Եվրոպայի լիգայի եզրափակչին ընդառաջ Ադրբեջանը չեղարկել է վիզայի համար խտրական պահանջները 

Եվրոպայի լիգայի եզրափակչին ընդառաջ Ադրբեջանը չեղարկել է վիզայի համար խտրական պահանջները 

Հոդվածի առանցքում

  • Ադրեջանը հրաժարվել է իր խտրական ծրագրից, որով Եվրոպայի լիգայի եզրափակիչը դիտելու համար ճամփորդող երկրպագուները պետք է հաստատեին, որ ՄԻԱՎ վարակակիր չեն, ու նաև հեպատիտ չունեն:  ՈւԵՖԱ-ն և Football Supporters Europe-ն ճնշում գործադրեցին հետխորհրդային այս երկրի վրա, որպեսզի Բաքուն հրաժարվի վիզա տրամադրելու համար այդ պահանջից, քանի որ Բաքվի 68.700 տեղանոց ազգային մարզադաշտը հյուրընկալելու է եզրափակիչ խաղը, որին հնարավոր է մասնակցեն Չելսին և Արսենալը:

Ուշադրությանն արժանի

 

Ադրեջանը հրաժարվել է իր խտրական ծրագրից, որով Եվրոպայի լիգայի եզրափակիչը դիտելու համար ճամփորդող երկրպագուները պետք է հաստատեին, որ ՄԻԱՎ վարակակիր չեն, ու նաև հեպատիտ չունեն:

ՈւԵՖԱ-ն և Football Supporters Europe-ն ճնշում գործադրեցին հետխորհրդային այս երկրի վրա, որպեսզի Բաքուն հրաժարվի վիզա տրամադրելու համար այդ պահանջից, քանի որ Բաքվի 68.700 տեղանոց ազգային մարզադաշտը հյուրընկալելու է եզրափակիչ խաղը, որին հնարավոր է մասնակցեն Չելսին և Արսենալը:

FSE-ն հայտարարել է, որ մի քանի մտահոգություններ է բարձրացրել, ներառյալ մարդու իրավունքների, տոմսերի և վիզաների տրամադրման հարցերը: Վիզայի հարցը մասնավորապես մտահոգիչ էր, քանի որ դրա պատճառով ՄԻԱՎ կամ հեպատիտ ունեցող երկրպագուներիը չէին կարող մեկնել Ադրբեջան: FSE-ն հայտարարել է, որ ըստ ՄԱԿ-ի համապատասխան կանոնակարգի սա խախտում է ՄԻԱՎ կամ հեպատիտ ունեցող մարդկանց պաշտպանվածության իրավունքը:

Երկուշաբթի ՈՒԵՖԱ-ն ողջունել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը պատրաստ է չեղարկել մայիսի 29-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք խաղին ընդառաջ էլոկտրոնային վիզա ստանալու համար անհրաժեշտ այդ պահանջը:

Սակայն Արսենալի երկրպագու Մեթը, որը հրաժարվեց ներկայացնել իր լրիվ անունը, ասել է, որ 1978-ից ի վեր առաջին անգամ բաց է թողնելու իր ակումբի եզրափակիչը այդ պահանջի պատճառով:

Նա ասել է, որ վիզայի հարցում այս փոփոխությունը չափազանց ուշացած է և թվիթերում գրել է. «Բախտս բերել էր և ՈւԵՖԱ-ի վիճակախաղի տոմս ձեռք բերելու հնարավորություն ունեի, սակայն չգնեցի վիզայի խտրական պահանջների պատճառով: Նույնիսկ եթե Արսենալը եզրափակիչ դուրս գա, ես չեմ գնա Բաքու: 1978-ից ի վեր առաջին անգամ  բաց եմ թողնելու իմ թիմի մասնակցությամբ եզրափակիչը:

Վիզայի շուրջ խնդիրներն առաջին անգամ բարձրացվել են փետրվարին: «FSE-ն այդ պահանջների մասին տեղեկացրել է ՈւԵՖԱ-ին», – ասել է FSA- ն: Նրանք հարցը բավական լուրջ են համարել և Ադրբեջանի իշխանությունները համապատասխան քայլեր են ձեռնարկել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 9-ին հրամանագիր է ստորագրել ՄԻԱՎ-ի մասին պահանջը հեռացնելով էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու գործընթացից:

«Մենք պետք է նշենք, սակայն, որ հռչակագիրը հեռացվել է միայն պաշտոնական կայքերում, որոշ երրորդ կողմերը դեռ պահպանել են այդ պահանջն իրենց կայքերում: Այսպիսով, մենք խորհուրդ ենք տալիս, որ երկրպագուները Ադրբեջան մեկնելու համար վիզա ստանալու հարցով դիմեն միայն պաշտոնական հասցեներով: «FSE-ն գնահատում է ՈՒԵՖԱ-ի արագ արձագանքը և գոհ է, որ բոլոր երկրպագուները կկարողանան մուտք գործել երկիր, անկախ իրենց առողջական վիճակից»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment