Խաղեր, որոնք պետք է չեղարկել

Խաղեր, որոնք պետք է չեղարկել

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական խաղեր մրցույթը հյուրընկալելու է Ադրբեջանը`դաժան մի ռեժիմ, որն օգտագործում է 2012-ին Եվրատեսիլ երգի մրցույթի նույն գործիքները և հույս ունի մրցել 2024-ին Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքի համար: Ժպիտ, մեծ ծախսեր և այլակարծության լռեցում:
  • Այս ամենն ունի իր գինը, այն թվում է չնչին, բայց միջոցառումներն անցկացվում են զարհուրելի վայրերում, ինչը վարկաբեկում է ոչ միայն FIFA -ին, այլև Միջազգային Օլիմպիական Կոմիտեին և մյուս կազմակերպիչներին: Այն բոլոր մասնակիցներին ներքաշում է կոռուպցիայի և ավելի վատ երևույթների մեջ:
  • Ռիսկը կայանում է նրանում, որ դաշտը բաց է բռնապետական երկրների համար: 2022 թվականի Օլիմպիական ձմեռային խաղերի անցկացման համար այժմ մրցում են Չինաստանն ու Ղազախստանը, անցած տարի խաղերն անցկացվել էին Սոչիում` Ռուսաստանում, հենց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինի միջամտությունը Ուկրաինայում եռացող իրավիճակը վերածեց արյունահեղության:
  • Լավ կապեր ունեցող հարուստները դառնում են ավելի հարուստ (և բռնապետներն ավելի են ամրացնում իրենց դիրքը), մինչդեռ աղքատներն ավելի քիչ օգուտ ունեն, կամ էլ ոչինչ չեն ստանում: Մարդու իրավունքները կարող են նույնպես տուժել: Երբեմն, ինչպես Ադրբեջանում, քննադատները նախապես են բանտարկվում, կամ, երբ դառնում են բողոքի պատճառ, հայտնվում են թիրախում մրցույթի ավարտից հետո:
  • 3 տեսակի փոփոխություն է պետք: Հովանավորները և մասնակիցները պետք է ճնշեն կազմակերպիչներին, առաջին հերթին` արտասովոր FIFA-ին` պահանջելով, որ նրանք մաքուր գործեն, հասարակությանը ներգրավեն մրցույթի անցկացման վայրը որոշելու գործում և իրենց գործնական հետաքրքրություններում:

Ուշադրությանն արժանի

Միջազգային սպորտային կարևոր միջոցառումները չպետք է պաշտպանեն բռնապետներին

Բաքուն եռում է` պատրաստվելով ցուցադրական միջոցառումների: Նոր և ճոխ կառույցներն արդեն պատրաստ են, հովանավորները` հրավիրված, մարդու իրավունքների պաշտպաններն ու ոչ ցանկալի լրագրողները` շարքից հանված: Հունիսին սպասվում է վստահություն չներշնչող նոր մրցույթի` Եվրոպական խաղերի անցկացում: Մրցույթը հյուրընկալելու է Ադրբեջանը`դաժան մի ռեժիմ, որն օգտագործում է 2012-ին Եվրատեսիլ երգի մրցույթի նույն գործիքները և հույս ունի մրցել 2024-ին Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքի համար: Ժպիտ, մեծ ծախսեր և այլակարծության լռեցում:

Սպորտը քաղաքականությունից անջատ է, այն նույնիսկ կարող է լինել թերապիա   քաղաքականության համար, բայց ավելի շատ սպորտային միջոցառումների կազմակերպիչներն են այդպես ասում:

Ո՞րն է դրա արժեքը, երբ ժլատ նավթադոլարների հոտ է գալիս ամառային, կամ ձմեռային մրցաշարից, ինչպես 2022-ին Կատարում սպասվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: Ֆուտբոլային ղեկավար վարկաբեկված մարմնի` FIFA-ի որոշմամբ առաջնությունը կկայանա դեկտեմբերին անտանելի տապից  խուսափելու համար: Այս ամենն ունի իր գինը, այն թվում է չնչին, բայց միջոցառումներն անցկացվում են զարհուրելի վայրերում, ինչը վարկաբեկում է ոչ միայն FIFA -ին, այլև Միջազգային Օլիմպիական Կոմիտեին և մյուս կազմակերպիչներին: Այն բոլոր մասնակիցներին ներքաշում է կոռուպցիայի և ավելի վատ երևույթների մեջ:

Նոր հետազոտությունը պարզել է, որ ժողովրդավարական կառավարություններն ու նրանց ընտրողները հասկացել են հետևյալը. չնայած նման միջոցառումները հյուրընկալելու հասարակության օգուտներին, դրանք անորոշ են, ծախսերը` մեծ, կորուստները բարձր են և ունեն աճի միտում: Լոնդոնի Օլիմպիական խաղերը շքեղ էին, բայց նախնական հաշվարկներից 3 անգամ թանկ էին արժեցել:

Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը խթանեց անկարգություններ և առաջացրեց ֆուտբոլային աղետ մրցույթն ընդունող երկրի համար: FIFA-ի և Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախապատվությունը շքեղ ու նոր մարզադաշտերին, ինչպես նաև ներկայացման մրցույթի պահանջները չեն օգնում:

Ռիսկը կայանում է նրանում, որ դաշտը բաց է բռնապետական երկրների համար: 2022 թվականի Օլիմպիական ձմեռային խաղերի անցկացման համար այժմ մրցում են Չինաստանն ու Ղազախստանը, անցած տարի խաղերն անցկացվել էին Սոչիում` Ռուսաստանում, հենց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինի միջամտությունը Ուկրաինայում եռացող իրավիճակը վերածեց արյունահեղության: Չնայած սրան, 2018-ին Պուտինը պատրաստվում է ընդունել ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունը:

Խնդիրն այն է, որ այս աղմկալի միջոցառումները միայն ավտորիտարիզմի դրսևորումներ չեն, դրանք ինքնագովեստի, գողության և բռնության առիթ են: Պատվաբերությունն ու քարոզչությունը նրանց արտոնյալ են դարձնում: Ծախսերը մեծ են լինում ոչ միայն նախագծերի ծավալի, այլև այն պատճառով, որ բռնապետները դրանց մեջ տեսնում են ոսկե մեդալի միջոցով իրենց ընկերներին պարգևատրելու հնարավորություն, ինչի դիմաց կնքում են զազրելի գործարքներ:

Լավ կապեր ունեցող հարուստները դառնում են ավելի հարուստ (և բռնապետներն ավելի են ամրացնում իրենց դիրքը), մինչդեռ աղքատներն ավելի քիչ օգուտ ունեն, կամ էլ ոչինչ չեն ստանում: Մարդու իրավունքները կարող են նույնպես տուժել: Երբեմն, ինչպես Ադրբեջանում, քննադատները նախապես են բանտարկվում, կամ, երբ դառնում են բողոքի պատճառ, հայտնվում են թիրախում մրցույթի ավարտից հետո: Կատարի արտագնա շինարարներն առ այսօր աշխատում են անտանելի պայմաններում, ահագնացող թվով բանվորներ են մահանում:

Համաժամանակյա հպում

Այս ամենը նշանակում է, որ զզվելի ռեժիմներին մրցույթ անցկացնելու իրավունք տալը, դեռ մի բան էլ դրան այցելելը չի կարող լինել չեզոք դիրքորոշում, նման որոշումներ կայացնողները անմեղ լինել նույնպես չեն կարող: Մասնակից թիմերը փաստացի օգտագործում են իրենց երկրների հասարակություններին   արտասահմանում բռնությունները քաջալերելու համար: Ավտորիտար իշխանավորների գերիշխող դիրքն էլ սպանում է սպորտի հռչակած արժանապատվության ու եղբայրության սկզբունքները:

3 տեսակի փոփոխություն է պետք: Հովանավորները և մասնակիցները պետք է ճնշեն կազմակերպիչներին, առաջին հերթին` արտասովոր FIFA-ին` պահանջելով, որ նրանք մաքուր գործեն, հասարակությանը ներգրավեն մրցույթի անցկացման վայրը  որոշելու գործում և իրենց գործնական հետաքրքրություններում:

Հնարավորությունների մրցավազքի կեղծիքն ու անիմաստ շինարարությունը պետք է դադարեցվեն, որպեսզի ծախսերն ավելի քիչ վանեն մրցույթն ընդունողներին: Վերջապես պետք է սահմանել մարդու իրավունքների հստակ չափանիշներ դիմող երկրների համար, ոչ թե բավարարվել խնդիրը կարգավորելու մեղմ խոստումներով: Գաղափարը, թե սպորտը կարող է ազատ ընթացք ունենալ անկախ քաղաքական  իրականությունից, պետք է աշխատի: Այն դեռ երբեք չի գործել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment