Եվս մեկ հանդիպում «օդային» Էնդիի և նրա բռնակալ ընկեր Ալիևի միջև

Եվս մեկ հանդիպում «օդային» Էնդիի և նրա բռնակալ ընկեր Ալիևի միջև

Հոդվածի առանցքում

  • Արքայազն Էնդրյուն միջազգային քննադատության ենթարկվեց Ադրբեջան գաղտնի այցի համար:
  • Էնդրյուն Ադրբեջան այցի ընթացքում հայտնի է որպես «թանկագին հյուր»:
  • Այցի մանրամասների մասին տեղեկատվությունը Բրիտանական կառավարական աղբյուրից կորզել է ՊլատՖորմ քաղակտիվիստների խումբը:
  • Լրագրողները կասկածում են, որ թագուհու որդին կարող է բիզնես ունենալ նավթով հարուստ այս երկրում:
  • Արքայազն Էնդրյուն միակ բրիտանական բարձրաստիճան ներկայացուցիչը չէ, ով սերտ կապեր ունի Ալիևի ռեժիմի հետ:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջան գաղտնի այցի համար, որի նպատակը երկրի հակասական նախագահի հետ հանդիպումն էր, արքայազն Էնդրյուն միջազգային քննադատության ենթարկվեց: Միլիարդատեր բռնակալ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար, որը շարունակաբար մեղադրվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, թագուհու որդին մասնավոր օդանավով թռել էր Միացյալ թագավորությունից:

Պարզ է, որ արքայական ներկայացուցիչը պետք է մնամայրաքաղաք Բաքվում  մինչև շաբաթ, և նրա «մասնավոր» քառօրյա ուղևորության ընթացքում կկայանա առնվազն մեկ անձնական հանդիպում երկրի ղեկավարի հետ:

Էնդրյուն Ադրբեջան այցի ընթացքում հայտնի է որպես «թանկագին հյուր»:Նրա այցը արքայական պաշտոնական գործողումների ցանկում չի հրապարակվել, և անցյալ գիշեր Բուքինգհեմյան պալատը միայն ասել է. «Գործող կարգից ելնելով՝ մենք չենք հաստատում կամ մեկնաբանում արքայական ընտանիքի անդամների անձնական ճամփորդությունները»:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հարկատուները, բացի անվտանգության ապահովման համար ծախսերից, հարկադրված չեն լինի փակել զվարճանքների հաշիվները: Ճանապարհորդության մանրամասների մասին   տեղեկատվությունը  Բրիտանական կառավարական աղբյուրից կորզել է ՊլատՖորմ քաղակտիվիստների խումբը, որը հանդես է գալիս էներգետիկական ոլորտներում սոցիալական և էկոլոգիական խախտումների դեմ: Նրանց մամուլի խոսնակ Էմմա Հյուզն արքայազնին մեղադրել է նախագահ Ալիևի հետ «ջերմ հարաբերություններ» ունենալու մեջ և պահանջել տեղեկացնել, թե ի՞նչ նպատակով է այցելել Արդբեջան:

Էնդրյուն 2011 թ. հարկադրված էր հրաժարվել Մեծ Բրիտանիայի մշտական ճանապարհորդող առևտրական պատվիրակի իր դերից՝ հասարակական երկարատև քննադատությունից հետո: Չնայած գործարար հասարակության մեջ որոշակի հարգալից անուն թողնելու իր ջանքին՝ նա բազմիցս մեղադրվել է թանկարժեք մասնավոր օդանավերի և ուղղաթիռների վրա հարկատուների փողերը մսխելու մեջ՝ ներառյալ նաև նրա աշխատանքի վերջին ամիսներին ծախսված 387, 000 ֆունտ ստեռլինգը: Նշվում է, որ նրա գործնական ուղևորություններից շատերը ևս գոլֆի ուղևորություններ կամ անձնական արձակուրդներ էին հիշեցնում:

Արքայազնը սուր քննադատության ենթարկվեց նաև իր պաշտոնի շնորհիվ ձեռք բերած կապերի միջոցով օգուտներ ստանալու մեջ, դրանց թվում էր Բերքշիրի իր տան վաճառքը Ղազախստանի աղմկահարույց նախագահի փեսային՝ անձնական ընկերոջը և բադերի որսի որսընկերոջը: Տունը վաճառվեց 15 մլն. ֆունտ ստեռլինգով, ինչը ասված գնից 3 մլն-ով ավելին էր:

Նրա իմիջին վերջին հարվածը եղավ նրա մտերիմ ընկեր, ամերիկյան միլիարդատեր ֆինանսիստ Ջեֆի Էպշտեյնի հետ կատարվածը. վերջինս մեղադրվեց և դատապարտվեց անչափահաս աղջիկներին անառակության հարկադրելու համար: Այս զույգը լուսանկարվել էր միասին Նյու Յորքում, երբ Էպշտեյնը ազատվեց բանտից:

Այն տասնամյակի ընթացքում, երբ նա Միացյալ թագավորության առևտրական և արդյունաբերական հատուկ ներկայացուցիչն էր, նա հասցրել էր սերտ հարաբերություններ հաստատել նաև գազով և նավթով հարուստ նախկին խորհրդային պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ: Պաշտոնական վիճակագրության համաձայն արքայազնը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է 12 անգամ, սակայն ենթադրվում է, որ եղել են նաև բազմաթիվ մասնավոր, չլուսաբանված այցեր:

2009 թ. Էնդրյուն պետական միջոցներից ծախսել էր մոտավորապես 60,000 ֆունտ ստեռլինգ ՝ եռօրյա այցի ընթացքում շքեղ մասնավոր օդանավի վարձակալման համար:

Իսկ 2012 թ. նոյեմբերին արքայազնը նույնիսկ Մերձավոր Արևելք պաշտոնական այցի ընթացքում գաղտնի հանդիպում էր Ալիևի հետ:

Ավելի վաղ, մեկ այլ այցելության ընթացքում նշվել էր, որ նա այցելել է նախագահ Ալիևին պատկանող շքեղ SPA կենտրոն, այնտեղ աշխատում է մի կույր ռուս մերսող, որը ներկայացվում է որպես աշխարհում լավագույնը: 2013 թ. այս թերթը ներկայացրել էր, որ արքայազնը, լինելով Ալիևի տանը որպես ընթրիքի պատվավոր հյուր, նրանից փորագրված թանկարժեք սուր և խավիար էր ստացել:

Արքայազնը նաև մտերիմ է նախագահի կնոջ՝ Մեհրիբանի և նրանց երկու հմայիչ աղջիկների հետ, որոնցից մեկը՝ Լեյլան, ամուսնացած է ռուս օլիգարխի որդու հետ և ապրում է Լոնդոնում՝ Հայդ-պարկի մոտ գտնվող շքեղ առանձնատանը: Այս բացահայտումները անհանգստություն առաջացրեցին արքայազնի և կասկածելի ռեժիմների առաջնորդների միջև փոխհարաբերությունների առումով, ինչպիսին Ադրբեջանն է, որը համարվում է աշխարում ամենակոռումպացված երկրներից մեկը:

Կանոնավոր այցերը այս նախկին խորհրդային պետություն բերեցին նաև լրագրողներին, որոնք կասկածում էին, որ թագուհու որդին կարող է բիզնես ունենալ նավթով հարուստ այս երկրում, ներառյալ Կասպից ծովի ափին գոլֆի հանգստավայր: Սակայն Բուքինգհեմյան պալատը այս մեղադրանքները կտրականապես ժխտում է:

Իր վերջին այցելության համար արքայազնը քննադատության ենթարկվեց քաղակտիվիստների կողմից, որոնց անհանգստացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը: Ալիևը, որը նախագահական աթոռը ժառանգել է հորից, մեղադրվում է իր քաղաքական հակառակորդների կտտանքների, ընտրությունների կեղծման և մամուլի ազատության սահմանափակման մեջ: 2013 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում 143 ակտիվիստներ են ձերբակալվել: Միաժամանակ հայտնի են տեսանկարահանումներ, որտեղ քվեատուփերը նախագահական ռեժիմի կողմնակիցների ձեռքում են:

Սակայն արքայազն Էնդրյուն միակ բրիտանական բարձրաստիճան ներկայացուցիչը չէ, ով սերտ կապեր ունի Ալիևի ռեժիմի հետ: Այս օգոստոսին նշվել էր, որ Թոնի Բլերը խորհուրդներ է տվել Ադրբեջանի կառավարությանը և որոշ նավթային ընկերությունների, ներառյալ BP-ն, հանրության հետ կապերի վերաբերյալ խնդիրների մասին, որոնք ծագում են Եվրո-Կասպյան խոշոր խողովակաշարի (խոշորագույն գազային ինֆրակառույց է, որը ձգվելու է Արդբեջանից մինչև Իտալիա) կառուցման ընթացքում:

Էմմա Հյուզը՝ էներգետիկ ակտիվիստը, նշել է. «Ամոթ է, որ և՛ Արքայազն Էնդրյուն, և՛ Թոնի Բլերը այդքան մտերիմ են Ադրբեջանի ինքնակալի հետ: Ադրբեջանում կան հարյուրավոր խիզախ մարդիկ, որոնք պայքարում են ժողովրդավարության համար, սակայն մեր ներկայացուցիչներին ավելի շատ հետաքրքրում են խավիարն ու գազային գործարքները»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment