունը նրա նկատմամբ լրացուցիչ մեղադրանք է ներկայացրել: Ստորև ներկայացված նամակը մեզ է հասել փետրվարի 6-ին միջնորդների միջոցով և հրապարակվում է հեղինակի թույլտվությամբ:

Խնդրում եմ ներել ինձ երկար լռության համար: Բանտաճաղերի միջով փոխանցված ու հրապարակված իմ վերջին նամակից հետո հայտնվեցի մենախցում:

Ստուգեցին բջջային հեռախոսս և նշումներիս ու բոլոր մյուս իրերի հետ, որոնք տնից էի ստացել ձեռքիցս վերցրեցին ու դեռ չեն վերադարձրել: Ենթադրում եմ, որ բանտում շատ նվիրված ընթերցողներ ունեմ: Նրանք հերթով կարդում են իմ գրառումները և դա է պատճառը, որ երկար ժամանակ է դրանք չեն կարողանում ինձ վերադարձնել:

Ինձ թույլ չեն տալիս հանդիպես ընտանիքիս: Քրեակատարողական համակարգն իր կամայականություններով ինձ թույլ է տալիս երկու հեռախոսազանգ կատարել ամեն շաբաթ, որը ես օգտագործում եմ մորս հետ խոսելու համար: Սակայն, խախտելով օրենքը նրանք մերժում են մորս ու իմ իրավաբանի կանոնավոր այցելությունները: Ես շատ քիչ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեմ: Բարեբախտաբար գրքեր ունեմ ինձ մոտ և թարգմանում եմ դրանցից մեկը`Սահար Դելիջանիի «Ջակարանդա ծառի երեխաները» վեպը, որը  ներկայացնում է Իրանում բանտարկված երեք կանանց ու նրանց աջակցող մարդկանց մասին պատմությունը:

Միգուցե ես էլ շարունակությունը գրեմ, պատմելով իմ բանտախցում գտնվող մյուս 5 կալանավորների և այն մասին, թե ինչպես է նրանց ազատազրկումը բնորոշում այս երկիրն ու նրա ապագան: Մեր մեջ մենք ստեղծել ենք մի ընտանիք, մի փոքրիկ էկոհամակարգ, որը մեզ ուժ է տալիս, օգնում է ուժեղ լինել: Իմ բանտակիցները նաև իմ նոր լսարանն է, որ ամենաթանկ բանն է յուրաքանյուր լրագրողի, նույնիսկ այն լրագրողի համար, ում կառավարությունը փորձում է լռեցնել ու հեռացնել տեսադաշտից: Ես այլևս եթերում չեմ, բայց այս պատերի ներսում կապված եմ ադրբեջանցիների պայքարի հետ ավելի ուղղակի ու անմիջական ձևով:

«Ինչու եմ ես այստեղ» մի հարց, որ բանտում բոլորն են իրենց հարցնում, անկախ կատարած հանցագործությունից: Կոռուպցիան է պատճառը, որ ես իմ բանտում եմ, սակայն ռեժիմի կոռուպցիան, ոչ թե իմ: Միակ ճանապարհը ապացուցելու, որ ճնշող համակարգերը սխալ են, կոռուպցիայի բացահայտումը շարունակելն է և ես ավելի շատ հետաքննություններ եմ խոստացել 2015 թվականին: Այո, դրա համար պետք է թանկ վճարել, բայց արժե: Իմ ձերբակալությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ պետք է կառուցել նոր իրականություն, որտեղ ճշմարտություն ասելը խիզախություն չի պահանջի:

Բայց ինչ կարելի է ասել իրական հանցագործությունների` գողության, օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին: Ինչն է դրդում մարդկանց կատարել այդ հանցագործությունները:

Մի երկրում, որտեղ հանցագործությունների անպատժելիության մակարդակը ռեկորդային բարձր է և խորապես արմատավորված կառավարության բոլոր մակարդակներում, կա մի պարզ տրամաբանություն, որը մարդկանց դրդում է հանցագործություններ կատարել: «Եթե դա լավ է, ինչու ես չեմ կարող անել: Եթե դա վատ է, ինչու են նրանք դա անում»: Այստեղից եզրակացություն: «Եթե նրանք կարող են դա անել, ապա ես էլ կարող եմ»: Սա բարոյապես սնանկացած ռեժիմի մտածելակերպն է, որն իմ երկրի արդարադատության համակարգը վերածել է կոռումպացված մեքենայի:

Բայց խնդրի էությունն ավելի խորն է:

Խոսքը վերաբերում է իշխանությանն ու ագահությանը, սկսած երկրի նախագահից մինչև ամենացածր պաշտոնյաները, որոնք կոռուպցիայի և անպատժելիության առավել դրամատիկ օրինակներ են: Սա մի երկիր է, որտեղ փողն ու իշխանությունը կարող են ծածկել ցանկացած հանցագործություն և որտեղ ճշմարտությունն ու խաբեությունը փոխել են իրենց տեղերը: Արդյունքում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ է հայտնվել ճաղերի հետևում: Մտածեք դրա նշանակության մասին:

Մի շատ փոքր, դեռևս ռազմավարական ու պոտենցիալ անկայուն երկրում, որը սահմանակից է Ռուսաստանին և Իրանին, 100 լավագույն, ամենաաչքի ընկնող, առավել իրազեկ, ակտիվ ու միջազգայնորեն ներգրավված քաղաքացիները հեռացվել են հասարակական կյանքից` ազնվության ձգտելու և արդարացի լինելու համար:

Մենք նաև հարցնում ենք ինքներս մեզ, թե ուր ենք գնում և ի վերջո, ինչ ենք ստանում: Կյուդահանի բանտում, որտեղ ես եմ հիմա, սովորաբար ասում են երեքից հինգ կամ հինգից 12 տարի բանտարկություն: Բայց իմ պատասխանն այն է, որ վերջը չկա: Պայքարը բարու և չարի միջև շարունակվում է և ամենակարևորն այն է, որ դա չպետք է ավարտվի:

Եթե ​​մենք կարող ենք շարունակել մերժել մեզ պարտադրվող մտածողությունը և հավատալ, որ մարդու արժանապատվությունը չի վաճառվում, մենք հաղթողներն ենք, իսկ նրանք, մեր բանտապահները բանտի ներսում ու դրսում`պարտվողները:

Բանտը չի վախեցնում նրանց, ովքեր փորձում են ուղղել ոլորված սանդղակը կամ նրանց, ովքեր ենթարկվում են սպառնալիքների ճիշտ քայլերի համար: Մենք պարզորոշ տեսնում ենք, թե ինչի համար ենք պայքարելու:

Կյանքը շատ բարդ է, բայց երբեմն մեր բախտը բերում է և մեզ առաջարկում են ընտրություն կատարել ճշմարտության ու կեղծիքի միջև: Ընտրեք ճշմարտությունը և օգնեք մեզ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment