Լեռնային Ղարաբաղ. Ուղղաթիռի խոցումը սպառնում է անկայուն զինադադարին
Հոդվածի առանցքում
- Հայկական ուղաթիռի խոցումը ամենավատ միջադեպն էր հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում:
- Խոցումը չունի որևէ ռազմական տրամաբանություն:
- Ուղղաթիռը խոցելով՝ Ադրբեջանը ուժի ցուցադրման նպատակ էր հետապնդում:
- Ադրբեջանական կողմը ավելի շատ է պատասխանատու զինադադարի խախտումների համար։
- Այս միջադեպերը ցույց են տալիս, թե վերջին 20 տարիների ընթացքում որքան շատ է ռազմականացել ԼՂ հրադադարի գիծը։
Ուշադրությանն արժանի
Հայկական ուղաթիռի խոցումը հրադադարի գծի վրա՝ ավելի հայտնի որպես շփման գիծ, որը բաժանում է հայկական և ադրբեջանական զինված ուժերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ամենավատ միջադեպն էր իր բնույթով հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը դադարեցրեց պատերազմը 1990-ականների սկզբին:
Երեք հայ սպանվեցին, իսկ ադրբեջանցի սպային, ով խոցեց ուղղաթիռը, տրվեց մեդալ խիզախության համար:
Դա շատ մտահոգիչ զարգացում է, որը հետևեց ամռանը լուրջ բախումների թվի աճին, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 20 զինվորներ երկու կողմերից:
Ադրբեջանցիները մեղադրում են հայերին՝ երկու ուղաթիռներ իրենց դիրքերի ուղղությամբ ուղարկելու մեջ: Հայերը պնդում են, որ ուղղաթիռը իրականացնում էր սովորական ուսումնական թռիչք և վտանգ չէր ներկայացնում:
Ադրբեջանական կողմի տրամադրած վիդեոն ցույց է տալիս, որ հրթիռը բաց է թողնվում և երկու ուղղաթիռներից մեկը բռնկվում է ադրբեջանցի զինվորների ոգևորված գոչերի ներքո:
Այս հարձակումը վրեժխնդրությու՞ն էր:
Այս հարձակումների մեջ չկա ռազմական տրամաբանություն: Տեղական հրամանատարը պատասխանատու է փոքր տեսակի զենքերի կրակի համար, իսկ ավելի ծանր տեսակի զենքերի կիրառումը ավելի բարձր քաղաքական վերնախավի որոշելիքն է:
Այս հարձակումները ամբողջությամբ ուժի ցուցադրման նպատակ են հետապնդում:
Ադրբեջանական կողմը, որը 1991-94թթ. պատերազմում պարտված կողմն է, ունի ավելի շատ պատճառներ զինադադարն անկայուն պահելու համար, որպեսզի հիշեցնի աշխարհին, որ գիծը անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով և այդ կողմից հետո ընկած տարածքները հայկական ռազմական վերահսկողության ներքո են:
Սակայն, չնայած ադրբեջանական կողմը հավանաբար ավելի շատ է պատասխանատու զինադադարի խախտումների համար, հայերը ևս սիրում են ցույց տալ իրենց ուժը:
Սա այն է, ինչ իրենք արեցին հուլիսի 31-ին, երբ լավ զինված ներխուժեցին ադրբեջանական դիրքեր, որի հետևանքով զոհվեցին շատ ադրբեջանցիներ:
Հնարավոր է, որ ուղաթիռի խոցումը լինի վրեժխնդրություն այդ օպերացիայի համար:
Նրանք, ովքեր ունեն լավ հիշողություն, կհիշեն պատերազմի ամենավիճահարույց դրվագներից մեկը, երբ 1991 թ. նոյեմբերին հայկական կողմը խոցեց ադրբեջանական ուղաթիռը այս միջադեպից ոչ հեռու ընկած տարածքում, որի մեջ էին պաշտոնյաներ և միջնորդներ:
«Ցավալի» պատասխան:
Կա լավ առիթ մտահոգվելու:
Այս միջադեպերը ցույց են տալիս, թե վերջին 20 տարիների ընթացքում որքան շատ է ռազմականացել Լեռնային Ղարաբաղի հրադադարի գիծը՝ ամենառազմականացված տարածքը Եվրոպայում:
Ուղղաթիռները, կործանիչներն ու անօդաչու սարքերը երկնքում են, իսկ գծի ետևում միևնույն ժամանակ տեղակայված է ծանր հրետանին: Գծի հետևում են գտնվում նաև մինչեւ 20,000 զինվորներ, ովքեր նստած են Առաջին համաշխարհային պատերազմի ոճի խրամատներում:
Ադրբեջանը, մասնավորապես, իր նավթագազային եկամուտներից հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում ՝ ծանր զենատեսակներ ձեռք բերելու համար:
Միևնույն ժամանակ, միջազգային ներկայությունը այստեղ այնքան է, որքան եղել է 1994 թ-ին: Ընդամենը վեց դիտորդներ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ) հետևում են հրադադարի ռեժիմին շուրջ 100 մղոն (160 կմ.) երկարություն ունեցող գծի վրա, որին գումարվում է նաև բավականին լարված միջազգային սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Երկու նախագահները՝ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը, վերջերս վերսկսել են դեմ առ դեմ բանակցությունները և շուրջ երեք անգամ հանդիպել օգոստոս ամսից ի վեր՝ ամենավերջինը Փարիզում երկու շաբաթ առաջ:
Դա լավ է երերուն բանակցային գործընթացի համար, սակայն միջնորդները հոռետես են առաջընթաց գրանցելու հույսի առումով՝ հատկապես հաշվի առնելով պատերազմը Ուկրաինայում, որը բաժանում է Ռուսաստանին՝ եռանախագահներից մեկին, Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից:
Բռնությունը հիշեցում է այն մասին, որ երկու բանակները մշտապես գտնվում են մեկ քայլ հեռու պատերազմից, և միայն իրենց սեփական հաշվարկներն են, թե որն է իրենց լավագույն շահը, ետ պահում իրենց պատերազմ սկսելուց:
Այժմ կա անմիջական վտանգ «դու ինձ ես քեզ» ոճի հակահարվածի, և հայկական կողմը արդեն սպառնացել է, որ ուղաթիռի խոցման պատասխանը լինելու է «ցավոտ»:
Հոդվածի բնօրինակն այստեղ։