SOCAR-ի հետ խնդիրը
Հոդվածի առանցքում
- Էներգետիկայի նախարար Կոնրադ Միցցին ասել է, որ Enemalta ընկերության խորհրդատվական հանձնաժողովի հետ նախարարության կապերը սահմանափակվում են մատակարարումների մեծացման և SOCAR-ին որպես հնարավորություն դիտարկելու հարցերով:
- Վարչապետը արդարացրել է այս քայլը` նշելով, որ կառավարությունը պաշտպանում է ընտանիքների և գործարարների շահերը: Չնայած կառավարությունը վերջին հաշվով կորուստներ է կրում այս սահմանափակող համաձայնությունից, այն կարող է դիտարկվել (ըստ գլխավոր աուդիտորի) որպես անցած տարվա վերջին քառորդի նավթի գների աննախադեպ իջեցման հնարավորություն:
- Խնդիրն այն է, որ նախարարն անմիջականորեն ներգրավված է SOCAR-ի մատակարարման համակարգի մեջ, այս ընկերությունը ElectroGas կոնսորցիումի մի մասի բաժնետերն է, որը առաջիկա 18 տարիներին բնական գազ է մատակարարելու Մալթային:
- Պետք է նշել, որ այս գործով գլխավոր աուդիտորը հայտնաբերել է թերություններ գնումների հանձնաժողովի վերջնական հաստատման և SOCAR-ին ներկայացրած պատվերի փաստաթղթերի մեջ: Բայց ֆինանսական արագ օգուտներից այն կողմ` աշխարհաքաղաքական համատեքստում խնդիրը ոչ ոք չի դիտարկել:
- Ադրբեջանը այնքան էլ կայուն ժողովրդավարություն չունի, այն ավազակապետություն է, որտեղ նախագահի 12-ամյա որդին բազմամիլիոնանոց կարողություն է ծախսում չարաճճիությունների վրա` գնելով Դուբայի շքեղ առանձնատները:
- Ադրբեջանը պատկանում է ռեպրեսիվ կառավարությունների շարքին, որը բանտարկում է այլախոհներին, ինչպես լրագրող Խադիջա Իսմայիլովային, որը բացահայտել էր երկրում տիրող կոռուպցիան: Transparency International-ի կոռուպցիոն ինդեքսի տվյալով, Ադրբեջանը 175 երկրների շարքում 126-րդ տեղում է` 100 միավորից հավաքելով ընդամենը 29:
- Խնդրահարույցն այն է, որ մատակարարման հարցը ներառված չէ հանրային քննարկումների համակարգում, որոնք պատշաճ և թափանցիկ գրանցվում ու գնահատվում են: SOCAR-ի կամքից կախվածությունը Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասն է:
Ուշադրությանն արժանի
Կառավարության արդարացումը, թե այն խնդրել է Enemalta-ին դիտարկել SOCAR-ի կողմից նավթի գների 2 ցենտով թանկացումից հրաժարվելու հարցը, ավելի շատ հարցեր է առաջացնում մեծ և ոչ թափանցիկ կազմակերպությունից Մալթայի կախվածության մասին
Էներգետիկայի նախարար Կոնրադ Միցցին ասել է, որ Enemalta ընկերության խորհրդատվական հանձնաժողովի հետ նախարարության կապերը սահմանափակվում են մատակարարումների մեծացման և SOCAR-ին որպես հնարավորություն դիտարկելու հարցերով. «Ես գիտեմ մարդկանց, որոնք աշխատում են SOCAR-ում, սա մի ուղղություն է, որը ես Enemalta-ին խնդրել եմ ուսումնասիրել»:
Վարչապետը արդարացրել է այս քայլը` նշելով, որ կառավարությունը պաշտպանում է ընտանիքների և գործարարների շահերը: Չնայած կառավարությունը վերջին հաշվով կորուստներ է կրում այս սահմանափակող համաձայնությունից, այն կարող է դիտարկվել (ըստ գլխավոր աուդիտորի) որպես անցած տարվա վերջին քառորդի նավթի գների աննախադեպ իջեցման հնարավորություն: Այս իմաստով ոչ ոք ուղղակիորեն չի կարող պնդել, որ մալթացի սպառողների կողմից նավթի համար վճարած թանկ գինը կապված է SOCAR-ի հետ երկարաժամկետ համաձայնության հետ:
Միցցին և Մուսկատը խոսում են ժողովրդական լեզվով, չնայած արտաքին հարաբերությունների բնույթը ցանկացած առաջարկության միջոցով ֆինանսական օգուտներ քաղելն է: Բայց վարվելով այդպես` նրանք ցուցադրում են պաթոլոգիկ զզվանք լավ կառավարման նկատմամբ, նույն նողկանքը նրանք ցույց են տալիս, երբ ձևացնում են, թե ոչ մի խնդիր չկա Միցցիի կնոջը Մալթայի ձեռնարկատիրական հատուկ ներկայացուցիչ նշանակելու մեջ:
Խնդիրն այն է, որ նախարարն անմիջականորեն ներգրավված է SOCAR-ի մատակարարման համակարգի մեջ, այս ընկերությունը ElectroGas կոնսորցիումի մի մասի բաժնետերն է, որը առաջիկա 18 տարիներին բնական գազ է մատակարարելու Մալթային:
Հիշեցնենք, որ LNG պայմանագիրը կքնվել է առանց մրցույթի: Չնայած Եվրահանձնաժողովի հավանությանը, ընտրության հարցում վերջնական որոշման իրավունքը կառավարությանն էր:
SOCAR-ի հետ ստորագրած երկարաժամկետ գործարքը հաստատել է այս կախվածությունը և ստեղծել է տպավորություն, որ Մալթայի հարաբերությունները SOCAR-ի հետ Մալթա-Ադրբեջան քաղաքական ավելի լայն հարաբերությունների մասն է, որը բյուրեղացվել է դեկտեմբերին Բաքվում Մուսկատի ստորագրած և չհրապարակված պայմանագրով:
Թվում է` մենք դանդաղ շարժվում ենք դեպի կոռումպացված և մրցութային իմաստով փչացած համակարգ, որը նախկին կառավարության նախարարներին միջամտության հնարավորություն է թողնում: Այստեղ գործում է «ոչ գնումներին» համակարգը, որտեղ SOCAR-ը միաժամանակ տնօրինում է ինչպես մեր էներգետիկ մատակարարումները, այնպես էլ մեր էներգիան:
Նախորդ կառավարության հիմնական մեղքը այս կանոնների նկատմամբ ոչ հրապարակավ արհամարհանքն ու դրանց շրջանցումն էր, բայց գործող կառավարությունը հեռանում է դրանցից` լինելով այդ կանոնների մասը (շտապելով գործն ավարտին հասցնել) և հեռանում է իր պատասխանատվությունից` անընդհատ հիշեցնելով, թե ազգայնականները նախկինում ինչեր են գործել:
Պետք է նշել, որ այս գործով գլխավոր աուդիտորը հայտնաբերել է թերություններ գնումների հանձնաժողովի վերջնական հաստատման և SOCAR-ին ներկայացրած պատվերի փաստաթղթերի մեջ: Բայց ֆինանսական արագ օգուտներից այն կողմ` աշխարհաքաղաքական համատեքստում խնդիրը ոչ ոք չի դիտարկել:
Ադրբեջանը այնքան էլ կայուն ժողովրդավարություն չունի, այն ավազակապետություն է, որտեղ նախագահի 12-ամյա որդին բազմամիլիոնանոց կարողություն է ծախսում չարաճճիությունների վրա` գնելով Դուբայի շքեղ առանձնատները: Ադրբեջանը տեղակայված է չափազանց անկայուն տարածաշրջանում, որտեղ այդ երկիրը գազի և նավթի գլխավոր արտահանողի հավակնություններով բախվել է Ռուսաստանի գերիշխող ամբիցիաներին:
Չնայած մրցակցությանը, այս երկրի քաղաքական գոյությունը կախված է Պուտինի ռեժիմից, որից Ադրբեջանը զենք է ստանում: Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքի լծակներ ունի նաև Լեռնային Ղարաբաղի հարցում` աջակցելով Հայաստանին: SOCAR-ը նաև «ոչթափանցիկության» օրինակ է: Global Witness հասարակական կազմակերպությունը վերջերս բացահայտել է ընկերության սեփականության անթափանցիկությունը, ինչը ներառել է մասնավոր առասպելական բիզնեսներ:
SOCAR-ը հերքել է այս մեղադրանքները և նույնիսկ ստեղծել իր սեփական կայքը բացահայտումները հերքելու համար: Ադրբեջանը պատկանում է ռեպրեսիվ կառավարությունների շարքին, որը բանտարկում է այլախոհներին, ինչպես լրագրող Խադիջա Իսմայիլովային, որը բացահայտել էր երկրում տիրող կոռուպցիան: Transparency International-ի կոռուպցիոն ինդեքսի տվյալով, Ադրբեջանը 175 երկրների շարքում 126-րդ տեղում է` 100 միավորից հավաքելով ընդամենը 29:
Ոմանք կարծում են, որ SOCAR-ը շատ չի տարբերվում նավթային մյուս ընկերություններից: Նույնիսկ վաղուց հիմնադրված արևմտյան ընկերությունները, ինչպես BP-ն կամ Shell-ը, ներգրավված են եղել ոչ թափանցիկ գործողություններում և թաքցրել են իրենց գործարքները «երրորդ աշխարհի» երկրներում: BP-ն ինքնին SOCAR-ի գործընկերն է:
SOCAR-ը ձգտում է ինքն իրեն ներկայացնել որպես մասնավոր ընկերություն` Global Witness-ին ասելով, թե ընկերությունը «կոմերցիոն է, ոչ թե քաղաքական»` օգտագործելով այս փաստարկը Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր ցուցանիշների և քաղաքացիական հասարակության հետ կառավարության հարգալից վերաբերմունքի բացակայության պատճառով քննադատությունն իրենից շեղելու համար:
Բայց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բիզնեսի և մարդու իրավունքների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը ստիպել SOCAR-ին հաշվետու լինել երկրի խորհրդարանի առաջ:
Ադրբեջանը կարող է ավելի վատը չէ, քան նավթի և գազի այլ մատակարարները, ինչպես Սաուդյան Արաբիան և Կատարը: Խնդրահարույցն այն է, որ մատակարարման հարցը ներառված չէ հանրային քննարկումների համակարգում, որոնք պատշաճ և թափանցիկ գրանցվում ու գնահատվում են: SOCAR-ի կամքից կախվածությունը Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասն է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ