Ասադը կվերակառուցի Դեյր էզ Զորում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հայկական եկեղեցին

Ասադը կվերակառուցի Դեյր էզ Զորում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հայկական եկեղեցին

Հայաստանում հայ-սիրիական համայնքի ղեկավար Գևորգ Բարսեղյանն այս շաբաթ մի խումբ հայ գործարարների հետ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո հայտարարել է․

«Այս խորհրդի առաջադրանքը հայ-սիրիական կապերի ամրապնդումն է»: Առաջին քայլը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելն էր: Ու այդ խնդրանքը շատ արագ ընդունվեց: Հանդիպումը ոչ միայն Սիրիայի նախագահի, այլ նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ էր: Մեր խորհուրդը բաղկացած է սիրիահայերից ու հայ գործարարներից», – ասել է Բարսեղյանը:

Բարսեղյանն ասել է նաև, որ Ասադը խոստացել է վերակառուցել սիրիական Դեյր Էզ Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը պայթեցրել էին Ջաբհաթ ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման զինյալները:

Սիրիայի կառավարությունն իր ծրագրերում առաջնահերթություն կտա այն երկրներին, որոնք այս տարիների ընթացքում նրա կողքին էին: Հայաստանն այն երկրներից էր, որը սիրիայում պատերազմի տարիներին չփակեց իր դեսպանատունը, պահպանեց պետական կապերը, հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա:

Առաջիկա բիզնես ծրագրեում, վերականգնման աշխատանքներում Սիրիայի կառավարությունն առաջնահերէթությունը կտա Հայաստանին, – ասել է Բարսեղյանը հավելելով, որ Սիրիայի կառավարությունը բարձր է գնահատում հայ համայնքի դերը: Նա ընդգծեց. Պատահական չէ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը խոստացել է Դեյր Էր Զորի հայկական եկեղեցին սեփական միջոցներով վերականգնել:

Հայաստանի հետ Սիրիայի պատմական հարաբերությունները Դամասկոսի ու Երևանի միջև ամուր քաղաքական կապերի գրավականն է:

«Մեր այցը մի քանի նպատակ էր հետապնդում: Նախ՝ ամրացնել ու ինտենսիվացնել հայ-սիրիական կապերը: Մյուս կողմից մենք ցանկանում էին մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որի բնակչության մեծ մասն աջակցում է Սիրիայի նախագահին ու ներկա կառավարությանը, մեր աջակցությունը հայտնելու համար լավ առիթ էր: Բացի այդ Սիրիայում մենք հայ համայնք ունենք հալեպում, Դամասկոսում և այլուր: տեղի հայերը լավ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment