Հայաստանը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշելու համար միջազգային ԶԼՄ-ների ֆորում է անցկացնում
Հոդվածի առանցքում
- Չորեքշաբթի օրը Երևանում կայացավ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջազգային ֆորումը:
- Եռօրյա ֆորումին մասնակցում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Թուրքիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և Հարավային Կորեայից:
Ուշադրությանն արժանի
Երևան, Հայաստան, մարտի 18:
Չորեքշաբթի օրը Երևանում կայացավ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջազգային ֆորումը: Եռօրյա ֆորումին մասնակցում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Թուրքիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և Հարավային Կորեայից:
ԶԼՄ-ները պատասխանատու դեր ունեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ագրեսիայի բոլոր դրսևորումների դեմ պայքարի գործում, ասում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը:
Հայաստանը շեշտում է, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Ավելի քան 20 պետություններ պաշտոնապես ճանաչել են զանգվածային կոտորածների փաստը:
Ամբողջ աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշելու են Ցեղասպանության հարյուրամյակը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ