ԼՂ հակամարտություն. Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանը զգուշացնում է վտանգավոր էսկալացիայի մասին
Հոդվածի առանցքում
- Հայաստանը և Ադրբեջանը հակամարտության մեջ են արդեն երեք տասնամյակ, բայց որոշ պաշտոնյաներ ասում են, որ հիմա այս հակամարտությունը վտանգավոր կետի է հասել՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներով և զոհերով: «Դա չկարգավորված հակամարտություն է և շարունակում է վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ստատուս քվոն կայուն չէ: Մենք չունենք խաղաղապահներ: Հակամարտող կողմերի զինվորները կանգնած են իրար առաջ և որոշ հատվածներում նրանց միջև հեռավորությունը 100 մ է»,- Fox News-ին ասել է Վաշինգտոնում ԱՄՆ դեսպան Էլին Սուլեյմանովը:
Ուշադրությանն արժանի
Հայաստանը և Ադրբեջանը հակամարտության մեջ են արդեն երեք տասնամյակ, բայց որոշ պաշտոնյաներ ասում են, որ հիմա այս հակամարտությունը վտանգավոր կետի է հասել՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներով և զոհերով:
«Դա չկարգավորված հակամարտություն է և շարունակում է վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ստատուս քվոն կայուն չէ: Մենք չունենք խաղաղապահներ: Հակամարտող կողմերի զինվորները կանգնած են իրար առաջ և որոշ հատվածներում նրանց միջև հեռավորությունը 100 մ է»,- Fox News-ին ասել է Վաշինգտոնում ԱՄՆ դեսպան Էլին Սուլեյմանովը:
«Այնտեղ մշտապես մասշտաբային էսկալացիայի հնարավորություն կա: Կողմերն ունեն բավականաչափ զենքեր և իրավիճակը կարող է սրվել ցանկացած պահի: Մենք իրականում ունենք վտանգավոր իրավիճակ, որտեղ ամեն ինչ կարող է անվերահսկելի դառնալ»,- ասել է Սուլեյմանովը:
1994-ին հակամարտության ամենաթեժ փուլում սպանվեց 30000 մարդ, փախստական դարձավ ավելի քան մեկ միլիոնը, ինչից հետո ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը:
Բայց հիմա հրադադարը խախտվում է ամեն օր, երբեմն գործի են անցնում դիպուկահարները: Սուլեյմանովի խոսքով, ամսվա մեջ մոտ մեկ անգամ դիպուկահար կրակին փոխարինում են ականանետները:
Հակամարտող երկու կողմերն էլ զարգացրել են իրենց ռազմական կարողությունները:
Թեև առաջնորդները հանդիպում են Վիեննայում՝ խաղաղ բանակցելու, ակնկալիքները, որ առաջիկայում կարգավորում կլինի, համեստ են:
«Մարդիկ այսօր ապրում են այս կոնֆլիկտի մթնոլորտում: Մարդիկ ուզում են խաղաղություն տեսնել, միմյանց հետ ամուսնանալ: Մարդիկ ուզում են բուժվել այս ամենից», – ասել է Սուլեյմանովը:
Հայաստանի հյուպատոսությունը չի պատասխանել այս հայտարարությունները մեկնաբանելու առաջարկին:
Սուլեյմանովը Fox News-ի հետ խոսել է AIPAC կոնֆերանսում իր ելույթից հետո, որում ընդգծել էր, որ Ադրբեջանը միակ մուսուլման երկիրն է, որը մասնակցում է Իսրայելի կազմակերպած ամենամյա այդ միջոցառմանը:
«Մեր մուսուլման լինելը չի նշանակում, թե մենք Իսրայելի դեմ ենք, հակառակը, մենք ունենք ամուր հարաբերություններ: Մեր շատ քայլեր են քննադատվում, բայց դա կարևոր չէ», – ասել է նա՝ պատասխանելով միջոցառմանն ադրբեջանական կողմի մասնակցության շուրջ հնչած քննադատություններին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ