Ադրբեջանցի լրագրողն ազատվել է բանտից, բայց չի կարող հեռանալ Ադրբեջանից

Ադրբեջանցի լրագրողն ազատվել է բանտից, բայց չի կարող հեռանալ Ադրբեջանից

Հոդվածի առանցքում

  • Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության մասին կարող է պատմել առաջին ձեռքից: 42-ամյա լրագրողը միջազգային համբավ ստացավ, երբ  2015-ին բանտարկվեց հարկերից խուսափելու և իշխանությունը չարաշահելու մեղադրանքով: Գերագույն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, ինչից հետո անցնում է փորձաշրջան: Սա նշանակում է, որ չի կարող հեռանալ երկրից:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանը փոքր երկիր է, սակայն մեծ հետք է թողնում համաշխարհային հարթակներում՝ երկուոլորտներում: Նախ՝ նավթը, որից շատ ունի, և լրատվամիջոցների ազատությունը, որից քիչ ունի։

Ադրբեջանի նավթային հարստությունը նախագահ Իլհամ Ալիևին տալիս է անսովոր շատ լծակներ համաշխարհային քաղաքկանության մեջ:

Համաշխարհային առաջնորդները, ինչպիսիք են Գերմանիան և Միացյալ Նահանգները,դժգոհում են Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության վիճակի հարցում, սակայն նրանք ձգտում են լավ հարաբերություններ պահպանել Բաքվի հետ։

Գերմանիան, մասնավորապես, Ադրբեջանից նավթի ներկրումը դիտարկում է ռուսական ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու միջոց։

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության մասին կարող է պատմել առաջին ձեռքից: 42-ամյա լրագրողը միջազգային համբավ ստացավ, երբ  2015-ին բանտարկվեց հարկերից խուսափելու և իշխանությունը չարաշահելու մեղադրանքով:

Գերագույն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, ինչից հետո անցնում է փորձաշրջան: Սա նշանակում է, որ չի կարող հեռանալ երկրից:

Դրա պատճառով նա չի կարողացել ընդունել Լիտվայում աշխատանքի հրավերը,  մասնակցել Շվեդիայում իր պարգևատրման արարողությանը և այցելել մորն Անկարայի հիվանդանոցում: Նրա ակտիվները սառեցվել են կառավարության կողմից՝ հարկերի վճարման համար:

Իսմայիլովան ասում է, որ ինքը ենթարկվում է իշխանության ոտնձգություններին իր լրագրողական գործունեության պատճառով: Նրա կոռուպցիոն հետաքննությունները բացահայտել են Ալիևների ընտանիքի ապօրինի ֆինանսական գործարքները:

Այնուամենայնիվ, Իսմայիլովան շարունակում է հետաքննել կոռուպցիան Ադրբեջանում` OCCRP- միջոցով: Դա միշարք շահույթ չհետապնդող կազմակերպություններ և աշխարհի խոշոր լրատվական կազմակերպությունների համատեղ նախագիծն է:

Նա նաև գրում է Ադրբեջանում քաղաքական ձերբակալությունների և բանտերի մասին:  Իշխանությունների թիրախում են ոչ միայն լրագրողները, այլև քաղաքական ակտիվիստներիը և իրավապաշտպանները, փաստանները:

Իսմայիլովան աշխատել է «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների համար,         որոնց Բաքվի բյուրոները փակվել են 2014 թվականին: Այդ ժամանակ էլ սկսվեց հարկերից խուսափելու մեղադրանքով հետաքննությունը:

«Այս պահին իմ իրավական խնդիրն այն է, որ կառավարությունը հայտարարել է, թե պետք է հարկ վճարեմ«Ազատություն» ռադիոկայանից: Դա անհեթեթ է», – ասում է նա: «Ազատություն ռադիոկայանը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և չպետք է հարկեր վճարեր, սակայն կառավարությունը պահանջում է»:

«Ազատություն» ռադիոկայանը մասնակցում է նրա պաշտպանությանը, բայց Իսմայիլովան ասում է՝արձագանքը շատ դանդաղ ու բյուրոկրատական է, որպեսզի իրեն օգնի: Իսկ հարկերից խուսափելը միակ պատճառը չէ, որ արգելափակում է նրա աշխատանքը:

«Կառավարությունը ասում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում ես չեմ ունեցել միջազգային հավատարմագրում արտասահմանյան ԶԼՄ-ներում աշխատելու համար, հետևաբար գումար եմ վաստակել անօրինական ճանապարհով»:

 

Նրա այսօրվա նաև երիտասարդ լրագրողներին ուսուցանում է հետաքննական լրագրություն, բայց ոչ համալսարաններում:

«Ինձ արգելված է մտնել լսարաններ», – ասում է նա: Աշխատում է ոչ կառավարական կազմակերպությունների, հետաքննական լրագրությամբ հետաքրքրված երիտասարդ լրագրողների հետ:

Human Rights Watch-ը նշում է, որ «Ադրբեջանում անկախ ակտիվիզմի, քննադատական լրագրության ևընդդիմության քաղաքական գործունեության հնարավորությունները հավասարեցված են գրեթե զրոյի»: Մամուլիազատության ինդեքսում 183 երկրների մեջ 2019-ին Ադրբեջանում զբաղեցնում է 166-րդ հորիզոնականը:

Իսմայիլովան ասում է, որ երկրում ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ կան, որոնց արգելվածէ երկրից հեռանալ:Կա նաև հինգ լրագրող բանտարկյալ:Իսմայիլովան ասում է, որ չի ուզում հեռանալ Ադրբեջանից:

«Ես չեմ ուզում հեռանալ: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց … զգում եմ, որ սա ոչ միայն հայրենիք է, այլև բանտ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment