Ռուսաստանը ծրագրում է Ադրբեջանի տարածքով  երկաթգծով կապվել Իրանի հետ 

Ռուսաստանը ծրագրում է Ադրբեջանի տարածքով  երկաթգծով կապվել Իրանի հետ 

Հոդվածի առանցքում

  • Պետական Երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է երկաթգիծ անցկացնել Իրան Ադրբեջանի միջով:
  • Երկաթուղու կառուցման միջկառավարական համաձայնագիրը կկնքվի հաջորդ տարվա հուլիսին:
  • Ռուսական ընկերությունը նշում է, որ ֆինանսավորելու է ծրագրի ծախսը:
  • Հարավային Կովկասում երկաթուղային ցանց կառուցելու Մոսկվայի շահագրգռվածությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանով և Իրանի հետ նրա անկայուն հարաբերություններով:
  • Ռուսաստանը ծրագրում է վերագործարկել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան երկաթգիծը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի Պետական Երկաթուղային ընկերությունը շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է երկաթգիծ անցկացնել Ռուսաստանից Իրան Ադրբեջանի միջով: Ակնկալվում է, որ երկաթուղու կառուցման միջկառավարական համաձայնագիրը կկնքվի հաջորդ տարվա հուլիսին: Ռուսական ընկերությունը նշում է, որ ֆինանսավորելու է ծրագրի ծախսերը: Ադրբեջանը երկու պետություններին էլ չվստահելու իր պատճառներն ունի, սակայն առայժմ ծրագրի վերաբերյալ դրական է տրամադրված:

Առայժմ, սակայն, ոչ ոք չի շտապում: Նաև ոչ հեռավոր ապագայում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագիրը՝ դեպի Թուրքիա Վրաստանի միջոցով, որը խոստանում է տեղափոխել տարեկան 5 միլիոն տոննա բեռ և մեկ միլիոն մարդ: Ծրագիրը նախատեսվում է սկսել 2015 թ.:

Թե Ադրբեջանն ինչպե՞ս է համադրելու Արևմտյան և Արևելյան երկաթուղային ծրագրեը, առայժմ պարզ չէ: Գաղափարը, հավանաբար, Արևմուտքի կողմից, որի հետ Բաքուն հարաբերական նորմալ հարաբերություններ ունի,  հավանության չի արժանանա. երբ խնդիրը վերաբերում է էներգետիկային և Աֆղանստանում ՆԱՏՕ-ին օժանդակելուն, հարաբերությունները բարեկամական են, իսկ երբ խոսքը վերաբերվում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը, հարաբերությունները սառն են: Նշված վերջին գործոնը որոշակի առումով մղում է Ադրբեջանին՝ ուսումնասիրելու Ռուսաստանի և Իրանի հետ իր պոտենցիալ հնարավորությունները, և վերաբերմունքն արտահայտում է երկաթգծի միջոցով:

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ով նոյեմբերի 16-17-ին Թեհրանում էր, չի թաքցնում, որ ծրագիրը հակահարված է Արևմուտքին: «Այս պատժամիջոցները մենք դիտարկում ենք որպես տնտեսական և քաղաքական ճնշման ակնհայտ գործիք: Գործիք, որը ոչ մի ընդհանուր բան չունի միջազգային իրավական նորմերի և Առևտրի Համաշխարհային կազմակերպության նորմերի հետ», – ասել է Նարիշկինը իր իրանցի գործընկեր Ալի Լարիջանիի հետ բանակցություններից հետո:

Առայժմ ԵԱՀԿ  զենքի էմբարգոն այն հիմնական խոչընդոտն է, որի հետ բախվում է Ադրբեջանը: Սակայն սեպտեմբերին Եվրոպական Պառլամենտը առաջարկեց Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել, եթե այդ երկրում մարդու իրավունքների վիճակը չբարելավվի: Սակայն առայժմ ոչինչ չի վկայում այդ միջոցների հնարավոր կիրառման մասին: Սակայն Ադրբեջանի համար այդքան կարևոր էներգիայի և տրանսպորտի խնդիրները ևս կարևոր դեր են խաղում երկաթուղային պակտի կնքման գործում:

Ռուս և իրանցի պաշտոնյաները խոստացել են համագործակցել՝ նավթի համաշխարհային շուկայում նվազման միտումը շտկելու համար, քննարկվել են նաև ցամաքային և ծովային տրանսպորտային ուղիների բարելավման ընդհանուր հնարավորությունները:

Երկու երկրների միջև բեռնափոխադրումները արագ զարգանում են, բացի երկաթգծայինից, և նոր երկաթուղին կվերացնի այդ բացը,- ոգևորությամբ նշել է Ռուսաստանի Տրասնպորտի պառլամենտական հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը:

Այստեղ կարևոր դեր կարող են ունենալ Ադրբեջանի՝ Իրանի հետ երբեմն ոչ բարեկամական հարաբերությունները, սակայն վերջերս Բաքուն կարծես ջանքեր է գործադրում՝ անցյալում թողնելու փոխադարձ հակասությունները, Իսրայելի հետ կապված անհամաձայնություններն ու Արևմուտքի հետ Ադրբեջանի կապերը: Որպես հարաբերություններում «ձնհալի» վկայություն, Իրանը նույնիսկ Ադրբեջանին առաջարկել է համատեղ ավտոմեքենաներ արտադրել:

Ադրբեջանա-իրանական հարաբերություններում ջերմացումները երբեք երկար չեն տևել, բայց առայժմ, կարծես թե ոչ ոք այդ մասին չի մտածում: Սակայն Հարավային Կովկասում երկաթուղային ցանց կառուցելու Մոսկվայի շահագրգռվածությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանով և Իրանի հետ նրա անկայուն հարաբերություններով:

Վրաստանը տարածաշրջանի երկաթուղային քաղաքականության կարևոր օղակներից մեկն է: Ռուսաստանը և նրա սերտ տնտեսական դաշնակից Հայաստանը ծրագրում են վերականգնել Խորհրդային դարաշրջանի երկաթգծային ուղիները Վրաստանի և նրանից անջատված Աբխազիայի միջով: Բոլոր կողմերն էլ վերջերս արտահայտել են իրենց շահագրգռվածությունը՝ այդ ուղիների վերականգման վերաբերյալ, բացառությամբ Թբիլիսիի, որը չի ցանկանում աբխազական անջատողականներին զիջել իր կարևոր տնտեսական հաղթաթուղթը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment