Բոլոր ճակատներում երեխաների իրավունքների վրա ավելացող հարձակումներ

Բոլոր ճակատներում երեխաների իրավունքների վրա ավելացող հարձակումներ

Հոդվածի առանցքում

  • Այսօր սարսափելի տխուր օր է երեխաների իրավունքների համար: Միայն այս մեկը օրը ամենաքիչը չորս հիմնական պատմություններ կան նորություններում, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների ոտնահարմանը: Դրանք հրապարակվել են NY Times-ում, Washington Post-ում և CNN-ում: Ինձ թվում է, որ ավելի ու ավելի շատ երեխաներ են ենթարկվում պատժի, հաշվեհարդարի ու չարաշահումների միայն այն պատճառով, որ նրանք հեշտ թիրախներ են և, իրապես, հատուցման ավելի քիչ սպառնալիք են ենթադրում:
  • «Իսլամական պետությունը ակտիվացրել է երեխաներին արյունոտ ահաբեկչության մեջ շահագործելը՝ ենթարկելով նրանց սարսափների, ընդհուպ մինչև գին նշանակելով նրանց համար, որպեսզի վաճառեն ստրկության»,-նշել է ՄԱԿ-ը: «Մենք զեկույց ենք ունեցել երեխաների մասին, հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, որոնց օգտագործում են որպես մահապարտներ: Այդ երեխաները շատ հաճախ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում կամ թե ինչ պետք է նրանք ակնկալեն»:
  • Չկա որևէ մի երեխա, որ կարողանա պայքարել իրավունքների ոտնահարման դեմ: Չկա որևէ երեխա, որ պատշպանի իրենց այդ հարձակումներից: Նրանք հեշտ թիրախ են, և նրանք հարձակման են ենթարկվում բոլոր ճակատներով:
  • Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, ով ունի քաջություն, ովքեր իրենց սրտերում սեր ունեն երեխաների հանդեպ, բոլոր մարդկանց, ովքեր հարգում են երեխաների իրավունքները և արհամարհում են այս գիշատիչությունը, միանալ համատեղ ջանքերին, որպեսզի երաշխավորենք, որ մենք լուռ չենք մնալու:

Ուշադրությանն արժանի

Այսօր սարսափելի տխուր օր է երեխաների իրավունքների համար: Միայն այս մեկը օրը ամենաքիչը չորս հիմնական պատմություններ կան նորություններում, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների ոտնահարմանը: Դրանք հրապարակվել են NY Times-ում, Washington Post-ում և CNN-ում:

Ինձ թվում է, որ ավելի ու ավելի շատ երեխաներ են ենթարկվում պատժի, հաշվեհարդարի ու չարաշահումների միայն այն պատճառով, որ նրանք հեշտ թիրախներ են և, իրապես, հատուցման ավելի քիչ սպառնալիք են ենթադրում:

NY Times-ի պատմության համաձայն, «Աղջիկները պարբերականորեն բանտարկվել են տներում, պահվել մինչև որ Բոկո Հարամին գրավել է նրանցից մեկն ու ընտրվել «ամուսնության» կամ այլ նպատակների համար… Նրանք առևանգել են բազմաթիվ աղջիկների և ասել են, թե պատրաստվում են ամուսնանալ նրանց հետ»:

«Աղջիկները կարող են ամուսնանալ 9 տարեկանից սկսած և «ամենամաքուր աղջիկները» կամուսնանան 16 կամ 17 տարեկանում, համաձայն Իսլամական պետության կին աջակիցների կողմից հրատարակված երկար տրակտատի…: Արևմուտքի անհավատների նախընտրած մոդելը ձախողվել է, որով կանայք «ազատագրվել» են իրենց տնային խցից», համաձայն Al-Khanssaa Brigade-ի, որը Իսլամական պետության կանանց ճյուղն է:

«Իսլամական պետությունը ակտիվացրել է երեխաներին արյունոտ ահաբեկչության մեջ շահագործելը՝ ենթարկելով նրանց սարսափների, ընդհուպ մինչև գին նշանակելով նրանց համար, որպեսզի վաճառեն ստրկության»,-նշել է ՄԱԿ-ը: «Մենք զեկույց ենք ունեցել երեխաների մասին, հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, որոնց օգտագործում են որպես մահապարտներ: Այդ երեխաները շատ հաճախ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում կամ թե ինչ պետք է նրանք ակնկալեն»,-նշել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետ Ռենատե Վինթերը:

«Ես մի անգամ լսեցի՝ հարսանիքի ժամանակ հայրն ասաց «Ես երբեմն ստիպված եմ լինում խփել իմ երեխաներին, բայց ոչ երբեք նրանց դեմքին, որպեսզի չնվաստացնեմ նրանց» : «Ինչ լավ է, նա արժանապատվության զգացում ունի»,-ասաց Պապը: «Երբ նա պատժում է, նա ճիշտ է վարվում ու անցնում է առաջ»: Եվ սա Ֆրանցիսկոս Պապից»:

Մի բան, որ կարելի է  առանձնացնել բոլոր այս միջադեպերից այն է, որ ՈՉ մի երեխա հանդես չի գալիս իրենց իրավունքների պաշտպանությամբ:

Չկա որևէ մի երեխա, որ կարողանա պայքարել իրավունքների ոտնահարման դեմ: Չկա որևէ երեխա, որ պատշպանի իրենց այդ հարձակումներից: Նրանք հեշտ թիրախ են, և նրանք հարձակման են ենթարկվում բոլոր ճակատներով: Որքան վրդովված էինք մենք մարդու իրավուքների այլ հարցերի խնդիրներով, որոնք ի հայտ եկան Գուանտանամոյում, և որքան անտարբեր ենք այս խախտումների հանդեպ:  Իհարկե նրանք հասուն մարդիկ էին, սրանք երեխաներ: Երեխաները, վերջ ի վերջո, զոհաբերելի են, հատկապես երբ նրանք ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉԵՆ:

Անցյալում երբ ցանկացած խումբ ոչնչացվում էր, աշխարհը լուռ էր՝ Սովետական Կուլակերի օրերի, նացիստական ահաբեկչության օրերի, Հայոց Ցեղասպանության օրերի ընթացքում:

ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ԴԱ ԿՐԿՆՎԻ ԱՅՍՏԵՂ:

Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, ով ունի քաջություն, ովքեր իրենց սրտերում սեր ունեն երեխաների հանդեպ, բոլոր մարդկանց, ովքեր հարգում են երեխաների իրավունքները և արհամարհում են այս գիշատիչությունը, միանալ համատեղ ջանքերին, որպեսզի երաշխավորենք, որ մենք լուռ չենք մնալու:

Մենք պետք է հեղեղենք ՄԱԿ-ը մեր նամակներով: Մենք պետք է հեղեղենք մեր երկրների քաղաքական գործիչներին մեր նամակներով: Մենք պետք է հեղեղենք մամուլը մեր նամակներով: Մենք պետք է խոսենք որպես մարդկության միասնական «խումբ»: Մենք պետք է դառնանք ձայն չունեցողների ձայնը:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԶՈՀԱԲԵՐԵԼԻ ՉԵՆ… ԵՐԵԽԱՆԵՐԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՉԵՆ… ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ, ԱՊՐՈՂ, ՇՆՉՈՂ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԱԿՆԵՐ ԵՆ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment