Արդեն մեկ շաբաթ ուղղաթիռի խոցման պատճառով հայերը բողոքում են Ադրբեջանի «անպատժելիության» դեմ

Արդեն մեկ շաբաթ ուղղաթիռի խոցման պատճառով հայերը բողոքում են Ադրբեջանի «անպատժելիության» դեմ

Հոդվածի առանցքում

  • Կասպրչիկը ծրագրված մշտադիտարկում անցկացնելու առաքելությամբ նոյեմբերի 18-ին այցելել է շփման գիծ, պարզվել է, որ նա դեպքի վայր չի գնացել:
  • ՀԱՊԿ-ի մեկնաբանությունը, որը (չնայած շատ նուրբ) ավելի շատ քննադատել է Ադրբեջանին, քան Հայաստանին:
  • Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարդկային զոհերը Ադրբեջանին ռուսական զենք ուղարկելու հետևանք են:

Ուշադրությանն արժանի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այցելել է Ղարաբաղի դե ֆակտո մայրաքաղաք Ստեփանակերտ նոյեմբերի 17-ին: Կասպրշիկը, թվում է, չի տվել որևէ հրապարակային մեկնաբանություն, բայց հայ պաշտոնյաները օգտագործել են նրա այցը որպես առիթ` բողոքելու նրանից, ինչ իրենք անվանում են միջազգային լռություն և որը ընկալում են որպես Ադրբեջանի «անպատժելիություն»:

Կասպրչիկի այցն ինքնին վերածվել է մեկ այլ հակասության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայ պաշտոնյաները նշել են, որ նա կայցելի ուղղաթիռի խոցման վայր, բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է` դա համարելով «հայկական կողմի մեկ այլ սուտ և խաբեբայություն»: Եվ իրոք, երբ Կասպրչիկը ծրագրված մշտադիտարկում անցկացնելու առաքելությամբ նոյեմբերի 18-ին այցելել է շփման գիծ, պարզվել է, որ նա դեպքի վայր չի գնացել:

Այդ տեղանքը հայկական ուժերի համար փակ է ուղղաթիռի կործանման պահից` նոյեմբերի 12-ից: Դեռ չի էլ հստակեցվել, թե արդյոք անձնակազմի երեք անդամները զոհվել են: Ավելին, կա անգամ հակասական տեսակետ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Բաքվի դիրքորոշումն այն է, որ ուղղաթիռը հատել է շփման գիծը և պատրաստվել է հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա: Կա նաև Երևանի և Ստեփանակերտի տեսակետը, ըստ որի ուղղաթիռը գտնվել է ղարաբաղյան կողմում և զինված չի եղել:

Միջազգային արձագանքների թվում եղել է Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ-ի մեկնաբանությունը, որը (չնայած շատ նուրբ) ավելի շատ քննադատել է Ադրբեջանին, քան Հայաստանին: Ամեն դեպքում, միջադեպը բորբոքել է լարվածություն և Հայաստանում անհանգստություն է առաջացրել` կապված հանգամանքի հետ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության դե ֆակտո նախարար Մովսես Հակոբյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք վստահ են` ուղղաթիռը խոցել է ռուսական «Ստրելա» զենիթային հրթիռը: Սա զարմանալի չէ, օդային պաշտպանության Ադրբեջանի գրեթե բոլոր համակարգերը ռուսական են: Բայց, ամեն դեպքում, դա անհարմար փաստ է հայկական կողմի համար: Մովսես Հակոբյանն ասել է.

«Մեր դիտարկումը և Ադրբեջանի տված տվյալները խոսում են այն մասին, որ ուղղաթիռը խոցվել է «Ստրելա» տեսակի զենիթահրթիռային կայանից։ Դա ռուսական ինքնակառավարվող հրթիռներ են»` ավելացնելով, որ չկա որևէ համաձայնություն, որը Ռուսաստանին պետք է արգելի զենք վաճառել որևէ երկրի. «Ռուսաստանը հաշվետու չէ Հայաստանին, թե ում է վաճառում իր զենքը: Իհարկե դա շատ վատ է. ամեն ինչից զատ, մենք դաշնակիցներ են, մենք ռազմավարական գործընկերներ ենք, և ես կարծում եմ, որ Ռուսաստանը` հետևելով իր տնտեսական շահերին, պետք է հաշվի առնի մեր շահերը, ինչը տեղի չի ունենում».

Ադրբեջանը թվում է հաշվարկել է միջադեպի պառակտողականությունը: Սա շատ հետաքրքիր միտք է Ամերիկա-ադրբեջանական առաջընթացի խթանման ֆոնդի վերլուծաբան Ալեքսեյ Սինիցինի հարցազրույցից:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը ներկայացրել է այդ կարծիքը ավելի լավ, քան մյուսները` նշելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարդկային զոհերը Ադրբեջանին ռուսական զենք ուղարկելու հետևանք են. «Եթե սոցիալական այս միտումը աճում է, իսկ այն կաճի, Հայաստանը կհանձնվի մադրիդյան սկզբունքների առջև…Եվ ուղղաթիռի հետ կապված այս պատմությունը Սարգսյանը (Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան) կարող է օգտագործել Եվրասիական Միություն մուտք գործելուց հետ քաշվելու և Մոսկվայի ու Արևմուտքի միջև կրկին սովորական բալանսավորում սկսելու համար»:

(Հարկ է նշել, որ հայերի շրջանում այս հարցի իրական սրությունը ստվերի տակ է հայտնվում աշխարհաքաղաքական բազմաթիվ վեկտորների խառնաշփոթի մեջ: Ամերիկա-ադրբեջանական զարգացման խթանման ֆոնդը, չնայած իր անվանը և Հյուսթոնում տեղակայված լինելու փաստին, թվում է` ավելի է խթանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերի զարգացումը: Մովսես Հակոբյանը ռուսական զենքի մասին խոսել է ամերիկյան կառավարության հովանավորությամբ գործող Ազատություն ռադիոկայանի հետ, որը մեծ եռանդով ընդունել է նոր Սառը պատերազմը և արդեն փորձել է միջադեպի համար մեղադրել Ռուսաստանին):

Ամեն դեպքում, այս ամենը նման է լռության փոթորկից առաջ, քանի որ մենք սպասում ենք` տեսնելու համար, թե արդյոք հայկական կողմը կպատասխանի, և եթե այո, ապա ինչպես:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment