Ադրբեջանի կաթվածահար անող հարձակումները քաղաքացիական հասարակության վրա (ՖՈՏՈ)

Ադրբեջանի կաթվածահար անող հարձակումները քաղաքացիական հասարակության վրա (ՖՈՏՈ)

Հոդվածի առանցքում

  • մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում անչափ վատացել է:
  • Այսօր Ադրբեջանում ավելի քան 90 քաղբանտարկյալներ կան, այդ թվում երկրի առաջատար իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագրողներ եւ բլոգերներ:
  • 2013-ի հոկտեմբերի նախագահական ընտրությունների նախօրեին, Մարդու իրավունքների ակումբը հրապարակել է Ջաֆարովի կազմած քաղբանտարկյալների ցուցակը՝ բացահայտելով 144 ցնցող դեպք:
  • Ընտրություններն անցել են համատարած ընտրակեղծիքներով եւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը վերընտրվել է պաշտոնավարման երրորդ ժամկետում:
  • Ադրբեջանում նմացած մի քանի անկախ ձայներ, վտանգի տակ են եւ հավանաբար չեն կարողանա երկար դիմակայել:

Ուշադրությանն արժանի

12 տարի առաջ Ռեբեքա Վինսենտը եւ Ռասուլ Ջաֆարովը «Գրաքննության ինդեքս» ամսագրում գրել էին Ադրբեջանում ֆոտոլրագրողների հետապնդումների մասին: Մեկ տարի անց Վինսենտը գրում է Ջաֆարովի ազատազրկման եւ 2014 թ. իրադարձությունների մասին:

Ադրբեջանցի ակտիվիստներ Ռասուլ Ջաֆարովը եւ Ռեբեքա Վինսենտը 2013 թ. դեկտեմբերին «Գրաքննության ինդեքս» ամսագրի համար հոդված են գրել, որտեղ ներկայացրել են ֆոտոլրագրողների վրա կատարվող հարձակումները, կից տեղադրելով լուսանկարներով ակնարկը: Մեկ տարի անց, ամսագիրը խնդրել է Վինսենտին վերադառնալ այդ հարցին եւ լուսաբանել անցյալ տարի լուսանկարիչների, լրագրողների եւ ակտիվիստների հետապնդումները: Առաջին լուսանկարիչներից Ջահանգիր Յուսիֆը վերադառնում է Ինդեքս՝ լուսաբանելու պատմությունը: Ջաֆարովը ներկայումս ձերբակալված է եւ սպասում է դատավարությանը: Ստորեւ, ներկայացվում է հոդվածի համառոտ բովանդակությունը:

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը, եւ ես՝ «Գրաքննության ինդեքս» ամսագրի այս հոդվածի համահեղինակը, Արվեստ հանուն ժողովրդավարության քարոզարշավի շրջանակում կենտրոնացանք ադրբեջանցի լուսանկարիչների վրա, որոնք ճնշումների են ենթարկվում ցուցադրելով ռիսկային թեմաներ, ինչպիսիք են, կոռուպցիան եւ մարդու իրավունքների ոտնահարումը:

1

Հոդվածը Արվեստ Ժողովրդավարության համար քարոզարշավին բնորոշ գործ էր: Այն օգտագործել էր գեղարվեստական արտահայտության բոլոր ձեւերը, որոնք նպաստում են Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացմանը: Այժմ, մեկ տարի անց, մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում անչափ վատացել է: Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվել է եւ կալանքի տակ է, նրան ներկայացվել են մտածածին եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներ, ինչի համար Ջաֆարովին սպառնում է ազատազրկում: Նրա կողքին մի շարք հայտնի իրավապաշտպաններ են: Արվեստ հանուն ժողովրդավարության, ինչպես երկրում գործող գրեթե բոլոր իրավապաշտպան ՀԿ-ների գործունեությունը, կասեցվել է:

2

Անցյալ տարին աննախադեպ էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոստնահարման առումով: Իշխանություններն ագրեսիվ են աշխատել՝ լռեցնելու երկրի փոքրաթիվ ձայնը: Այսօր Ադրբեջանում ավելի քան 90 քաղբանտարկյալներ կան, այդ թվում երկրի առաջատար իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագրողներ եւ բլոգերներ:

3

Ռասուլ Ջաֆարովի գործը կրում է Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող բոլոր ճնշումների նշանները: Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի համար ավելի վաղ գրած հոդվածի պատճառով նա երկար տարիներ եղել է իշխանության ուշադրության կենտրոնում: 2010 թվականի դեկտեմբերին Ջաֆարովը հիմնադրել է ու ղեկավարել Մարդու իրավունքների ակումբը: Նա միաժամանակ համակարգել է Երգ հանուն ժողովրդավարության քարոզարշավը, որը 2012-ի մայիսին մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրատեսիլն օգտագործեց որպես հարթակ՝ երկրում մարդու իրավունքների ընթացիկ խախտումների մասին բարձրաձայնելու եւ ժողովրդավարական փոփոխությանը խթանելու համար: Ջաֆարովը նպաստել է նաեւ Արվեստ հանուն Ժողովրդավարության քարոզարշավի ստեղծմանը:

4

Արվեստ հանուն Ժողովրդավարության գործունեությանը զուգահեռ Ջաֆարովը ներկայացրել է նաև քաղբանտարկյալների վիճակը: 2013-ի հոկտեմբերի նախագահական ընտրությունների նախօրեին, Մարդու իրավունքների ակումբը հրապարակել է Ջաֆարովի կազմած քաղբանտարկյալների ցուցակը՝ բացահայտելով 144 ցնցող դեպք: Ընտրություններն անցել են համատարած ընտրակեղծիքներով եւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը վերընտրվել է պաշտոնավարման երրորդ ժամկետում:

6

2014 թ.-ին Ջաֆարովը շարունակել է աշխատել ցուցակի վրա, համակարգել համաձայնության հասնելուն ուղղված ՀԿ-ների ջանքերը եւ զարգացրել ցուցակի համատեղ տարբերակը, որը կարեւոր նշանակություն ուներ պաշտպանության միջազգային ջանքերի հարցում: Մյուս իրավապաշտպանների հետ, ովքեր նույնպես իշխանության նշանառության տակ են, Ջաֆարովը հարցը բազմիցս բարձրացրել է Եվրոպայի խորհրդում և պաշտպանել է նոր հատուկ զեկուցողի նշանակումը: Նախորդ զեկուցողի ջանքերը տապալվեցին ադրբեջանական կառավարության լոբբինգի պատճառով:. Ջաֆարովը հայտարարել է, որ 2015 թ. Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախաշեմին ծրագրել է սկսել Սպորտը հանուն Իրավունքի նոր արշավը :

5

Իր ակտիվ գործունեության պառճառով Ջաֆարովը իշխանությունների կողմից ենթարկվել է մի շարք ճնշումների, սակայն պայքարը շարունակել է: Նա գիտեր, որ ռիսկի է դիմում, բայց հուսով էր, որ իրավիճակն իր երկրում կբարելավվի: Ջաֆարովը նվիրված էր իր աշխատանքին. պաշտպանել մյուսների իրավունքները եւ փորձել կառավարությանը պատասխանատվության ենթարկել: Նա շարունակում է հավատարիմ մնալ այդ նպատակներին, նույնիսկ հիմա, երբ կալանքի տակ է:

7

Նրա՝ երկրից դուրս գալն արգելելուց եւ բանկային հաշիվը սառեցնելուց հետո, օգոստոսի 2-ին ձերբակալել են: Ջաֆարովը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, իրավունքների չարաշահման, հարկերից խուսափելու համար: Նման մտածածին եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներ են ներկայացվել նաև այլ նշանավոր իրավապաշտպաններին: Մի քանի մեղադրանքներ կապված են Մարդու իրավունքների ակումբի չգրանցված լինելու հետ, չնայած Ջաֆարովը ավելի քան երեք տարի փորձում է գրանցել ՀԿ-ն: Գործը քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ջաֆարովը Կուդեխանի մեկուսարանում սպասում է դատավարությանը:

8

Ջաֆարովը մեկն է բազմաթիվ նշանավոր իրավապաշտպաններից, որոնք իշխանության թիրախում են հայտնվել վերջին ամիսներին: Մայիսի 26-ի Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամեդլին դատապարտվել է հինգ ու կես տարվա, իսկ նրա գործընկեր Բաշիր Սուլեյմանլին, ում ներկայացվել է  ապօրինի ձեռնարկատիրության, իրավունքների չարաշահման եւ հարկերից խուսափելու մեղադրանքներ, երեք ու կես տարվա ազատազրկման: Էլնուր Մամեդովը՝ Կամավորականների միության միջազգային համագործակցությունից, ստացել է երկու տարի պայմանական պատիժը:

9

Հուլիսի 30-ին Խաղաղություն եւ ժողովրդավարություն ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուս ձերբակալվել է քաղաքական շարժառիթներով. նրան մեղադրել են պետական դավաճանության, խարդախության, կեղծիքի, հարկերից խուսափելու եւ չարաշահման հարցում: Լեյլայի ամուսինը՝ իրավապաշտպան ակտիվիստ Արիֆ Յունուսը, ձերբակալվել է օգոստոսի 5-ին՝ դավաճանության եւ խարդախության մեղադրանքով: Օգոստոսի 8-ին, Հասարակության իրավական կրթության ղեկավար Ինթիգամ Ալիեւը ձերբակալվել է նմանատիպ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով. ապօրինի ձեռնարկատիրություն, իրավունքների չարաշահում եւ հարկերից խուսափում: Այժմ Ադրբեջանում 9 իրավապաշտպան ճաղերի հետեւում են: Բացի այդ, անհայտ է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի գտնվելու վայրը: Օգոստոսի 8-ին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նրա կազմակերպության գրասենյակում ու կնքել:

10

Ձերբակալություններին զուգահեռ, իշխանություններն ակտիվացրել են ճնշումների այլ ձեւերը ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ՀԿ-ների վրա, ինչը դժվարացնում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով կազմակերպությունների աշխատանքը երկրում: Դա հանգեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մի շարք գրասենյակների փակմանը կամ գործունեության կասեցմանը: Խորհրդարանը շարունակում է խստացնել օրենսդրությունը, որը կապված է ՀԿ-ների գործողությունների եւ ֆինանսավորման հետ, անկախ խմբերին կտրում է ֆինանսական աղբյուրներից եւ դժվարացնում նույնիսկ սովորական գործունեությունը:

Անօրինականությունները, սակայն, շարունակվում են, ճնշումներ են գործադրվում երկրում դեռեւս գործող մի քանի ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցների վրա: Հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Իսկ պետական պաշտոնյաներն ու նրանց աջակիցները կիրառում են նոր մարտավարություն նրան լռեցնելու համար: Լրագրողներ Սեյմուր Խաջիեւը եւ Խալիդ Գարաեւը, որոնք ներկայացնում են Ադրբեջանի Ժամը ծրագիրը, ձերբակալվել են օգոստոսի 29-ին եւ հոկտեմբերի 29-ին՝ ճաղերի հետեւում հայտնված լրագրողների ու բլոգերների թիվը հասցնելով 15-ի: Azadliq թերթը, որը երկրի գլխավոր ընդդիմադիր օրաթերթն է, փակման եզրին է: Այն կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ, քանի որ ստիպված է մեծ տուգանքներ մուծել քաղաքացիական զրպարտության հարցով դատական հայցերի համար եւ ենթարկվում է իշխանությունների մի շարք այլ ճնշումներին:

Ճակատագրի հեգնանքով, այս աննախադեպ հետապնդումների շրջանում, Ադրբեջանը 2014-ի մայիսին ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Մինչդեռ այդ մարմնի գործունեության նպատակն է պաշտպանել հենց մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները: Ցավոք, Ադրբեջանի նախագահության ժամանակ, Եվրոպայի Խորհուրդը եւ ավելի լայն միջազգային հանրությունը, շատ քիչ գործ են արել, որպեսզի պատասխանատվության ենթարկեն ադրբեջանական կառավարությանը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Այժմ, ճաղերի հետեւում հայտնված Ջաֆարովը եւ նրա շատ գործընկերներ, որոնց կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է, միջազգային աջակցության կարիքն ավելի շատ են զգում: Ադրբեջանում նմացած մի քանի անկախ ձայներ, վտանգի տակ են եւ հավանաբար չեն կարողանա երկար դիմակայել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment