Կենտրոնացում միջին խավի աճի վրա

Կենտրոնացում միջին խավի աճի վրա

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային ֆինանսների, աշխարհաքաղաքականության և աղքատներին օժանդակելու բարոյական հրամայականների վրա կենտրոնացման պայմաններում, չպետք է մոռանալ այն փաստը, որ առանց քաղաքականության էական փոփոխության հեռանկարները գլոբալ առումով միջին խավի համար մնում են խնդրահարույց:
  • 0-ամյա գանձապետական տոկոսադրույքները նվազել են ավելի քան 1 տոկոսով Միացյալ Նահանգներում և միայն 0.5 անգամ բարձր են Գերմանիայից և Ճապոնիայից, ինչպես եղել է մեկ տարի առաջ: Մի շարք խոշոր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում կարճաժամկետ տոկոսադրույքները այժմ բացասական են՝ստիպելով կառավարություններին վճարել արտոնության համար:
  • աճի հեռանկարները ավելի վատն են Եվրոպայում և Ճապոնիայում, որտեղ չափահաս բնակչությունը ծերանում է և տնտեսական դինամիզմը ընկնում: Արդյունաբերական տնտեսությունների ներուժի կտրուկ անկման մի զգալի մասը բաժին է ընկնում վերջին տարիների ճգնաժամի պայմաններին: Շատ առումներով, ուժեղ աճը ինքնին լավագույն կառուցվածքային քաղաքականությունն է՝ տնտեսական աճը խթանելու համար: Երբ մեծանում են ներդրումները, աշխատողները ձեռք են բերում համապատասխան փորձ:
  • Շատ երկրների փորձը, այդ թվում այս դարվա Կանադայի և Ավստրալիայի, և շատ դարաշրջաններ ցույց են տալիս, որ միջին խավի կենսամակարդակի կայուն աճը հնարավոր է: Բայց դա պահանջում է, որ էլիտան հասկանա դրա կարևորությունը և պարտավորություն ստանձնի դրան հասնելու: Դա պետք է լինի այս տարվա Դավոսի ուշադրության կենտրոնում:

Ուշադրությանն արժանի

Ըստ Լորենս Սամերսի

18 հունվարի, 2015

Լորենս Սամերսը պրոֆեսոր է և Հարվարդի համալսարանի նախկին նախագահ: Նա եղել է ֆինանսների նախարար 1999-2001 թթ. և 2009-2010 թթ. նախագահ Օբամայի տնտեսական խորհրդականը:

Մեր առջև ծագած առավել ծանր տնտեսական խնդիրները ներառում են հասարակական մի խումբ, որը հազիվ թե ներկայացված լինի այս շաբաթ գալիք ամենամյա Դավոսի գագաթնաժողովին: Խոսքը աշխարհի արդյունաբերական երկրների միջին խավի մասին է: Ինչպես եզրակացրել է իր նոր զեկույցում Ամերիկյան առաջընթացի ներառական բարեկեցություն կենտրոնի հանձնաժողովը, ուր համանախագահ եմ բրիտանական Լեյբորիստական կուսակցության ավագ տնտեսագետ Էդ Բոլսի հետ, չկա ավելի կարևոր խնդիր արդյունաբերական ժողովրդավարությունների հաջողության համար, քան աշխատավոր ընտանիքների աշխատավարձերի և կենսամակարդակի բարձրացման կայուն աճը:

Համաշխարհային ֆինանսների, աշխարհաքաղաքականության և աղքատներին օժանդակելու բարոյական հրամայականների վրա կենտրոնացման պայմաններում, չպետք է մոռանալ այն փաստը, որ առանց քաղաքականության էական փոփոխության հեռանկարները գլոբալ առումով միջին խավի համար մնում են խնդրահարույց:

Առաջինը, տնտեսական աճին, որը անհրաժեշտ պայման է եկամուտների աճի համար, սպառնում է լճացման ու դեֆլյացիայի ուրվականը: 2014-ին Միացյալ Նահանգներում սպասվում էր տոկոսադրույքների բարձրացում արագացված աճի հետ մեկտեղ և խստացված դրամավարկային քաղաքականության մոտեցում: Ճապոնիայում գները կրկին սկսել էին աճել: Եվրոպայում տարին ակնկալում էր շարունակական տնտեսական բարեփոխումներ և կարգավորում:

Իրականում, 10-ամյա գանձապետական տոկոսադրույքները նվազել են ավելի քան 1 տոկոսով Միացյալ Նահանգներում և միայն 0.5 անգամ բարձր են Գերմանիայից և Ճապոնիայից, ինչպես եղել է մեկ տարի առաջ: Մի շարք խոշոր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում կարճաժամկետ տոկոսադրույքները այժմ բացասական են՝ստիպելով կառավարություններին վճարել արտոնության համար: Նման ցածր տոկոսադրույքները բերում են պահուստների գերազանցմանը ներդրումների նկատմամբ և անարդյունավետ դարձնում Եվրոպայի և Ճապոնիայի դրամավարկային քաղաքականությունը՝ սպառնալով նաև Միացյալ Նահանգներին:  Տասը տարվա կտրվածքով շուկայի ցուցանիշները գրեթե ամենուր վկայում են, որ սղաճը ակնկալում է լինել  ավելի ցածր թիրախային ցուցանիշից:

Կենտրոնական բանկի իմպրովիզացիաները որպես աճի ռազմավարություն դիտարկելը հիմնականում սպառված են: Ավելորդ պահանջարկը, սղաճը, չափից դուրս վարկավորումը և դրամավարկային խիստ քաղաքականությունը մեր առաջնային մտահոգությունները չեն: Կենտրոնական բանկերը պետք է շարունակեն իրենց գործը, սակայն ժամանակն է, որ համաձայնեցված և բովանդակային միջոցառումների միջոցով մեծացնել պետական և մասնավոր ներդրումները:

Երկրորդը, մեր տնտեսությունների կարողությունը՝ մեծացող աճը պահպանելու և աճող կենսամակարդակ ապահովելու համար, հնարավոր չէ ընթացիկ քաղաքականության միջոցով: Միացյալ Նահանգները հաճախ դիտվում է որպես մոդել, և իսկապես դրա կատարողականը համաշխարհային չափանիշներով բարձր  է եղել:

Միացյալ Նահանգները վերջին հինգ տարիների ընթացքում ունեցել է մոտ 11 տոկոսանոց աճ : Դրանից, ստանդարտ տնտեսական հաշվարկներով, մոտ 8 տոկոսը  կարելի է համարել ցիկլիկ, որը արդյունք է գործազրկության նվազմանը: Ուստի ավելի քան հինգ տարում  ընդամենը 3 տոկոսն է, որ պայմանավորված է տնտեսության հզորացման աճով: Նույնիսկ տնտեսության վերականգնումից հետո ամերիկացի 25-ից 54 տարեկան տղամարդկանց մասնաբաժինը, ովքեր գործազուրկ են, գերազանցում էր Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ցուցանիշները:

Մի կողմ դնելով պահանջարկի հարցը՝ աճի հեռանկարները ավելի վատն են Եվրոպայում և Ճապոնիայում, որտեղ չափահաս բնակչությունը ծերանում է և տնտեսական դինամիզմը ընկնում: Արդյունաբերական տնտեսությունների ներուժի կտրուկ անկման մի զգալի մասը բաժին է ընկնում վերջին տարիների ճգնաժամի պայմաններին: Շատ առումներով, ուժեղ աճը ինքնին լավագույն կառուցվածքային քաղաքականությունն է՝ տնտեսական աճը խթանելու համար: Երբ մեծանում են ներդրումները, աշխատողները ձեռք են բերում համապատասխան փորձ և այլն: Բայց պետք է ավելին անել:

Երրորդը, միջին խավի հետ կապված, բարեկեցությունը պետք է լինի ընդգրկուն, իսկ ներկայիս միջավայրում դա շատ հեռու է այդպիսին լինելուց: Եթե Միացյալ Նահանգները ունենար նույն եկամուտների բաշխումը, ինչ ունեցել է 1979-ին, բնակչության 80 տոկոսը կունենար 1 տրիլիոն  դոլարկամ $ 11,000 կամ ավելին մեկ ընտանիքի համար: Հարուստների 1 տոկոսը կունենար $ 1 տրիլիոն կամ $ 750,000 ընտանիքին կամ ավելի քիչ: Փոքր է հեռանկարը միջազգային ինտեգրումը և համագործակցությունը պահպանելու համար, եթե այն շարունակում է դիտարկվել որպես տեղական դիսինտեգրացիային տանող երևույթ, որը օգուտ է բերում միայն գլոբալ էլիտային:

Միջազգային համագործակցության ջանքերի ֆոկուսը տնտեսական բնագավառում պետք է տեղափոխվի: Զգալի առաջընթաց է արձանագրվել առևտրի և ներդրումների հարցում: Ավելի քիչ բան է արվել հարկային և կարգավորման հարցերում: Միայն ուժեղ միջազգային համագործակցության պարագայում է հնարավոր կիրառել պրոգրեսիվ հարկումն ու համապատասխան կարգավորող մեխանիզմների կիրառումը: Շարքային քաղաքացիները պետք է տեսնեն օգուտը ավելի բաց համաշխարհային տնտեսական քաղաքականությունից:

Այս երեք մտահոգությունները՝ ստագնացիան և դեֆլյացիան, դանդաղ տնտեսական աճը և աճող անհավասարությունը, իրական են: Բայց նրանք հիմք չեն ֆատալիզմի համար: Շատ երկրների փորձը, այդ թվում այս դարվա Կանադայի և Ավստրալիայի, և շատ դարաշրջաններ ցույց են տալիս, որ միջին խավի կենսամակարդակի կայուն աճը հնարավոր է: Բայց դա պահանջում է, որ էլիտան հասկանա դրա կարևորությունը և պարտավորություն ստանձնի դրան հասնելու: Դա պետք է լինի այս տարվա Դավոսի ուշադրության կենտրոնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment