Նախկին կոնգրեսականն ու Ադրբեջանի ջատագովը Daily Caller-ում գտնում է ընկալունակ հանդիսատեսի

Նախկին կոնգրեսականն ու Ադրբեջանի ջատագովը  Daily Caller-ում գտնում է ընկալունակ հանդիսատեսի

Հոդվածի առանցքում

  • Մի քանի ամիս առաջ Washington Times-ը ներկայացրել էր «Ինչու է Ադրբեջանը կարևոր Ամերիկայի և ազատ աշխարհի համար» խորագրով Դեն Բերթոնի կարծիքը: Washington Times-ը նշել է, որ Բերթոնը Ինդիանայի նախկին հանրապետական կոնգրեսական է: Բայց չի նշել նրա մյուս, ավելի կարևոր կոչումը: Նա նախագահում է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը:
  • Սակայն Բերթոնը կարծես թե, գտել է մեկ այլ կազմակերպություն, որը պատրաստ է հրապարակել իր մտքերը, առանց կարևորելու իր դիրքը: Բերթոնի «Հայաստանն Ամերիկայի, թե Իրանի դաշնակիցն է» վերնագրով հոդվածը հրապարակվել է մարտի 12-ին Daily Calle-ում: Այն ինչ հետևում է վերնագրին, անվիճելի հարված է Հայաստանին:
  • Թեհրանն ու Երևանը հետևողականորեն առաջ են մղում Հայաստանի Հարավային երկաթուղու շինարարությունը, որն ավելի կսերտացնի երկու երկրների կապը: Միաժամանակ 2014-ին Իրանը և Հայաստանը ավելացրել են երկու երկրների միջև շաբաթական թռիչքները` 3-ից հասցնելով 50-ի: Դա զբոսաշրջություն չի: Դա բիզնես է:
  • Հեռախոսային կարճ զրույցի ժամանակ Բերթոնը` դաշինքի ղեկավարը, հարցրել է.»Այդ դուք եք բոլորին զանգահարել իմ հրապարակումների մասին»: Այո, պատասխանել է Էրիկ Վեմփլ Բլոգը: «Ես չեմ ցանկանում խոսել ձեզ հետ», - ասել է Բերթոնը:

Ուշադրությանն արժանի

Մի քանի ամիս առաջ Washington Times-ը ներկայացրել էր «Ինչու է Ադրբեջանը կարևոր  Ամերիկայի և ազատ աշխարհի համար» խորագրով Դեն Բերթոնի կարծիքը: Washington Times-ը նշել է, որ Բերթոնը Ինդիանայի նախկին հանրապետական կոնգրեսական է: Բայց չի նշել նրա մյուս, ավելի կարևոր կոչումը: Նա նախագահում է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը, որը ձգտում է դառնալ «Ադրբեջանի և Ամերիկայի երկարատև համագործակցությանը նպաստող առաջնային կազմակերպություն»:

Բերթոնի հոդվածը  հայտնվել է նաև Washington Times-ի  նույն համարի հատուկ բաժնում «Ադրբեջան. ԱՄՆ-ի բարգավաճող դաշնակիցը անկախության վերականգնումից քառորդ դար հետո» վերնագրով: Երբ Էրիկ Վեմփլ Բլոգը ահազանգել է թերթին Բերթոնի բացթողման մասին, այն ավելացրել է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նրա նախագահության փաստը:

Սակայն Բերթոնը կարծես թե, գտել է մեկ այլ կազմակերպություն, որը պատրաստ է հրապարակել իր մտքերը, առանց կարևորելու իր դիրքը: Բերթոնի «Հայաստանն Ամերիկայի, թե Իրանի դաշնակիցն է» վերնագրով հոդվածը հրապարակվել է մարտի 12-ին Daily Calle-ում: Այն ինչ հետևում է վերնագրին, անվիճելի հարված է Հայաստանին: Այս հատվածը բավական վարպետորեն է ներկայացնում ընդհանուր վիճակը:

Հայ-իրանական բարեկամության ևս մեկ ճոխ ապացույց: Թեհրանն ու Երևանը հետևողականորեն առաջ են մղում  Հայաստանի Հարավային երկաթուղու շինարարությունը, որն ավելի կսերտացնի երկու երկրների կապը: Միաժամանակ 2014-ին Իրանը և Հայաստանը ավելացրել են երկու երկրների միջև շաբաթական թռիչքները` 3-ից հասցնելով 50-ի:  Դա զբոսաշրջություն չի: Դա բիզնես է:

Մեկ այլ տեղ Բերթոնը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է նպաստում «հայ-իրանական զարգացող համագործակցությանը: Եվ մենք տանուլ տալու բոլոր հիմքերն ունենք»: Դրանք այն խոսքերն են, որոնք կարելի է սպասել Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահից: Ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը «բաց պատերազմի վտանգավոր եզրին են», ինչպես the New York Times- ն է նշել հունվարին:

Վերջին տեղեկությունների համաձայն, երկու կողմերի միջև բախումներ են եղել: Daily Caller-ն այսպես է Բերթոնին ներկայացրել իր ընթերցողներին.

Դեն Բերթոնը, Կոնգրեսի նախկին անդամը ներկայացրել է Ինդիանայի հինգերորդ ընտրական շրջանը: Նա ԱՄՆ Կոնգրեսում աշխատել է 1983-ից մինչև 2013 թվականը, եղել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի և կառավարության բարեփոխումների վերահսկողության հանձնաժողովների անդամ:

Էրիկ Վեմփլ Բլոգը հարցազրույցի խնդրանքով դիմել է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքին, բայց պատասխան չի ստացել: Ապա ներկայացել է Փելսինվանիա պողոտայի գրասենյակ, որտեղ կարճ ժամանակից հետո մի կին է մոտեցել և լսել նրանց խնդրանքը: Նա ասել է, որ հարցերը պետք է ուղղել Բերթոնին, բայց հրաժարվել է նրա մասին որևէ տվյալ տալ:

Հեռախոսային կարճ զրույցի ժամանակ Բերթոնը` դաշինքի ղեկավարը, հարցրել է.»Այդ դուք եք բոլորին զանգահարել իմ հրապարակումների մասին»: Այո, պատասխանել է Էրիկ Վեմփլ Բլոգը: «Ես չեմ ցանկանում խոսել ձեզ հետ», – ասել է Բերթոնը: Ինչու ոչ: «Քանի որ դուք սկանդալիստ եք և ես չեմ ցանկանում խոսել ձեզ: Ես ոչ մի ցանկություն չունեմ խոսել ձեզ հետ», – ասել է նա: Իրեն լսելու Էրիկ Վեմփլ Բլոգի խնդրանքն անպատասխան է մնացել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment