Ավստրիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին

Ավստրիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին

Հոդվածի առանցքում

  • Ավստրիայի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությանը՝ վերջ տալով նրա «ժողովուրդների կուսակցության» իշխանությանը:  Ուլտրա աջ «Ազատություն» կուսակցությունը, որը Կուրցի կոալիցիոն նախկին դաշնակիցն է, միացել է կենտրոնամետ ձախերի Սոցիալ դեմոկրատական և ձախ «Հիմա» կուսակցությանը՝ ընդդեմ Կուրցի և նրա կառավարության

Ուշադրությանն արժանի

 

Ավստրիայի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությանը՝ վերջ տալով նրա «ժողովուրդների կուսակցության» իշխանությանը:
Ուլտրա աջ «Ազատություն» կուսակցությունը, որը Կուրցի կոալիցիոն նախկին դաշնակիցն է, միացել է կենտրոնամետ ձախերի Սոցիալ դեմոկրատական և ձախ «Հիմա» կուսակցությանը՝ ընդդեմ Կուրցի և նրա կառավարության: Լիբերալները դեմ են քվեարկել նրանց նախաձեռնությանը՝ ասելով, որ դա քաղաքական անկայունության պատճառ կդառնա:

Կուրցի կառավարությունը, որում ներառված էին նաև քաղաքական փորձագետներ և բարձրաստիճան քաղծառայողներ, երդվել և աշխատանքի էր անցել անցած շաբաթ:
Ժամանակավոր կառավարության կազմը կհաստատվի երեքշաբթի առավոտյան՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի կողմից: Այս կառավարութունը կաշխատի մինչև սեպտեմբերին նշանակված համազգային ընտրությունների օրը:

Խորհրդարանում քվեարությունից երեք ժամ անց Կուրցը նախընտրական հավաք է անցկացրել և խոստացել, որ շարունակելու է պայքարը: «Ես դեռ այստեղ եմ: Նրանք չեն կարող դադարեցնել այն փոփոխությունների ընթացքը, որ մենք ենք սկսել: Մարդիկ որոշում կկայացնեն սեպտեմբերին և ես դրա համար ուրախ եմ», – հայտարարել է նա: Նրան պատասխանել են «կանցլեր Կուրց» վանկարկումով և ծափահարություններով:

Ավելի վաղ Կուրցը պաշտպանել էր իր կառավարության անդամներին և բացատրել էր «Ազատություն» կուսակցության հետ կոալիցիային վերջ տալու իր որոշումը: Կուսակցությունն այս ամսվա սկզբում ներքաշվել էր սկանդալում: Դրա առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրաշեի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, որում նա ռուս ներդրողների հետ խոսում էր ընտրությունների մասին և առաջարկում ծառայություններ:

«Ինձ համար հստակ էր, որ դա նշանակում է կոալիցիայի վերջը», – ասել է Կուրցը օրենսդիրներին:

Ընդդիմադիր կուսակցությունները Կուրցին մասնակիորեն մեղադրեցին ստեղծված ճգնաժամում, քանի որ նա է ընտրել, թե ով լինի իր կոալիցիոն դաշնակիցը: Նաև պնդեցին, որ Կուրցը չկարողացավ ստեղծված իրավիճակում գտնել միջկուսակցական լուծում: Կուրցի դեմ արշավին միացան սոցիալ դեմոկրատները՝ վերցնելու ամբողջ կառավարությունը:

«Անվստահության քվեն ուղղված էր նրան, որ Կուրցը հնարավորություն չունենա միայնակ վերցնել իշխանությունը՝ սկանդալից հետո, որն ինքն է հրահրել», – ասել է Զալսբուրգի համալսարանից քաղաքագետ Ռեյնհարդ Հեյնիշը:

Նա հավելել է, որ ավստրիացիները պետք է պատրաստվեն անորոշ ժամանակաշրջանի, քանի որ սա կայունության վերջն է: «Կուրցի կառավարությանը հեռացնելը շրջադարձային կետն էր», – ասել է Հեյնիշը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment