Ադրբեջանում 10 միլիոներորդ բնակչին անվանել են Մեհրիբան՝ ի պատիվ առաջին տիկնոջ

Ադրբեջանում 10 միլիոներորդ բնակչին անվանել են Մեհրիբան՝ ի պատիվ առաջին տիկնոջ

Հոդվածի առանցքում

  • 10 միլիոներորդ երեխան հայտարարված փոքրիկը ծնվել է ապրիլի 6-ին, Բաքվում՝ ԼՂ-ից տեղահանվածների ընտանիքում: Սա էլ բավական չէր, նրան անվանեցին Մեհրիբան՝ Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պատվին: Ադրբեջանի 9 միլիոներորդ բնակչին, որը ծնվել էր 2010-ին անվանել էին Իլհամ՝ նախագահի պատվին: 8 միլիոներորդ բնակիչը ծնվել էր 1999-ին, անունը՝ Հեյդար՝ նախագահի հոր պատվին:

Ուշադրությանն արժանի


Ադրբեջանի բնակչությունը պաշտոնապես հասավ 10 միլիոնի՝ Բաքվում աղջիկ երեխայի ծնունդով, հաղորդում են կառավարամետ լրատվականները: Սակայն անկախ հետազոտողները ենթադրում են, որ այդ երկրի բնակչությունը իրական  թիվը կարող է զգալիորեն փոքր լինել:

10 միլիոներորդ երեխան հայտարարված փոքրիկը ծնվել է ապրիլի 6-ին, Բաքվում՝ ԼՂ-ից տեղահանվածների ընտանիքում: Սա էլ բավական չէր, նրան անվանեցին Մեհրիբան՝ Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պատվին: Ադրբեջանի 9 միլիոներորդ բնակչին, որը ծնվել էր 2010-ին անվանել էին Իլհամ՝ նախագահի պատվին: 8 միլիոներորդ բնակիչը ծնվել էր 1999-ին, անունը՝ Հեյդար՝ նախագահի հոր պատվին:

Ինչպես ենթադրում են բոլորը, Ադրբեջանի բնակչության աճը խորապես քաղաքականացված է, քանի որ ժողովրդագրությունը Կովկասում զգայուն հարց է: Ադրբեջանի հակառակորդ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է արտագաղթի պատճառով: Այս փաստն Ադրբեջանի լրատվամիջոցները պարբերաբար շահարկում են:

Հայաստանն ընդունում է այդ խնդիրը և կառավարությունները ձգտում են կարգավորել այն: Մարտի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահում էր կառավարության նիստը, որի օրակարգում երկրի ժողովրդագրական պատկերը բարելավելու հարցն էր:

Երկու դեպքում էլ պաշտոնական թվերը հավանաբար զգալիորեն գերազանցում են իրական բնակչության թվին: Իրական թիվը որոշել դժվար է, մասնավորապես, երկու երկրներում արտագաղթի բարձր տեմպի պատճառով: Վերլուծաբան Թորգուլ Վելիևը դիտարկել է բնակչության անուղղակի ինդիկատորները՝ ընտրողների ցուցակներից մինչև էլեկտրաէներգիայի սպառողներ և հացի արտադրության ծավալներ ու որոշել է, որ Ադրբեջանի բնակչությունը, հավանաբար, մոտ յոթ միլիոն է, Հայաստանինը՝ պաշտոնապես հայտարարված երեք միլիոնի փոխարեն 2,5 միլիոն: Հրանտ Միքայելյանը մոտավորապես նույն եզրակացություններն է արել:

Նման մեթոդներ օգտագործելով Վելիևը և այլ վերլուծաբաններ պարզել են, որ, հավանաբար, Բաքվի բնակչության թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարվում է՝ ավելի քան 3.2 միլիոն պաշտոնական վիճակագրության 2.3 միլիոնի փոխարեն: Շատ ադրբեջանցիներ տեղափոխվում են մայրաքաղաք` ավելի մեծ տնտեսական հնարավորությունների համար, մինչդեռ պաշտոնապես գրանցված են իրենց նախկին տներում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment