Մի կողմ թողնելով Նոյին` դա լինելու է իսկական Ավստրալիական օր

Մի կողմ թողնելով Նոյին` դա լինելու է իսկական Ավստրալիական օր

Հոդվածի առանցքում

  • Նրբերշիկի եռոցի շուրջ հազարավոր մարդիկ կդառնան Ավստրալիայի քաղաքացիներ, իսկ տոնակատարությունը կազմակերպողները Ավստալիայի օրը տոնում են բնական լողավազաններում՝ անտեսելով շնաձկների առկայությունը:
  • Պերթի հյուսիսում գտնվող Յունդալուպ լճի մոտ այս առավոտյան տեղի է ունենալու քաղաքացիության շնորհման ամենամեծ արարողությունը` 629 մարդ աշխարհի 55 երկրներից կդառնան ավստրալիացիներ: Ամենամեծ խումբը ծնունդով Աֆղանստանից են, իսկ նրանց հետևում են քաղաքացիներ Հայաստանից, Բելառուսից և Բրազիլիայից:
  • Նյուքասլի ափերը փակ էին օգտագործման համար մոտ 10 օր, իսկ Սիդնեյի Բոնդի լողափը բազմիցս փակվել է, քանի որ երկու մեծ սպիտակ շնաձկները նոյեմբերին փախել են ցանցերից:

Ուշադրությանն արժանի

Նրբերշիկի եռոցի շուրջ հազարավոր մարդիկ կդառնան Ավստրալիայի քաղաքացիներ, իսկ տոնակատարությունը կազմակերպողները Ավստալիայի օրը տոնում են բնական լողավազաններում՝ անտեսելով շնաձկների առկայությունը:

Թոնի Աբբոտի խոսքով, հանրային տոների ժամանակ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի այն, ինչ միավորում է մեզ: Վարչապետն ասել է. «Այսօր ամբողջ Ավստրալիայում ընտանեկան հավաքույթների, քաղաքացիական արարողությունների և հասարակական միջոցառումների ժամանակ մենք պետք է տոնենք այն ամենն, ինչը լավ է մեր երկրի համար»:

152 երկրների ավելի քան 16.000 մարդ այսօր կդառնան  նշվող շուրջ 330 արարողությունների քաղաքացիներ:  «Ավստրալիայում և արտասահմանում անցած տարի իրականացված միջոցառումները պատճառ հանդիսացան, որպեսզի մարդիկ, հաղթահարելով բոլոր բարդությունները, հավաքվեն մեր ժողովրդավարական արժեքների համար, կանգնեն կողք կողքի »,- նշում է միգրացիայի նախարար Պիտեր Դատոնը:

Պերթի հյուսիսում գտնվող Յունդալուպ լճի մոտ այս առավոտյան տեղի է ունենալու քաղաքացիության շնորհման ամենամեծ արարողությունը` 629 մարդ աշխարհի 55 երկրներից կդառնան ավստրալիացիներ: Ամենամեծ խումբը ծնունդով Աֆղանստանից են, իսկ նրանց հետևում են քաղաքացիներ Հայաստանից, Բելառուսից և Բրազիլիայից:

Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտքում ապրող Նունգար ժողովրդի հնաբնակիչ Շոն Նանուպը բարի գալստի խոսքերով կդիմավորի 1600 հյուրերի՝ վերջիններիս բաժանելով ավստարալիական դրոշակներ, որոնք կծածանվեն Վաններուի քաղաքապետ Թրեյսի Ռոբերտսի ելույթի ժամանակ:

Անցած տարի այս միջոցառումը հաջողությամբ անցավ, և այս տարի այն ավելի մեծ շուքով է անցնում, որի շրջանակներում հյուրերին ցույց են տալիս ավանդական ավստրալիական դաջվածքներ:

Լողափի հազարավոր սիրահարներ կդիմակայեն ալիքներին՝ չնայած անհաջող տարվան և հասարակական ափերին շնաձկների հարձակումներին: Երեկ չորս շնաձուկ, այդ թվում նաև 2 սպիտակ, նկատվել են Նյուքասլի ափերին: Համաձայն Surf Life Saving-ի որսորդների գրասենյակի նախագահ Հենրի Սկրուտոնի, 3.5 մետրանոց մեծ սպիտակ շնաձուկը նկատվել է Merewether-ի ավազաններում, մնացած երեքը նկատվել են Redhead-ի և Սուոնսիի ափերին:

«Նրանցից մեկը, վստահ եմ, որ մեծ սպիտակ շնաձուկ է, սակայն surf lifesaver-ի կամավորականները չեն ցանկանում մոտենալ մնացած երեքին»,-նշում է պարոն Սկրուտոնը:

Նյուքասլի ափերը փակ էին օգտագործման համար մոտ 10 օր, իսկ Սիդնեյի Բոնդի լողափը բազմիցս փակվել է, քանի որ երկու մեծ սպիտակ շնաձկները նոյեմբերին փախել են ցանցերից:

Եթե Հարավային Ուելսի վարչապետ Մայկ Բեյրդը վերընտրվի, ապա վերջինս խոստացել է 100.000 ԱՄՆ դոլլար տրամադրել հատուկ տեխնոլոգիաներին`ձայնային լոկատորներին, որոնք կզգուշացնեն փրկարարներին հասարակական ափերին շնաձկների մոտեցման մասին:

«Երբ ձայնային լոկատորները հայտնվեն, դա հնարավորություն կտա փրկարարներին արագ արձագանքել շնաձկների ափերին մոտենալու դեպքում»,-նշում է պարոն Բեյրդը:

Նյուքասլի բնակիչ Մարիոն Բրոունինգը գտնում է, որ այդ համակարգը «հիանալի լուծում» կլինի:

«Դա բավարարում է բոլորին` Կանաչներին, ձկնորսներին, սերֆինգով զբաղվողներին և փրկարարներին»,- նշում է երկու երեխաների մայրը: Նա անտեսում է շնաձկների մասին զգուշացումները և շարունակում է լողալ և սերֆինգով զբաղվել  Cowrie Hole լողափում նույնիսկ վերջին ամիսների ընթացքում՝ լողափերի փակ լինելու «ամբողջ ընթացքում»: «Դու պարզապես պետք է գիտակցես որ, նրանք այնտեղ են և կարող են հոշոտել քեզ»,-ասում է նա:

Տիկին Բրոունինգը և իր երեխաները այսօր նույնպես գնալու են այնտեղ: «Մինչև եղանակը չփոխվի, մենք գնալու ենք լողալու»,-նշում է նա:

Փրկարար պարոն Սկրուտոնը նշում է, որ Clever Buoy ձայնային արձանագրման համակարգը կթեթևացնի փրկարաների գործը: «Ես կաջակցեմ դրան, եթե այն աշխատի և անվտանգ պահի մեր ձկնային ավազանները և հեռու պահի շնաձկներին հասարակական ափերից»,-ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment